https://arm.sputniknews.ru/20230321/qpn-mip-teknatsu-e-arajadrel-anahit-manasjanin-kvonjvorjany-hastatec-57046354.html
ՔՊ–ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին. Կոնջորյանը հաստատեց
ՔՊ–ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին. Կոնջորյանը հաստատեց
Sputnik Արմենիա
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի խոսքով` Անահիտ Մանասյանը համապատասխանում է սահմանված նորմերին։ 21.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-21T20:05+0400
2023-03-21T20:05+0400
2023-03-21T20:23+0400
հայաստան
հհ միպ
հայկ կոնջորյան
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/15/57047202_0:0:1601:901_1920x0_80_0_0_d95ddb6ef950f641ab75a7fe7b62e718.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։ Տեղեկությունը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ArmLur.am-ն ավելի վաղ գրել էր, որ իշխանությունը վերջապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է գտել, սակայն ՔՊ-ական պատգամավորներին չի ասվել գործադիրից, թե ով է թեկնածուն։Կոնջորյանի խոսքով` հունվարի 23–ից հետո, երբ Քրիստինե Գրիգորյանը հրաժարվեց ՄԻՊ–ի պաշտոնից, մանրակրկիտ դիտարկել են տարբեր թեկնածուների ու փորձել գտնել լավագույն լուծումը։Խմբակցության ղեկավարը չհամաձայնեց այն դիտարկումներին, թե ընտրել են իշխանությանը լոյալ թեկնածուի։«Մենք շատ պաշտոններում ընտրել ենք այնպիսի թեկնածուների, որոնք հանդես են եկել ու շարունակում են հանդես գալ հայտարարություններով, որոնք այդքան էլ իշխանության սրտով չեն»,– ասաց Կոնջորյանը։Նա հավելեց, որ Անահիտ Մանասյանը համապատասխանում է սահմանված նորմերին։Կոնջորյանի խոսքով` իրենք հասկանում են, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է իրականացնի սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները և չի կարող ունենալ որևէ կաշկանդվածություն, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է իրեն ընտրել։Խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ ՄԻՊ թեկնածուի առաջադրման հետ կապված քննարկում չի եղել ընդիմության հետ, քանի որ ընդդիմությունը որևէ թեկնածուի անուն չի առաջադրել։Հիշեցնենք` հունվարի 23-ին Քրիստինե Գրիգորյանը հրաժարվեց ՄԻՊ պաշտոնից։ Որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է Բարձրագույն դատական խորհուրդ տեղափոխելու հետ։ Գրիգորյանը պաշտոնավարեց մեկ տարի, նա նշանակվել էր 2022 թվականի հունվարի 24-ին Արման Թաթոյանի լիազորությունների ավարտից հետո։ Ավելի ուշ որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Քրիստինե Գրիգորյանը կարող է գլխավորել նոր կազմավորվող արտաքին հետախուզության ծառայությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/15/57047202_59:0:1482:1067_1920x0_80_0_0_41d749fe9547163ee6de6d33b268d4ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ միպ, հայկ կոնջորյան, պաշտոն
հայաստան, հհ միպ, հայկ կոնջորյան, պաշտոն
ՔՊ–ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին. Կոնջորյանը հաստատեց
20:05 21.03.2023 (Թարմացված է: 20:23 21.03.2023) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի խոսքով` Անահիտ Մանասյանը համապատասխանում է սահմանված նորմերին։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։ Տեղեկությունը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
ArmLur.am-ն ավելի վաղ
գրել էր, որ իշխանությունը վերջապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է գտել, սակայն ՔՊ-ական պատգամավորներին չի ասվել գործադիրից, թե ով է թեկնածուն։
Կոնջորյանի խոսքով` հունվարի 23–ից հետո, երբ Քրիստինե Գրիգորյանը հրաժարվեց ՄԻՊ–ի պաշտոնից, մանրակրկիտ դիտարկել են տարբեր թեկնածուների ու փորձել գտնել լավագույն լուծումը։
«Մենք համարում ենք, որ Անահիտ Մանասյանը իր մասնագիտական կարողություններով, արժեքային համակարգով, անցած ճանապարհով այն թեկնածուն է, որը կարող է լինել մարդու իրավունքների պաշտպան»,– ասաց նա։
Խմբակցության ղեկավարը չհամաձայնեց այն դիտարկումներին, թե ընտրել են իշխանությանը լոյալ թեկնածուի։
«Մենք շատ պաշտոններում ընտրել ենք այնպիսի թեկնածուների, որոնք հանդես են եկել ու շարունակում են հանդես գալ հայտարարություններով, որոնք այդքան էլ իշխանության սրտով չեն»,– ասաց Կոնջորյանը։
Նա հավելեց, որ Անահիտ Մանասյանը համապատասխանում է սահմանված նորմերին։
Կոնջորյանի խոսքով` իրենք հասկանում են, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է իրականացնի սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները և չի կարող ունենալ որևէ կաշկանդվածություն, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է իրեն ընտրել։
Խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ ՄԻՊ թեկնածուի առաջադրման հետ կապված քննարկում չի եղել ընդիմության հետ, քանի որ ընդդիմությունը որևէ թեկնածուի անուն չի առաջադրել։
Հիշեցնենք` հունվարի 23-ին
Քրիստինե Գրիգորյանը հրաժարվեց ՄԻՊ պաշտոնից։ Որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է Բարձրագույն դատական խորհուրդ տեղափոխելու հետ։ Գրիգորյանը պաշտոնավարեց մեկ տարի, նա նշանակվել էր 2022 թվականի հունվարի 24-ին Արման Թաթոյանի լիազորությունների ավարտից հետո։ Ավելի ուշ որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Քրիստինե Գրիգորյանը կարող է գլխավորել նոր կազմավորվող արտաքին հետախուզության ծառայությունը։