https://arm.sputniknews.ru/20230321/pashinjany-shnvorhavvorakan-ugherdzner-e-hghel-irani-hvogevvor-arajnvordin-ev-nakhagahin-57015789.html
Վերելք կհաղորդենք հայ–իրանական օրակարգին. Փաշինյանը շնորհավորել է Իրանի ղեկավարներին
Վերելք կհաղորդենք հայ–իրանական օրակարգին. Փաշինյանը շնորհավորել է Իրանի ղեկավարներին
Sputnik Արմենիա
Իր ուղերձում ՀՀ վարչապետն անդրադարձել է հայ–իրանական բազմադարյա հարաբերություններին և դրանց ներկայիս մակարդակին։ 21.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-21T10:11+0400
2023-03-21T10:11+0400
2023-03-21T10:24+0400
նիկոլ փաշինյան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան–իրան գործակցություն
էբրահիմ ռայիսի
նովրուզ
շնորհավորանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/01/50724378_0:167:1600:1067_1920x0_80_0_0_34ef7086625cdda96049ff95cbed5de0.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի կապակցությամբ, հայտնում են կառավարությունից:«Մաղթում եմ, որ գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի համար նշանավորվի յուրատիպ հաջողություններով և խաղաղությամբ»,–ասված է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում։Իրանի նախագահին ուղղված ուղերձում էլ Փաշինյանը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունների պատմամշակութային բազմադարյա հարուստ փորձը յուրատիպ հիմք է ներկայիս բարեկամական մթնոլորտի, բազմատարր փոխգործակցության և հայ ու իրանցի բարեկամ ժողովուրդների միջև ջերմ շփումների համար:«Աներկբայորեն կարող եմ նշել, որ շարունակելով համագործակցության անշեղ ուղին՝ ընթացիկ տարում նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական բազմաշերտ օրակարգին՝ ի շահ մեր երկու ժողովուրդների և պետությունների բարեկեցության»,–ասել է ՀՀ վարչապետը:Նա Իրանի նախագահին մաղթել է նորանոր հաջողություններ և քաջառողջություն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/01/50724378_95:0:1518:1067_1920x0_80_0_0_f75f5a8ed7a132c17cee0dff09936097.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, էբրահիմ ռայիսի, նովրուզ, շնորհավորանք
նիկոլ փաշինյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, էբրահիմ ռայիսի, նովրուզ, շնորհավորանք
Վերելք կհաղորդենք հայ–իրանական օրակարգին. Փաշինյանը շնորհավորել է Իրանի ղեկավարներին
10:11 21.03.2023 (Թարմացված է: 10:24 21.03.2023) Իր ուղերձում ՀՀ վարչապետն անդրադարձել է հայ–իրանական բազմադարյա հարաբերություններին և դրանց ներկայիս մակարդակին։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի կապակցությամբ,
հայտնում են կառավարությունից:
«Մաղթում եմ, որ գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի համար նշանավորվի յուրատիպ հաջողություններով և խաղաղությամբ»,–ասված է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում։
Փաշինյանը հույս է հայտնել, որ առաջիկայում ականատես կլինենք երկկողմ բազմաշերտ օրակարգի ընդլայնմանը, որը խթան կդառնա մեր բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու աճին՝ ի շահ հայ և իրանցի ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային խաղաղության:
Իրանի նախագահին ուղղված ուղերձում էլ Փաշինյանը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունների պատմամշակութային բազմադարյա հարուստ փորձը յուրատիպ հիմք է ներկայիս բարեկամական մթնոլորտի, բազմատարր փոխգործակցության և հայ ու իրանցի բարեկամ ժողովուրդների միջև ջերմ շփումների համար:
«Աներկբայորեն կարող եմ նշել, որ շարունակելով համագործակցության անշեղ ուղին՝ ընթացիկ տարում նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական բազմաշերտ օրակարգին՝ ի շահ մեր երկու ժողովուրդների և պետությունների բարեկեցության»,–ասել է ՀՀ վարչապետը:
Նա Իրանի նախագահին մաղթել է նորանոր հաջողություններ և քաջառողջություն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն։