https://arm.sputniknews.ru/20230321/novruzy-hajastanum-nshely-tankacel-e-apresjan-57030348.html
Նովրուզը Հայաստանում նշելը թանկացել է. Ապրեսյան
Նովրուզը Հայաստանում նշելը թանկացել է. Ապրեսյան
Sputnik Արմենիա
Ապրեսյանի խոսքով` Իրանից արտագնա զբոսաշրջությունը ոչ միայն դեպի Հայաստան, այլև բոլոր ուղղություններով նվազել է։ 21.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-21T22:18+0400
2023-03-21T22:18+0400
2023-03-21T22:18+0400
իրանի իսլամական հանրապետություն
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
ռադիո
պոդկաստ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/15/57031300_0:98:1600:999_1920x0_80_0_0_6ac591df78d39fabbac2c1cdbce349a4.jpg
Նովրուզը Հայաստանում նշելը թանկացել է. Ապրեսյան
Sputnik Արմենիա
Նովրուզը Հայաստանում նշելը թանկացել է. Ապրեսյան
Իրանցիների համար Հայաստան այցելելը թանկացել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը` անդրադառնալով Նովրուզի օրերին իրանցի զբոսաշրջիկների թվի նվազմանը։Նրա խոսքով` հիմնականում այցերի պակասը սրանով է պայմանավորված, այլ ոչ թե իրանցիների կողմից ՀՀ–ի նկատմամբ հետաքրքրությունը կորցնելով։Այս համատեքստում Ապրեսյանը հիշեցրեց, որ 2022 թվականին ավելի քան 115 հազար այց է եղել Իրանից, որը 25-27 տոկոսով գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը։«Նախորդ տարի մարտ ամսին Երևանի հյուրանոցներում տեղեր չկային, և այս սեզոնին ակտիվությունը մեծամասամբ ապահովել են իրանցիները, սակայն այս տարի պատկերն այլ է։ Չնայած այնպես չէ, որ դատարկ են հյուրանոցները, ունենք նաև այլ երկրներից այցելություններ` ՌԴ–ից և այլ նպատակային շուկա հանդիսացող երկրներից»,–նկատեց նա։ Վերելք կհաղորդենք հայ–իրանական օրակարգին. Փաշինյանը շնորհավորել է Իրանի ղեկավարներինԱյնուամենայնիվ իրանցիների պասիվությունը ոչ միայն ՀՀ այցով է դրսևորվել։ Ապրեսյանի կարծիքով` Իրանից արտագնա զբոսաշրջությունը բոլոր ուղղություններով նվազել է։Ֆեդերացիայի նախագահը կարևորում է իրանցի զբոսաշրջիկներին Հայաստանը ավելի գրավիչ դարձնելու և այցելությունները ակտիվացնելու համար համատեղ մշակութային միջոցառումներ անցկացնելը ինչպիսին, օրինակ, օգոստոսին սպասվող հայ–իրանական «Նավասարդ» փառատոնն է։Հիշեցնենք, որ 2022 թվականին Հայաստան է եկել ընդհանուր 1 665 000 զբոսաշրջիկ։Հավելենք, որ իսլամական երկրներում (մասնավորապես Իրանում) գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ը, համարվում է նոր տարվա սկիզբ ու կոչվում է Նովրուզ։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/15/57031300_494:113:1541:898_1920x0_80_0_0_1e216ced6d50f0c3905309cc72ee552a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, պոդկաստ, հայաստան, аудио
իրանի իսլամական հանրապետություն, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, պոդկաստ, հայաստան, аудио
Նովրուզը Հայաստանում նշելը թանկացել է. Ապրեսյան
Ապրեսյանի խոսքով` Իրանից արտագնա զբոսաշրջությունը ոչ միայն դեպի Հայաստան, այլև բոլոր ուղղություններով նվազել է։
Իրանցիների համար Հայաստան այցելելը թանկացել է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը` անդրադառնալով Նովրուզի օրերին իրանցի զբոսաշրջիկների թվի նվազմանը։
«Պատճառը Հայաստանում դոլարի և եվրոյի նկատմամբ դրամի շեշտակի արժևորումն է, իսկ Իրանում ընդհակառակը` կա ինֆլյացիա։ Սա բավական թանկացնում է այցելությունը Հայաստան իրանցիների համար»,–նշեց Ապրեսյանը։
Նրա խոսքով` հիմնականում այցերի պակասը սրանով է պայմանավորված, այլ ոչ թե իրանցիների կողմից ՀՀ–ի նկատմամբ հետաքրքրությունը կորցնելով։
Այս համատեքստում Ապրեսյանը հիշեցրեց, որ 2022 թվականին ավելի քան 115 հազար այց է եղել Իրանից, որը 25-27 տոկոսով գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը։
«Նախորդ տարի մարտ ամսին Երևանի հյուրանոցներում տեղեր չկային, և այս սեզոնին ակտիվությունը մեծամասամբ ապահովել են իրանցիները, սակայն այս տարի պատկերն այլ է։ Չնայած այնպես չէ, որ դատարկ են հյուրանոցները, ունենք նաև այլ երկրներից այցելություններ` ՌԴ–ից և այլ նպատակային շուկա հանդիսացող երկրներից»,–նկատեց նա։
Այնուամենայնիվ իրանցիների պասիվությունը ոչ միայն ՀՀ այցով է դրսևորվել։ Ապրեսյանի կարծիքով` Իրանից արտագնա զբոսաշրջությունը բոլոր ուղղություններով նվազել է։
Ֆեդերացիայի նախագահը կարևորում է իրանցի զբոսաշրջիկներին Հայաստանը ավելի գրավիչ դարձնելու և այցելությունները ակտիվացնելու համար համատեղ մշակութային միջոցառումներ անցկացնելը ինչպիսին, օրինակ, օգոստոսին սպասվող հայ–իրանական «Նավասարդ» փառատոնն է։
Հիշեցնենք, որ 2022 թվականին Հայաստան է եկել ընդհանուր 1 665 000 զբոսաշրջիկ։
Հավելենք, որ իսլամական երկրներում (մասնավորապես Իրանում) գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ը, համարվում է նոր տարվա սկիզբ ու կոչվում է Նովրուզ։