https://arm.sputniknews.ru/20230321/hajfajum-bacvel-e-hajvoc-ceghaspanutjan-zvoheri-hishatakin-nvirvats-hushardzan-tanvogh-cucanaky-57037120.html
Իսրայելի Հայֆա քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության հրապարակը
Իսրայելի Հայֆա քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության հրապարակը
Sputnik Արմենիա
Ապրիլի 2-ին Իսրայելի մեկ այլ քաղաքի հրապարակներից մեկը կանվանափոխվի ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։ 21.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-21T16:59+0400
2023-03-21T16:59+0400
2023-03-21T17:01+0400
հայոց ցեղասպանություն
հայֆա
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/15/57036130_0:0:1600:901_1920x0_80_0_0_9601d7c257e87f95f1408317d652a984.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Իսրայելի Հայֆա քաղաքի կենտրոնում՝ երկրի ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրերից մեկից՝ Բահայի այգիներից ոչ հեռու, բացվել է Հայոց ցեղասպանության հրապարակը։ Տեղեկությունը հայտնում է Իսրայելում հայ համայնքի ներկայացուցիչ Մարինա Կոզլիները ֆեյսբուքյան իր էջում։Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները նշում են, որ հրապարակի անվանակոչության համար Հայֆայի քաղաքապետարանի վարչակազմից մեծ քաջություն է պահանջվում, քանզի բազմաթիվ ճնշումներ են կիրառվել թուրքական կողմից։«Հայ համայնքի հարյուրավոր անդամների մասնակցությամբ, հուզիչ արարողությամբ, Հայֆա քաղաքում անցկացվել է պատմական միջոցառում»,–գրում են օգտատերերը։Նրանք հույս են հայտնում, որ Իսրայելը նույնպես կճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, որը խլեց մոտ մեկուկես միլիոն հայերի կյանք:Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլերը պահանջել էր արգելել Հայֆա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրումը։ Նամակը հասցեագրված էր եղել Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միկի Զոարին, որը ձեռնպահ էր մնացել պատասխանից և դիվանագետի դիմումն ուղարկել էր ԱԳՆ։ Իսրայելի ԱԳՆ ղեկավարությունը հուշահամալիրի հարցով խորհրդակցություններ էր անցկացրել։ Հանձնարարություն էր տրվել անպատասխան թողնել Թորունլարի նամակը։ Ընդգծվել էր, որ եթե թուրքական կողմը պնդի միջոցներ ձեռնարկել, ապա Անկարային կբացատրեն, որ խոսքը տեղական իշխանությունների որոշման մասին է, այլ ոչ թե Իսրայելի կառավարության կամ պետական կառույցի։ Անկարան պահանջել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան չտեղադրել. Թել Ավիվի արձագանքըՀիշեցնենք` 2019-2020 թվականներին, Իսրայելի Պետախ Տիկվայի քաղաքապետարանը (հայ համայնքի ակտիվ մասնակցությամբ) թույլատրեց Իսրայելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանը կանգնեցնել։Ավելի վաղ Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը Sputnik Արմենիային հայտնել էր նաև, որ ապրիլի 2-ին Պետախ Տիկվայում նաև տեղի կունենա քաղաքի հրապարակներից մեկի անվանափոխության հանդիսավոր արարողությունը՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։Իսրայելը դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հարցը բազմիցս բարձրացվել է Իսրայելի խորհրդարանում, սակայն ամեն անգամ համապատասխան բանաձևի ընդունումը հետաձգվել է։
հայֆա
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/15/57036130_179:0:1600:1066_1920x0_80_0_0_f8cef85cf6764edafd63cac61ca73631.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայոց ցեղասպանություն, հայֆա, իսրայել
հայոց ցեղասպանություն, հայֆա, իսրայել
Իսրայելի Հայֆա քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության հրապարակը
16:59 21.03.2023 (Թարմացված է: 17:01 21.03.2023) Ապրիլի 2-ին Իսրայելի մեկ այլ քաղաքի հրապարակներից մեկը կանվանափոխվի ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Իսրայելի Հայֆա քաղաքի կենտրոնում՝ երկրի ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրերից մեկից՝ Բահայի այգիներից ոչ հեռու, բացվել է Հայոց ցեղասպանության հրապարակը։ Տեղեկությունը հայտնում է Իսրայելում հայ համայնքի ներկայացուցիչ Մարինա Կոզլիները
ֆեյսբուքյան իր էջում։
Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները նշում են, որ հրապարակի անվանակոչության համար Հայֆայի քաղաքապետարանի վարչակազմից մեծ քաջություն է պահանջվում, քանզի բազմաթիվ ճնշումներ են կիրառվել թուրքական կողմից։
«Հայ համայնքի հարյուրավոր անդամների մասնակցությամբ, հուզիչ արարողությամբ, Հայֆա քաղաքում անցկացվել է պատմական միջոցառում»,–գրում են օգտատերերը։
Նրանք հույս են հայտնում, որ Իսրայելը նույնպես կճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, որը խլեց մոտ մեկուկես միլիոն հայերի կյանք:
Ավելի վաղ
հայտնի էր դարձել, որ Իսրայելում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլերը պահանջել էր արգելել Հայֆա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրումը։ Նամակը հասցեագրված էր եղել Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միկի Զոարին, որը ձեռնպահ էր մնացել պատասխանից և դիվանագետի դիմումն ուղարկել էր ԱԳՆ։ Իսրայելի ԱԳՆ ղեկավարությունը հուշահամալիրի հարցով խորհրդակցություններ էր անցկացրել։ Հանձնարարություն էր տրվել անպատասխան թողնել Թորունլարի նամակը։ Ընդգծվել էր, որ եթե թուրքական կողմը պնդի միջոցներ ձեռնարկել, ապա Անկարային կբացատրեն, որ խոսքը տեղական իշխանությունների որոշման մասին է, այլ ոչ թե Իսրայելի կառավարության կամ պետական կառույցի։
Հիշեցնենք` 2019-2020 թվականներին, Իսրայելի Պետախ Տիկվայի քաղաքապետարանը (հայ համայնքի ակտիվ մասնակցությամբ) թույլատրեց Իսրայելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանը կանգնեցնել։
Ավելի վաղ Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը
Sputnik Արմենիային հայտնել էր նաև, որ ապրիլի 2-ին Պետախ Տիկվայում նաև տեղի կունենա քաղաքի հրապարակներից մեկի անվանափոխության հանդիսավոր արարողությունը՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։
Իսրայելը դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հարցը բազմիցս բարձրացվել է Իսրայելի խորհրդարանում, սակայն ամեն անգամ համապատասխան բանաձևի ընդունումը հետաձգվել է։