https://arm.sputniknews.ru/20230321/hajastani-havaqakany-durs-mnac-brncqamarti-kananc-ashkharhi-arajnutjunic-57040590.html
Հայաստանի հավաքականը դուրս մնաց բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունից
Հայաստանի հավաքականը դուրս մնաց բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունից
Sputnik Արմենիա
Ավելի վաղ մրցումներում պարտություն էին կրել Գայանե Տեր–Բարսեյանը, Եկատերինա Սիչևան և Անի Հովսեփյանը։ 21.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-21T18:26+0400
2023-03-21T18:26+0400
2023-03-21T18:28+0400
հայաստան
բռնցքամարտ
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/12/50012114_0:632:1000:1195_1920x0_80_0_0_c1b2238477f31091a9e9bea27e58324e.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայաստանի հավաքականը դուրս մնաց Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացքող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունից։Այսօր իրենց մենամարտերում պարտվեցին 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, որը նվազագույն հաշվով զիջեց ֆրանսուհի Վասիլա Լիխադիրիին, 60 կգ քաշային Էլդա Քոչարյանը պարտվեց չինացի Վենլու Յանգին, իսկ 63 կգ քաշային կարգում Սոնա Հարությունյանը զիջեց Թայպեյի ներկայացուցիչ Չենգ Վենգ Սուին։Ավելի վաղ մրցումներում պարտություն էին կրել 48 կգ քաշային Գայանե Տեր–Բարսեղյանը, 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան և 70 կգ քաշային Անի Հովսեփյանը։Ադրբեջանից 5 ծանրորդ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանըՀիշեցնենք, որ Նյու Դելիում ընթացող կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից պայքարում էին վեց մարզիկներ՝ Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ), Սոնա Հարությունյանը (63 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ): Ազգային հավաքականի մարզիչն է Ռաֆայել Մեհրաբյանը։Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 մլն դոլար, հաղթողները կստանան 100.000-ական դոլար, իսկ մրցանակակիրները՝ 50.000 և 25.000 դոլար։ Այս տարի առաջնությանը մասնակցում են ռեկորդային թվով մարզուհիներ՝ 333։Բուրյակի կարծիքն անընդունելի է, սպորտը ոչ մի դեպքում չպետք է քաղաքականացվի. Բաղդասարյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/12/50012114_0:640:1000:1390_1920x0_80_0_0_eef4bcbcf9be1d357ba4df4715c2256b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բռնցքամարտ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, սպորտ
հայաստան, բռնցքամարտ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, սպորտ
Հայաստանի հավաքականը դուրս մնաց բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունից
18:26 21.03.2023 (Թարմացված է: 18:28 21.03.2023) Ավելի վաղ մրցումներում պարտություն էին կրել Գայանե Տեր–Բարսեյանը, Եկատերինա Սիչևան և Անի Հովսեփյանը։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հայաստանի հավաքականը դուրս մնաց Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացքող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունից։
Այսօր իրենց մենամարտերում պարտվեցին 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, որը նվազագույն հաշվով զիջեց ֆրանսուհի Վասիլա Լիխադիրիին, 60 կգ քաշային Էլդա Քոչարյանը պարտվեց չինացի Վենլու Յանգին, իսկ 63 կգ քաշային կարգում Սոնա Հարությունյանը զիջեց Թայպեյի ներկայացուցիչ Չենգ Վենգ Սուին։
Ավելի վաղ մրցումներում պարտություն էին կրել 48 կգ քաշային Գայանե Տեր–Բարսեղյանը, 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան և 70 կգ քաշային Անի Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ Նյու Դելիում ընթացող կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից պայքարում էին վեց մարզիկներ՝ Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ), Սոնա Հարությունյանը (63 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ): Ազգային հավաքականի մարզիչն է Ռաֆայել Մեհրաբյանը։
Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 մլն դոլար, հաղթողները կստանան 100.000-ական դոլար, իսկ մրցանակակիրները՝ 50.000 և 25.000 դոլար։ Այս տարի առաջնությանը մասնակցում են ռեկորդային թվով մարզուհիներ՝ 333։