https://arm.sputniknews.ru/20230321/evrvopaji-shakhmati-kananc-arajnutjun-lilit-mkrtchjany-haghtel-e-adrbejanci-mrcakcin-57053974.html
Եվրոպայի շախմատի կանանց առաջնություն. Լիլիթ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Եվրոպայի շախմատի կանանց առաջնություն. Լիլիթ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
Sputnik Արմենիա
Էլինա Դանիելյանը մրցաշարային աղյուսակում կես միավորով է հետ մնում առաջատար Իրինա Բուլմագայից։ 21.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-21T22:55+0400
2023-03-21T22:55+0400
2023-03-21T23:07+0400
շախմատ
եվրոպա
լիլիթ մկրտչյան
էլինա դանիելյան
պոլինա կոբակ
աննա սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1d/33757249_10:0:1100:613_1920x0_80_0_0_609ae51de3121f8c9646eb4ec036d228.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնության չորրորդ տուրում Հայաստանի 6 ներկայացուցիչներից 3–ը հաղթանակ են տոնել։Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով ուժերն է չափել հույն Ստավրուլա Ցոլակիդուի հետ։ Հայ շախմատիստուհին գեղեցիկ ոճով հաղթանակ է տոնել, ընդ որում 3-րդ անընդմեջ հաղթանակը և մրցաշարային աղյուսակում կես միավորով է հետ մնում առաջատար Իրինա Բուլմագայից (4 միավոր, Ռումինիա)։Աննա Սարգսյանը հաղթանակի է հասել լեհ Ալեքսանդրա Լախի նկատմամբ և իր անվան դիմաց 4 տուրերից հետո գրանցել է 2,5 միավոր։Պոլինա Կոբակը սև խաղաքարերով պարտվել է հունգարուհի Սիդոնիա Լազարնե Վայդային։Նշենք, որ Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 մրցափուլ։Հիշեցնենք, որ Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնությունը մեկնարկել է մարտի 18-ին և ավարտվելու է մարտի 30-ին։ Առաջնությանը մասնակցում են 30 երկրի 140 շախմատիստ։Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանը (2431), Լիլիթ Մկրտչյանը (2379), Աննա Սարգսյանը (2371), Մարիամ Մկրտչյանը (2343), Սուսաննա Գաբոյանը (2160) և Պոլինա Կոբակը (1815):
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1d/33757249_152:0:969:613_1920x0_80_0_0_df190dc160309e8127a3c539a0d55c84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, եվրոպա, լիլիթ մկրտչյան, էլինա դանիելյան, պոլինա կոբակ, աննա սարգսյան
շախմատ, եվրոպա, լիլիթ մկրտչյան, էլինա դանիելյան, պոլինա կոբակ, աննա սարգսյան
Եվրոպայի շախմատի կանանց առաջնություն. Լիլիթ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
22:55 21.03.2023 (Թարմացված է: 23:07 21.03.2023) Էլինա Դանիելյանը մրցաշարային աղյուսակում կես միավորով է հետ մնում առաջատար Իրինա Բուլմագայից։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնության չորրորդ տուրում Հայաստանի 6 ներկայացուցիչներից 3–ը հաղթանակ են տոնել։
Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով ուժերն է չափել հույն Ստավրուլա Ցոլակիդուի հետ։ Հայ շախմատիստուհին գեղեցիկ ոճով հաղթանակ է տոնել, ընդ որում 3-րդ անընդմեջ հաղթանակը և մրցաշարային աղյուսակում կես միավորով է հետ մնում առաջատար Իրինա Բուլմագայից (4 միավոր, Ռումինիա)։
Լիլիթ Մկրտչյանը սպիտակ խաղաքարերով պարտիայի միջնամասում անսպասելի գրոհով ստիպել է հանձնվել ադրբեջանցի Գունայ Մամադզադային՝ վաստակել ընդհանուր 3,5 միավոր։
Աննա Սարգսյանը հաղթանակի է հասել լեհ Ալեքսանդրա Լախի նկատմամբ և իր անվան դիմաց 4 տուրերից հետո գրանցել է 2,5 միավոր։
Պոլինա Կոբակը սև խաղաքարերով պարտվել է հունգարուհի Սիդոնիա Լազարնե Վայդային։
Նշենք, որ Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 մրցափուլ։
Հիշեցնենք, որ Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնությունը մեկնարկել է մարտի 18-ին և ավարտվելու է մարտի 30-ին։ Առաջնությանը մասնակցում են 30 երկրի 140 շախմատիստ։
Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանը (2431), Լիլիթ Մկրտչյանը (2379), Աննա Սարգսյանը (2371), Մարիամ Մկրտչյանը (2343), Սուսաննա Գաբոյանը (2160) և Պոլինա Կոբակը (1815):