https://arm.sputniknews.ru/20230321/arajarkvum-e-bknern-u-deghatnery-licenzavvorvel-5-tarvov-avanesjany-nerkajacrec-nakhagitsy-57021491.html
Առաջարկվում է ԲԿ–ներն ու դեղատները լիցենզավորել 5 տարով. Ավանեսյանը ներկայացրեց նախագիծը
Առաջարկվում է ԲԿ–ներն ու դեղատները լիցենզավորել 5 տարով. Ավանեսյանը ներկայացրեց նախագիծը
Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախարարը վստահեցրեց` առաջիկայում ենթակառուցվածքների, սարքավորումների, մասնագիտական հագեցվածության ստանդարտներն ավելի են բարձրացվելու։ 21.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-21T12:17+0400
2023-03-21T12:17+0400
2023-03-21T12:42+0400
հայաստան
անահիտ ավանեսյան
դեղատուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0a/37359608_112:45:1600:882_1920x0_80_0_0_581fbce79e2e3ecd5bd97bcbea7b335f.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով: «Լիցենզավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումը Ազգային ժողովում ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Նրա խոսքով` համաձայն նախագծի՝ նախատեսվում է, որ բժշկական կազմակերպությունների լիցենզավորումը կիրականացվի պարբերական բնույթով, և ամեն 5 տարին մեկ կազմակերպությունը պետք է հավաստի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա լիցենզավորման մասին բոլոր պահանջներին։Հայաստանում տարեցների համար մշակվել է դեմենցիա հիվանդության կանխարգելման ազգային պլանԱռողջապահության նախարարը հայտնեց նաև, որ լիցենզավորման կարգերում նախատեսված կանոնների և պայմանների լայնածավալ փոփոխություններ են նախաձեռնել։Ավանեսյանը վստահեցրեց` առաջիկայում, ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ սարքավորումների, մասնագիտական հագեցվածության և որոշակի ծառայությունների համախմբման ստանդարտներն ավելի ու ավելի են բարձրացնելու։Նա ընդգծեց` սկսելու են Երևանից, այնուհետև անցում կատարելով մարզային բժշկական կենտրոններ և պոլիկլինիկաներ` սկսելու են ամբողջ համակարգի վերալիցենզավորման գործընթացը։ՀՀ մարզերում 20 ամբուլատորիա և 5 պոլիկլինիկա կկառուցեն. Ավանեսյանն այցելել է ԱրմավիրՆշենք, որ այժմ բժշկական կենտրոններին ու դեղատներին լիցենզիան տրվում է անժամկետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/0a/37359608_72:0:1493:1066_1920x0_80_0_0_6c827b70be697ab25d04719cb61dd998.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անահիտ ավանեսյան, դեղատուն
հայաստան, անահիտ ավանեսյան, դեղատուն
Առաջարկվում է ԲԿ–ներն ու դեղատները լիցենզավորել 5 տարով. Ավանեսյանը ներկայացրեց նախագիծը
12:17 21.03.2023 (Թարմացված է: 12:42 21.03.2023) ՀՀ առողջապահության նախարարը վստահեցրեց` առաջիկայում ենթակառուցվածքների, սարքավորումների, մասնագիտական հագեցվածության ստանդարտներն ավելի են բարձրացվելու։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է բժշկական կենտրոններն ու դեղատները լիցենզավորել 5 տարի ժամկետով: «Լիցենզավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումը Ազգային ժողովում ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Նախագծի ընդունումը պայմանավորված է մեր ռազմավարությամբ նախատեսված կարևորագույն ուղղությունների իրագործմամբ, այն է` բժշկական օգնության որակը մշտապես բարելավելով։ Կառավարության ծրագրով նախատեսված, բժշկական որակի բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ ունենք, որոնց շարքում բժշկական կազմակերպությունների ենթակառուցվածքների բարելավումն է, մասնագիտական կարողությունների թարմացումը և բժշկագիտության զարգացումը»,– ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով` համաձայն նախագծի՝ նախատեսվում է, որ բժշկական կազմակերպությունների լիցենզավորումը կիրականացվի պարբերական բնույթով, և ամեն 5 տարին մեկ կազմակերպությունը պետք է հավաստի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա լիցենզավորման մասին բոլոր պահանջներին։
Առողջապահության նախարարը հայտնեց նաև, որ լիցենզավորման կարգերում նախատեսված կանոնների և պայմանների լայնածավալ փոփոխություններ են նախաձեռնել։
Ավանեսյանը վստահեցրեց` առաջիկայում, ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ սարքավորումների, մասնագիտական հագեցվածության և որոշակի ծառայությունների համախմբման ստանդարտներն ավելի ու ավելի են բարձրացնելու։
«Օրենքով նաև նախատեսվում են բավականին ընդարձակ անցումային դրույթներ, որովհետև մենք պատկերացնում ենք, որ Հայաստանում գործող բժշկական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը շատ աշխատատար ու ժամանակատար է։ Ամեն ինչ սահուն կազմակերպելու համար մենք նախատեսել ենք ավելի ռիսկայնություն պարունակող ուղղությունների առաջնահերթություն»,– նշեց նախարարը։
Նա ընդգծեց` սկսելու են Երևանից, այնուհետև անցում կատարելով մարզային բժշկական կենտրոններ և պոլիկլինիկաներ` սկսելու են ամբողջ համակարգի վերալիցենզավորման գործընթացը։
Նշենք, որ այժմ բժշկական կենտրոններին ու դեղատներին լիցենզիան տրվում է անժամկետ։