https://arm.sputniknews.ru/20230321/1550-haghvordagrutjun-hakamartutjan-hetevanqvov-azatazrkvatsneri-yntaniqnerin-kkhmk-57019170.html
309 անձ Հայաստանից անհայտ կորած է համարվում հակամարտության սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
309 անձ Հայաստանից անհայտ կորած է համարվում հակամարտության սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Sputnik Արմենիա
309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հայ–ադրբեջանական հակամարտության 2020, 2021 թթ.-ի և 2022 թ. սեպտեմբերի սրացումների հետևանքով։ 21.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-21T11:25+0400
2023-03-21T11:25+0400
2023-03-21T12:13+0400
կարմիր խաչ
արցախյան պատերազմ
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
անհետ կորած
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300322_0:167:1601:1067_1920x0_80_0_0_eb56de001b3ed60d732264ef120dc8ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2022-ին ավելի քան 1550 բանավոր, տեսաձայնային և գրավոր հաղորդագրություններ է փոխանցել արցախյան և հայ–ադրբեջանական հակամարտությունների առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին, տեղեկանում ենք կոմիտեի տարեկան ամփոփիչ զեկույցից։Նշվում է, որ ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է ազատազրկված անձանց՝ նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը։Նշվում է նաև, որ կապն ընտանիքների հետ մեծ հուզական աջակցություն է ազատազրկվածների ու նրանց ընտանիքների համար, հաճախ նաև միակ ապացույցը, որ իրենց հարազատը ողջ է։Միաժամանակ, նշենք, որ ԿԽՄԿ–ն 2022-ին ավելի քան 6000 զանգ և այց է ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից Երևանի գրասենյակում: 62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով և բացել որոնման հայտեր։ 63 ընտանիք պարզել են իրենց հարազատների ճակատագրերը։Բացի այդ, 309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020, 2021 թթ.-ի և 2022 թ. սեպտեմբերի սրացումների հետևանքով։Հիշեցնենք, որ ԿԽՄԿ–ի` 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանից անհետ կորած էր համարվում 303 անձ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44300322_0:0:1423:1067_1920x0_80_0_0_e40159c933e0dca024f498f3ed0a3f2c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմիր խաչ, արցախյան պատերազմ, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած
կարմիր խաչ, արցախյան պատերազմ, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած
309 անձ Հայաստանից անհայտ կորած է համարվում հակամարտության սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
11:25 21.03.2023 (Թարմացված է: 12:13 21.03.2023) 309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հայ–ադրբեջանական հակամարտության 2020, 2021 թթ.-ի և 2022 թ. սեպտեմբերի սրացումների հետևանքով։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2022-ին ավելի քան 1550 բանավոր, տեսաձայնային և գրավոր հաղորդագրություններ է փոխանցել արցախյան և հայ–ադրբեջանական հակամարտությունների առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին, տեղեկանում ենք կոմիտեի տարեկան ամփոփիչ զեկույցից։
Նշվում է, որ ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է ազատազրկված անձանց՝ նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը։
«Շարունակել ենք այցելել 2020 և 2021 թթ.-ի հակամարտության սրացումների առնչությամբ ազատազրկված այն անձանց, որոնց ազատազրկման փաստը հաստատվել է համապատասխան իշխանությունների կողմից։ Այցելությունների ընթացքում մշտադիտարկել ենք նրանց հանդեպ վերաբերմունքն ու ազատազրկման պայմանները, նպաստել ընտանիքների հետ կապի վերահաստատմանը։ Իշխանությունների համաձայնությամբ՝ ազատազրկված անձանց կապն ընտանիքների հետ պահպանվել է Կարմիր խաչի նամակների, հեռախոսազանգերի, բանավոր և տեսաձայնագրված հաղորդագրությունների միջոցով»,–ասված է զեկույցում։
Նշվում է նաև, որ կապն ընտանիքների հետ մեծ հուզական աջակցություն է ազատազրկվածների ու նրանց ընտանիքների համար, հաճախ նաև միակ ապացույցը, որ իրենց հարազատը ողջ է։
Միաժամանակ, նշենք, որ ԿԽՄԿ–ն 2022-ին ավելի քան 6000 զանգ և այց է ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից Երևանի գրասենյակում: 62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով և բացել որոնման հայտեր։ 63 ընտանիք պարզել են իրենց հարազատների ճակատագրերը։
Բացի այդ, 309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020, 2021 թթ.-ի և 2022 թ. սեպտեմբերի սրացումների հետևանքով։
Հիշեցնենք, որ ԿԽՄԿ–ի` 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանից անհետ կորած էր համարվում 303 անձ: