00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ թե նստենք մի անկյունում ու սպասենք, այլ աշխատենք. Քերոբյանի հարցազրույցը

© Sputnik / Asatur YesayantsՎահան Քերոբյանը Sputnik Արմենիայում
Վահան Քերոբյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 20.03.2023
Վահան Քերոբյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ներկայացրել է 2022թ. տնտեսական ցուցանիշները, խոսել 2023-ին նախատեսվող ներդրումային ծրագրերի մասին։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ զրուցել ենք նաև արևմտյան պատժամիջոցների հետևանքով առաջացած խնդիրների, պատժամիջոցներից խուսափելու քայլերի և տարբեր երկրների ու միավորների հետ տնտեսական համագործակցության մասին։ Զրուցել է Նելլի Դանիելյանը։
- Պարոն Քերոբյան, հունվարին ԱԺ-ում ասել էիք, որ կառավարությանը ներկայացված շուրջ 2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր կան, որոնք գտնվում են հաստատման տարբեր փուլերում։ Այս 2 միլիարդից ի՞նչ ծավալ ունենք հաստատված։
- 2021թ-ի արդյունքներն արդեն վերջնական ամփոփվել են, և մենք 2021թ-ին ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ–ին հասցրել ենք արդեն 20.7 տոկոսի։ Իսկ 2022-ի նախնական տվյալներով` 19.4 տոկոս է, բայց դրանք սովորաբար ճշգրտվում են դեպի վերև, և մենք կարծում ենք, որ հավանաբար պահպանել ենք ներդրումների 2021-ի նույն մակարդակը։
2021թ-ին մեր ներդրումների ընդհանուր թիվը եղել է 1 տրլն 440 մլրդ դրամի շրջանակներում, իսկ 2022թ–ին` 1 տրլն 680 մլրդ դրամի։ Այսինքն` եթե հաշվենք դոլարի միջին տարեկան կուրսը 435 դրամին մոտ, ապա ստացվում է, որ մենք 2022թ-ին 3.8 միլիարդ դոլարի ներդրում ենք ունեցել։
Ինչ վերաբերում է օտարերկրյա ուղղակի ներդրումներին, ապա մենք դեռևս չունենք 4-րդ եռամսյակի վերջնական թվերը։ Բայց առաջին 3 եռամսյակի տվյալներով` մեր օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը եղել է 700 մլն դոլարին մոտ, որը էլի էական առաջընթաց է նախորդ տարիների նկատմամբ։ Եթե 4-րդ եռամսյակի մեր կանխատեսումներն իրականանան, ապա մենք կհասնենք տարեկան 1 մլրդ դոլարի ցուցանիշի։ Այդ դեպքում կստացվի, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը ՀՆԱ-ի մեջ 2 տոկոսից հասցրել ենք 5 տոկոսի։
- Այս թվի մեջ նաև Հայաստան տեղափոխված ռուսական ընկերություններն են հաշվարկվա՞ծ։
- Քանի որ ռուսական ընկերությունները հիմնականում աշխատատեղեր են տեղափոխել և ոչ թե ներդրումներ են արել, դա անհամեմատ ավելի փոքր ծավալ է կազմել։ Ռուսական ընկերությունների արած ներդրումները մենք հիմնականում վիրտուալ ներդրումների տեսքով ենք գնահատում։ Բայց դրանք իրականում շատ խոշոր ներդրումներ են։
Եթե մտածենք, որ ամեն մի բարձր տեխնոլոգիական աշխատատեղ ստեղծելու համար միջինում 100 000 դոլարի ներդրում է արվում, իսկ դա այդպես է, ապա ստեղծված շուրջ 10 000 նոր բարձր տեխնոլոգիական աշխատատեղերը, ըստ էության, նշանակում են, որ մեր երկրում արվել է մոտավորապես 1 մլրդ դոլարի ներդրում։
- Ի՞նչ փուլում են 2023թ-ի ներդրումային ծրագրերը, որոնք, ինչպես ասացիք, 2 մլրդ դոլարի կարգի էիք գնահատել։ Ի՞նչ ոլորտների են դրանք վերաբերում, ի՞նչ կապիտալով են իրականացվելու։
-«Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնում վարչապետի մասնակցությամբ կայացած քննարկմանը ներկայացված պրեզենտացիայի համաձայն` այսօր մենք խոսում ենք 2.5 -3 մլրդ դոլարի ներդրումային ծրագրերի մասին, որոնք սպասում են իրենց հաստատմանը կամ իրենց մեկնարկին։
Ներդրումների մասով մեր գլխավոր գործընկեր երկրները ՌԴ–ն, ԱՄՆ–ն, ԵՄ երկրներն են և ասիական շուկաներից բնականաբար Չինաստանն է։
- Անցած տարեվերջին դուք կարևորել էիք, որ Իրանով անցնող լոգիստիկ ուղիներն ավելի հասանելի դառնան հայ բեռնափոխադրողների համար։ Ասել էիք, որ որոշակի հաջողություններ կան Իրանով ու Կասպից ծովով ապրանքների արտահանման առումով։ Կմանրամասնեք` սա ի՞նչ ճանապարհ է, դեպի ո՞ւր են արտահանվում ապրանքները, մենք օգտագործում ենք իրանական նավահանգիստը դեպի ո՞ւր դուրս գալու համար։
- Դեպի Ռուսաստան և Ղազախստան։ Այդ կապն այսօր կա, մի քանի նավ աշխատում է այս ուղղությամբ։ Պահանջարկն իրականում շատ ավելի մեծ է, և հիմա քննարկվում է կասպիական տարբեր նավահանգիստներ նախագծեր ևս գործարկելու թեման, այդ թվում`ղազախական նավահանգիստներն են ուսումնասիրում, և բնականաբար, Իրանից արդեն ցամաքային տրանսպորտով է Հայաստան տեղափոխվելու։
- «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում ասել էիք, որ Հայաստանն ու Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցրել են դոլարով և եվրոյով փոխադարձ հաշվարկը, որ վճարման արժույթի ընտրությունը մեծ խնդիր է դարձել։ Կմանրամասնեք` ի՞նչ խնդիրների մասին է խոսքը և լուծման ի՞նչ տարբերակներ կան։
- Ես իրականում ասել եմ, որ ներկա վալյուտային կարգավորումների շրջանակներում, այո՛, հնարավոր չէ իրականացնել դոլարով և եվրոյով փոխհաշվարկներ, և դրա արդյունքում մենք անցել ենք ազգային արժույթներով առևտրի։ Չնայած ազգային արժույթներով առևտրին մենք իրականում գնում էինք շատ ավելի վաղուց։
- Գազի դիմաց հաշվարկն արդեն շուրջ 1 տարի իրականացվում է ռուսական ռուբլով։ Այս դեպքում ի՞նչ դժվարություն կա մնացած ապրանքների դեպքում ևս ազգային արժույթների անցնելու։
-Հիմա ապրանքների ծանրակշիռ մեծամասնության դիմաց վճարվում է ազգային արժույթներով, հիմնականում` ռուսական ռուբլով, բայց կան նաև հայկական դրամով վճարման դեպքեր։ Փորձում ենք հիմա մեծացնել դրամային առևտրի ծավալները, որովհետև այդ դեպքում մեր արտահանող ընկերությունները այդքան էլ փոխկապակցված չեն լինի դրամ–ռուբլի փոխարժեքի տատանումներից և կկարողանան ավելի լավ պլանավորել իրենց արտահանումները։ Չնայած, բնականաբար, այդ ռիսկն այս դեպքում կընկնի ներմուծող ռուսական ընկերությունների վրա։
- Ռուսական կողմը ինչպե՞ս է վերաբերվում դրամով առևտուր անելու առաջարկին։
- Ես կասեի` մի քիչ անսովոր միտք է իրենց համար։ Բայց այն տնտեսվարողները, այն արտահանողները, ովքեր համբերատար կարողանում են բացատրել, հասնում են ի վերջո հաջողության, որովհետև, ըստ էության ենթակառուցվածքը կա, և Մոսկվայի Միջբանկային արժութային շուկայում հայկական դրամն արդեն վաճառվում է բորսայում, և այնտեղից կարելի է ցանկացած պահի գնել և վաճառել, ինչը շատ հեշտ գործընթաց է։ Ռուսական բանկերը կարող են դրամային գործարքներ առաջարկել իրենց հաճախորդներին։
- 2022թ-ին Հայաստանում ՌԴ քաղաքացիների կողմից 2 500 կազմակերպություն և 4000 անհատ ձեռնարկատերեր են գրանցվել։ Տվյալներ կա՞ն, թե դրանցից քանիսն են առ այսօր աշխատում Հայաստանում, քանի՞սն են փակվել։
-Դրանք տարվա վերջի տվյալներն են, այսինքն` այն ընկերություններն են, որոնք տարվա վերջին ակտիվ վիճակում են եղել։ Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը փակված լինի։ Այդ ընկերությունների էմիգրացիայի մասին չափազանց վաղ է խոսելը։ Իհարկե, գուցե կան ընկերություններ, որոնք ավելի պասիվ են, գործունեություն չունեն։ Բայց Դուք էլ գիտեք, որ խոշոր հարկատուների մեջ արդեն ռուսական հետքով ընկերություններ կան։ Դրանց մեծ մասն արևմտյան ընկերությունների մասնաճյուղեր են, որոնք աշխատել են Ռուսաստանում և հիմա տեղափոխվել են Հայաստան։
Այդպիսի ընկերություններից են, օրինակ, Mirror –ը, որը Հայաստանում հանդես է գալիս TeamWork անունով, Help Sistems-ը և մի շարք այլ ընկերություններ։ Բազմաթիվ են այդպիսի ընկերությունները` 2500, ինչպես ասացիք։ Ընդ որում, բարձր տեխնոլոգիական ասելով` մենք նկատի չունենք միայն ՏՏ ոլորտը, կան բարձր տեխնոլոգիական այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են, օրինակ, ամերիկյան Aalien Technologies–ը, որը ատամների պրոթեզավորման բարձր տեխնոլոգիական գործիքներ է մշակում։ Դա ՏՏ չէ, բայց ըստ էության, բարձր տեխնոլոգիական ընկերություն է։
- 2023-ի առաջին երկու ամիսների վիճակագրությունն ի՞նչ է ասում` շարունակվո՞ւմ է ռուսական բիզնեսի ներհոսքը Հայաստան։
- Չէի ասի, որ այդ նույն ակտիվությամբ, ինչպես մեկ տարի առաջ, բայց որոշակի տենդենց մենք տեսնում ենք ոչ թե նոր ընկերությունների` Հայաստան տեղափոխվելու ուղղությամբ, այլ արդեն տեղափոխված ընկերություններում աշխատողների քանակի ավելացման ուղղությամբ։ Կան նաև ընկերություններ, որոնք քչացնում են իրենց աշխատողների քանակը։ Այստեղ ավելի շատ կայուն վիճակ է, քան տենդենց։
Կարող եմ ասել, որ որոշ հայտնի ընկերություններ, օրինակ` Yandex-ը, բավական շատ աշխատակիցներ ունի` մոտ 800, և հիմա էլ ավելի է ընդլայնում իր աշխատակիցների քանակը։ Կան նաև այլ ընկերություններ, ովքեր այդ նույն ճանապարհն են բռնել։
- Փետրվարի 25-ին Եվրամիությունն ընդունեց ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների տասներորդ փաթեթը, որով ընդլայնվել են Ռուսաստան արտահանման համար արգելված ապրանքների ցանկերը։ Կառավարությունն ուսումնասիրե՞լ է փաթեթը, դրանում կա՞ն Հայաստանի համար հնարավոր վտանգներ` կոնկրետ ապրանքների արտահանման հետ կապված (օրինակ` բիտում կամ այլ հումքեր)։
- Մենք հիմա շատ ինտենսիվ աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ` թե՛ եվրոպական, թե՛ ամերիկյան, թե՛ եվրասիական, թե՛ ռուսական, թե՛ ասիական ու արաբական։ Մեր տեսակետը հետևյալն է` մենք չեն ուզում, որ մեր գործընկերներից ինչ-որ մեկն ընկնի երկրորդային սանկցիաների տակ։ Միաժամանակ, կան ապրանքային կատեգորիաներ, որոնք կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար, և մենք այդ ապրանքների մասով, բնականաբար, ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների դրական վերաբերմունքը, որովհետև հակառակ պարագայում մենք պարենային կամ կենսական որևէ այլ կարևոր անվտանգության խնդիր կունենանք։
Ակնկալում ենք, որ բոլոր հարցերում թե մենք կլինենք թափանցիկ, թե նաև մեր գործընկերներն ըմբռնումով կմոտենան մեր արած գործողություններին։ Բայց, որ մենք մեր ընկերություններին խորհուրդ չենք տալիս կամ չենք քաջալերում անել այնպիսի գործողություն, որը կարող է բերել երկրորդային սանկցիաների տակ ընկնելուն, դա միանշանակ է։
- Տվյալ դեպքում, օրինակ, բիտում չներկրե՞լ ՌԴ-ից, թե՞ վերաարտահանում չիրականացնել։
-Ես չեմ ուզում հիմա կոնկրետ ապրանքի վերաբերյալ ասել, որովհետև այդ ապրանքը կարող է մատակարարվել նաև Իրանից, Վրաստանից։ Բայց ես նույնիսկ այս պահին կդժվարանամ կոնկրետ ասել, թե մենք ինչ քանակի բիտում ենք ներկրում ՌԴ-ից։ Ես այդ խնդրի մասին չգիտեմ, ինչը նշանակում է, որ այդ խնդիրն այնքան էլ լուրջ խնդիր չէ։
- Իսկ այլ ապրանքնե՞ր։ Այս ցանկն ուսումնասիրվե՞լ է։ Մենք լուրջ կախում ունե՞նք այս պատժամիջոցների փաթեթից։
- Կարծում եմ` մենք նորմալ կկառավարենք պրոցեսը։ Այնպես որ մեր բնակչությունն ու մեր երկրի բիզնեսները որևէ դժվարություն չեն ունենա։
- ԵՄ պատժամիջոցների գծով հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ'Սալիվանն ասել է, որ Եվրամիությունը ստուգում է Ռուսաստանից արտահանումների աճը դեպի այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան, քանի որ կասկածներ կան, որ այդ ապրանքները կարող են այնուհետև վերաարտահանվել։ Ինչպիսի՞ն է ՀՀ կառավարության դիրքորոշումը։
- Այդ ցուցակում կար նաև Չինաստանը, Թուրքիան, Ուզբեկստանը, արաբական երկրները։ Բնականաբար, այն բոլոր երկրները, որոնք պահպանել կամ գուցե ավելացրել են իրենց շրջանառությունը ՌԴ-ի հետ, պետք է լինեն այդ ցուցակում։ Գիտեք, որ ՀՀ առևտրաշրջանառությունը ՌԴ-ի հետ գրեթե կրկնապատկվել է 2022թ-ին, և բնականաբար, Հայաստանը պետք է լիներ այդ ցուցակում։ Մենք այստեղ որևէ արտառոց բան չենք տեսնում։ Ինչպես արդեն ասացի, թափանցիկ ենք աշխատում մեր բոլոր գործընկերների հետ, և արդյունքում ակնկալում ենք, որ այն ապրանքները, որոնք երկրորդային սանկցիաների խնդիր չունեն, նաև չունենան որևիցե խոչընդոտ, որպեսզի մեր բիզնեսները կարողանան այդ ապրանքների առևտրով զբաղվել։
Հայաստանը մեր կարծիքով պետք է դառնա կամուրջ տարբեր տնտեսական բլոկների միջև։Մենք, իհարկե գտնվում ենք ԵԱՏՄ–ի մեջ, բայց մեր արժեքային համակարգով ու մեր շուկայավարմամբ ավելի մոտ ենք արևմտյան արժեհամակարգին։ Հետևաբար, մեր այս ուրույն դերը պետք է թույլ տա, որպեսզի մենք կարողանանք հանդիսանալ կամուրջ տարբեր տնտեսական համակարգերի միջև։ Դա կարող է վերաբերել արաբական շուկային, եվրասիական շուկային, արևմտյան շուկաներին, ասիական շուկաներին։ Դա եղել է հայերի գենի մեջ դարերով, ու կարծում եմ, որ պետք է լինի այսօրվա մեր դիրքորոշումը։
-Իսկ Դեյվիդ Օ'Սալիվանի հայտարարությունից հետո Եվրամիությունը ՀՀ կառավարությանը պաշտոնապես դիմե՞լ է որևէ տեղեկատվական բազա ստանալու համար։
-Մենք անընդհատ աշխատում ենք իրենց հետ, այնպես որ դա, կարելի է ասել, անընդհատ աշխատանք է, այնպիսին, ինչպիսին մենք ունենք ՌԴ-ի հետ։ Գործընթացը շատ բուռն է ընթանում, և դա, կարծում եմ, հենց այն է, ինչ պետք է մենք անենք։ Այսինքն` ոչ թե նստենք մի անկյունում ու սպասենք, մինչև ինչ-որ բան լինի, այլ աշխատենք այնպես, որ մաքսիմալացնենք մեր տնտեսական օգուտը` չվնասելով մեր երկրի հեղինակությանն ու չկրենք մեր երկրի` հնարավոր սանկցիաների տակ ընկնելու ռիսկերը։
Լրահոս
0