https://arm.sputniknews.ru/20230320/uzatschuzats-petq-e-aprenq-tsnvel-e-44-orja-paterazmum-zvohvats-senik-khurshudjani-eghbajry-56998444.html
Ուզած–չուզած պետք է ապրենք. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը
Ուզած–չուզած պետք է ապրենք. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը
Sputnik Արմենիա
Ծնողները որդի ունենալու մասին որոշում են կայացրել Սենիկի զոհվելուց հետո։ 20.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-20T20:31+0400
2023-03-20T20:31+0400
2023-03-20T20:41+0400
հայաստան
պատերազմ
զինծառայող
նորածին
եղբայր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/16/104926341_0:0:1365:768_1920x0_80_0_0_afc92d03756d0924bf1671920b21084e.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը ծնվել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը։ Տեղեկությունը հրապարակվել է «Էրեբունի» ԲԿ–ի ֆեյսբուքյան էջում։Ծնողները փոքրիկին Հովհաննես են անվանել: Նրանք որդի ունենալու մասին որոշում են կայացրել Սենիկի զոհվելուց հետո։«Փաստը, որ ուզած–չուզած պետք է ապրենք ու մեծացնենք այս փոքրիկին, հաստատ է»,– ասում է Սենիկի հայրը` Հակոբ Խուրշուդյանը։Փոքրիկի քաշը, ի դեպ, 3 կիլոգրամից մի փոքր ավել է եղել։Հավելենք, որ Սենիկը 44-օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող է եղել. ընկերների հետ օրեր շարունակ հերոսաբար կռիվ էր տվել և զոհվել։ Հայրն ասում է, որ որդին իր երդմանը հավատարիմ մնաց` իր կյանքը տվեց հայրենիքին։Ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Սերյոժա Աբրահամյանի քույրը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/16/104926341_224:0:1248:768_1920x0_80_0_0_a8c39b2118e7d57d406cf676d2e17927.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պատերազմ, զինծառայող, նորածին, եղբայր
հայաստան, պատերազմ, զինծառայող, նորածին, եղբայր
Ուզած–չուզած պետք է ապրենք. ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը
20:31 20.03.2023 (Թարմացված է: 20:41 20.03.2023) Ծնողները որդի ունենալու մասին որոշում են կայացրել Սենիկի զոհվելուց հետո։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը ծնվել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Սենիկ Խուրշուդյանի եղբայրը։ Տեղեկությունը հրապարակվել է «Էրեբունի» ԲԿ–ի
ֆեյսբուքյան էջում։
Ծնողները փոքրիկին Հովհաննես են անվանել: Նրանք որդի ունենալու մասին որոշում են կայացրել Սենիկի զոհվելուց հետո։
«Փաստը, որ ուզած–չուզած պետք է ապրենք ու մեծացնենք այս փոքրիկին, հաստատ է»,– ասում է Սենիկի հայրը` Հակոբ Խուրշուդյանը։
Փոքրիկի քաշը, ի դեպ, 3 կիլոգրամից մի փոքր ավել է եղել։
Հավելենք, որ Սենիկը 44-օրյա պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող է եղել. ընկերների հետ օրեր շարունակ հերոսաբար կռիվ էր տվել և զոհվել։ Հայրն ասում է, որ որդին իր երդմանը հավատարիմ մնաց` իր կյանքը տվեց հայրենիքին։