https://arm.sputniknews.ru/20230320/turqiajum-dari-aghetic-hetvo-arajarkum-en-stugel-hjuranvocneri-sejsmakajunutjuny-56946536.html
Թուրքիայում «դարի աղետից» հետո առաջարկում են ստուգել հյուրանոցների սեյսմակայունությունը
Թուրքիայում «դարի աղետից» հետո առաջարկում են ստուգել հյուրանոցների սեյսմակայունությունը
Sputnik Արմենիա
Բաղլըքայան մարտին Թուրքիայի նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրության նվազում է ակնկալում։ 20.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-20T10:26+0400
2023-03-20T10:26+0400
2023-03-20T10:27+0400
թուրքիա
երկրաշարժ
հյուրանոց
զբոսաշրջություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/01/56117086_0:0:1280:721_1920x0_80_0_0_9fbe8c5e7ccf06f51487b1f3eb7b036d.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Թուրքիայի հյուրանոցներին առաջարկում են սեյսմակայունության սերտիֆիկատներն տրամադրել՝ փետրվարին երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո, որոնք գրեթե 50 հազար մարդու կյանք խլեցին։ Տեղեկությունը հայտնում է Hürriyet-ը:Թուրքական տուրիստական գործակալությունների ասոցիացիայի նախագահ Ֆիրուզ Բաղլըքայան ասելէ, որ մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը պետք է սեյսմակայունության հավաստագրեր տրամադրի հյուրանոցներին և սննդի ու ըմպելիքների ոլորտի ձեռնարկություններին:7,7 և 7,6 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել փետրվարի 6-ին՝ 9 ժամ ընդմիջումով Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Ղահրամանմարաշ գավառում: Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի 11 գավառներում և հարևան պետություններում, այդ թվում՝ Սիրիայում: Թուրքիայի իշխանությունն անվանել է երկրաշարժերը «դարի աղետ»։ Տեղի ունեցածի հետևանքով մոտ 50 հազար մարդ է զոհվել։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/01/56117086_0:0:1224:918_1920x0_80_0_0_b4827f71c820d0818aa21a33012c8cc9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, երկրաշարժ, հյուրանոց, զբոսաշրջություն
թուրքիա, երկրաշարժ, հյուրանոց, զբոսաշրջություն
Թուրքիայում «դարի աղետից» հետո առաջարկում են ստուգել հյուրանոցների սեյսմակայունությունը
10:26 20.03.2023 (Թարմացված է: 10:27 20.03.2023) Բաղլըքայան մարտին Թուրքիայի նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրության նվազում է ակնկալում։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Թուրքիայի հյուրանոցներին առաջարկում են սեյսմակայունության սերտիֆիկատներն տրամադրել՝ փետրվարին երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո, որոնք գրեթե 50 հազար մարդու կյանք խլեցին։ Տեղեկությունը հայտնում է Hürriyet-ը:
Թուրքական տուրիստական գործակալությունների ասոցիացիայի նախագահ Ֆիրուզ Բաղլըքայան ասելէ, որ մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը պետք է սեյսմակայունության հավաստագրեր տրամադրի հյուրանոցներին և սննդի ու ըմպելիքների ոլորտի ձեռնարկություններին:
«Եթե նախկինում մեր զրուցակիցներն արտասահմանում հարցնում էին, թե «արդյո՞ք նոր ուղղություններ կան», ապա հիմա հարցնում են երկրաշարժի մասին։ Տուրօպերատորները, ամենայն հավանականությամբ, կպահանջեն հաշվետվություններ այն մասին, թե հյուրանոցները սեյսմակայուն են, թե ոչ: Հյուրանոցները պետք է սերտիֆիկացված լինեն, որպեսզի մենք կարողանանք վստահություն ներշնչել», - ասել է ասոցիացիայի ղեկավարը։
7,7 և 7,6 մագնիտուդով
երկրաշարժերը տեղի են ունեցել փետրվարի 6-ին՝ 9 ժամ ընդմիջումով Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Ղահրամանմարաշ գավառում: Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի 11 գավառներում և հարևան պետություններում, այդ թվում՝ Սիրիայում:
Թուրքիայի իշխանությունն անվանել է երկրաշարժերը «դարի աղետ»։ Տեղի ունեցածի հետևանքով մոտ 50 հազար մարդ է զոհվել։