https://arm.sputniknews.ru/20230320/taratsashrjanum-iravitshakn-aveli-e-srvum-adrbejani-agresiv-hretvorabanutjamb-mirzvojan-56965800.html
Տարածաշրջանում իրավիճակն ավելի է սրվում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությամբ. Միրզոյան
Տարածաշրջանում իրավիճակն ավելի է սրվում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությամբ. Միրզոյան
Sputnik Արմենիա
Հայաստանի արտգործնախարարը կարևորեց Հայաստանի դաշնակիցների ակտիվ քայլերն Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման համար։ 20.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-20T14:48+0400
2023-03-20T14:48+0400
2023-03-20T14:56+0400
արարատ միրզոյան
սերգեյ լավրով
տարածաշրջան
ադրբեջան
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/14/56963298_0:0:1601:901_1920x0_80_0_0_4d80832a126e65eb0766ffa82b917636.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Տարածաշրջանում իրավիճակն ավելի է սրվում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության պատճառով։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։Միրզոյանն ընդգծեց, որ այս ֆոնին առանձնանում է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հրամայականությունը, նաև Լաչինի միջանցքի ապաշրջափակումը 3 երկրի ղեկավարների հայտարարությանը խիստ համապատասխան, ինչպես նաև ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման կատարումը։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ չկա Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ոչ մի կետ, որը Բաքուն չի խախտել ՝ հրադադարի ռեժիմի պարբերական խախտում, Հայաստանի տարածքների օկուպացիա, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակում, հայ ռազմագերիների պահում, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելուն խոչընդոտում։«Ադրբեջանական կողմը տորպեդահարում է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ ջանքերը»,- ասաց Միրզոյանը։Նա նաև նշեց, որ Հայաստանն այսուհետև ևս պատրաստ է բոլոր ջանքերը ներդնել մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության խորացման և ընդլայնման ուղղությամբ։Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ հայտնեց, որ Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում կբանակցի Միրզոյանի հետ։Նշենք, որ մինչ այս` մարտի 3-ին, Լավրովն ու Միրզոյանը հանդիպել են Նյու Դելիում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/14/56963298_96:0:1503:1055_1920x0_80_0_0_e17059f944ea311a595323642dbfb1a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, սերգեյ լավրով, տարածաշրջան , ադրբեջան, հայաստան, ռուսաստան
արարատ միրզոյան, սերգեյ լավրով, տարածաշրջան , ադրբեջան, հայաստան, ռուսաստան
Տարածաշրջանում իրավիճակն ավելի է սրվում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությամբ. Միրզոյան
14:48 20.03.2023 (Թարմացված է: 14:56 20.03.2023) Հայաստանի արտգործնախարարը կարևորեց Հայաստանի դաշնակիցների ակտիվ քայլերն Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման համար։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Տարածաշրջանում իրավիճակն ավելի է սրվում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության պատճառով։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։
«Ցավոք, իրավիճակն էլ ավելի է սրվում Ադրբեջանի բարձր մակարդակի ագրեսիվ հռետորաբանության և ադրբեջանական կողմի շարունակվող ռազմական սադրանքներով, ոչ միայն ԼՂ-ի, այլև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, եռակողմ հայտարարությունների շրջանակներում պարտավորությունների խախտումները, ինչպես նաև դեպի ԼՂ էներգառեսուրսների մատակարարման նպատակային խափանումները հարցեր չեն թողնում, որ պաշտոնական Բաքուն դրդապատճառներ ունի ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու համար»,– ասաց Միրզոյանը։
Միրզոյանն ընդգծեց, որ այս ֆոնին առանձնանում է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հրամայականությունը, նաև Լաչինի միջանցքի ապաշրջափակումը 3 երկրի ղեկավարների հայտարարությանը խիստ համապատասխան, ինչպես նաև ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման կատարումը։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ չկա Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ոչ մի կետ, որը Բաքուն չի խախտել ՝ հրադադարի ռեժիմի պարբերական խախտում, Հայաստանի տարածքների օկուպացիա, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակում, հայ ռազմագերիների պահում, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելուն խոչընդոտում։
«Ադրբեջանական կողմը տորպեդահարում է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ ջանքերը»,- ասաց Միրզոյանը։
Նա նաև նշեց, որ Հայաստանն այսուհետև ևս պատրաստ է բոլոր ջանքերը ներդնել մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության խորացման և ընդլայնման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ
հայտնեց, որ Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում կբանակցի Միրզոյանի հետ։
Նշենք, որ մինչ այս` մարտի 3-ին, Լավրովն ու Միրզոյանը հանդիպել են Նյու Դելիում։