https://arm.sputniknews.ru/20230320/qani-khakhtum-e-ardzanagrvel-1-tarum-pashinjanin-hashvetvutjun-en-nerkajacrel-56994435.html
Քանի՞ խախտում է արձանագրվել 1 տարում. Փաշինյանին հաշվետվություն են ներկայացրել
Քանի՞ խախտում է արձանագրվել 1 տարում. Փաշինյանին հաշվետվություն են ներկայացրել
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է տեսչական մարմինների 2022թ. գործունեության կատարողականը։ 20.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-20T19:59+0400
2023-03-20T19:59+0400
2023-03-20T20:19+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
խախտում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/14/56993303_0:42:1670:981_1920x0_80_0_0_113685a318ca4c748fd447bf7aaec044.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Երևանում գտնվող 209 բենզալցակայանի հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում արձանագրվել է 578 խախտում։ Այս մասին զեկուցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ներկայացնելով կառավարությանը ենթակա տեսչական մարմինների 2022թ. գործունեության հաշվետվությունները։ Տեղեկությունը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում։Նշվում է, որ 1204 կրթական և 189 նախակրթական հաստատությունում իրականացվել են հրդեհատեխնիկական հետազոտություններ, բացահայտվել են 4595 և 1337 խախտում, իսկ 338 առողջապահական օբյեկտում արձանագրվել է 2019 խախտում:Իսկ ահա քաղաքաշինության ոլորտում բացահայտվել է 271 ինքնակամ կառույց. կիրառվել է 466 մլն դրամի չափով վարչական տուգանք։Ինչ վերաբերում է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրականացրած ստուգումներին, ապա ոլորտում ստուգումների արդյունքում 1500 խախտում է հայտնաբերվել` 917 մլն դրամի չափով։Նշվում է նաև, որ հայտնաբերվել է նաև ապօրինի ընդերքօգտագործման 41 դեպք:«Մենք պետք է չափանիշներ ձևավորենք բոլոր ոլորտներում, որպեսզի կարողանանք բովանդակային և որակական վերահսկողություն իրականացնել»,–ասել է Փաշինյանը։Նա խոսել է նաև տեսչական համակարգում թվային գործիքակազմի շարունակական ներդրման մասին, որը թույլ կտա բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:Լուսաղբյուրում ջրագծի կառուցման սուբվենցիոն ծրագրերը կատարվել են խախտումներով. ՊՎԾ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/14/56993303_71:0:1555:1113_1920x0_80_0_0_6f47c9b080e4a39423ba7e32f8ce3c4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, խախտում
հայաստան, նիկոլ փաշինյան, խախտում
Քանի՞ խախտում է արձանագրվել 1 տարում. Փաշինյանին հաշվետվություն են ներկայացրել
19:59 20.03.2023 (Թարմացված է: 20:19 20.03.2023) Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է տեսչական մարմինների 2022թ. գործունեության կատարողականը։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Երևանում գտնվող 209 բենզալցակայանի հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում արձանագրվել է 578 խախտում։ Այս մասին զեկուցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ներկայացնելով կառավարությանը ենթակա տեսչական մարմինների 2022թ. գործունեության հաշվետվությունները։ Տեղեկությունը հրապարակվել է վարչապետի պաշտոնական
կայքում։
Նշվում է, որ 1204 կրթական և 189 նախակրթական հաստատությունում իրականացվել են հրդեհատեխնիկական հետազոտություններ, բացահայտվել են 4595 և 1337 խախտում, իսկ 338 առողջապահական օբյեկտում արձանագրվել է 2019 խախտում:
Իսկ ահա քաղաքաշինության ոլորտում բացահայտվել է 271 ինքնակամ կառույց. կիրառվել է 466 մլն դրամի չափով վարչական տուգանք։
Ինչ վերաբերում է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրականացրած ստուգումներին, ապա ոլորտում ստուգումների արդյունքում 1500 խախտում է հայտնաբերվել` 917 մլն դրամի չափով։
Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացված դիտարկումների շրջանակում արձանագրվել է մակնշման պահանջների անհամապատասխանության 667, ժամկետանց սննդամթերքի շրջանառության 229, սանիտարահիգիենիկ նորմերի չպահպանման՝ 71 դեպք: Մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվել է 270 ստուգում, խախտումների թիվը՝ 93: Գրանցվել է սննդային գործոնով պայմանավորված թունավորման 7 դեպք։
Նշվում է նաև, որ հայտնաբերվել է նաև ապօրինի ընդերքօգտագործման 41 դեպք:
«Մենք պետք է չափանիշներ ձևավորենք բոլոր ոլորտներում, որպեսզի կարողանանք բովանդակային և որակական վերահսկողություն իրականացնել»,–ասել է Փաշինյանը։
Նա խոսել է նաև տեսչական համակարգում թվային գործիքակազմի շարունակական ներդրման մասին, որը թույլ կտա բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը: