«Միայն երջանիկները ողջ կմնան»․ Երջանկության օրվա վառ և էմոցիոնալ կադրեր
«Միայն երջանիկները ողջ կմնան»․ Երջանկության օրվա վառ և էմոցիոնալ կադրեր
Sputnik Արմենիա
Ամբողջ աշխարհում մարտի 20-ին նշվում է Երջանկության միջազգային օրը։ Իսկ Sputnik Արմենիայի ֆոտոշարքն ապացուցում է «Երջանկությունը մանրուքներում է» արտահայտության... 20.03.2023, Sputnik Արմենիա
Երջանկության միջազգային օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սահմանել է 2012 թվականին:Տոնի հիմնական նպատակն է տարածել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը ընդհանուր է մեր մոլորակի բոլոր մարդկանց համար:Երջանկության օրվա ընտրությունը պատահական չի եղել. մարտի 20-ին մոտենում է գարնանային գիշերահավասարը, երբ ցերեկվա և գիշերվա տևողությունները հավասարվում են։ Տոնի հիմնադիրները ցանկացել են ընդգծել, որ մոլորակի բոլոր մարդիկ երջանկության հավասար իրավունքներ ունեն։Ինչպես ազատվել սթրեսից ու նյարդային լարվածությունից․ 6 արդյունավետ միջոցԱմեն տարի այս օրը ՄԱԿ-ը հրապարակում է Երջանկության մասին համաշխարհային զեկույցը, որը գնահատում է երջանկության մակարդակը տարբեր երկրներում՝ Գելափի համաշխարհային հարցման հիման վրա: Կազմակերպիչները կարծում են, որ փաստաթուղթը կօգնի շտկել մարդկանց և անգամ երկրների վարքագիծը, որպեսզի բարձրանա երջանկության մակարդակը:Մեկ դրամապանակով երջանկություն. երբ հաշմանդամությունն «անհետանում է» ամուր ընտանիքում
Ամբողջ աշխարհում մարտի 20-ին նշվում է Երջանկության միջազգային օրը։ Իսկ Sputnik Արմենիայի ֆոտոշարքն ապացուցում է «Երջանկությունը մանրուքներում է» արտահայտության ճշմարտացիությունը։
Երջանկության միջազգային օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սահմանել է 2012 թվականին:
Տոնի հիմնական նպատակն է տարածել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը ընդհանուր է մեր մոլորակի բոլոր մարդկանց համար:
Երջանկության օրվա ընտրությունը պատահական չի եղել. մարտի 20-ին մոտենում է գարնանային գիշերահավասարը, երբ ցերեկվա և գիշերվա տևողությունները հավասարվում են։ Տոնի հիմնադիրները ցանկացել են ընդգծել, որ մոլորակի բոլոր մարդիկ երջանկության հավասար իրավունքներ ունեն։
Ամեն տարի այս օրը ՄԱԿ-ը հրապարակում է Երջանկության մասին համաշխարհային զեկույցը, որը գնահատում է երջանկության մակարդակը տարբեր երկրներում՝ Գելափի համաշխարհային հարցման հիման վրա: Կազմակերպիչները կարծում են, որ փաստաթուղթը կօգնի շտկել մարդկանց և անգամ երկրների վարքագիծը, որպեսզի բարձրանա երջանկության մակարդակը: