https://arm.sputniknews.ru/20230320/lavrvovn-ajakcum-e-stepanakerti-ev-baqvi-mijev-erkkhvosutjany-hishecnelvov-dvonbasi-orinaky-56980188.html
Լավրովն աջակցում է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությանը՝ հիշեցնելով Դոնբասի օրինակը
Լավրովն աջակցում է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությանը՝ հիշեցնելով Դոնբասի օրինակը
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳ նախարարի կարծիքով` արցախցիներին իրավունքների փաթեթ է անհրաժեշտ, որոնք վերաբերում են լեզվին, մշակույթին, տեղական ինքնակառավարմանը և այլ ոլորտներին։ 20.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-20T17:29+0400
2023-03-20T17:29+0400
2023-03-20T17:34+0400
սերգեյ լավրով
արարատ միրզոյան
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
ղարաբաղյան հակամարտություն
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/14/56973047_0:0:1600:900_1920x0_80_0_0_6a3997e5b6421743a87ffe6c37936c68.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սատարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության և իրավունքների ապահովման հարցերը պետք է լուծվեն ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև: Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ՌԴ արտգործնախարարը հավելեց, որ պաշտոնական Մոսկվան նույնպես հորդորում է կողմերին այդպես վարվել։ Միևնույն ժամանակ նա հիշեց Դոնբասի և «Մինսկի համաձայնագրերի» մասին:ՌԴ ԱԳ նախարարի կարծիքով` իրավունքների նույնպիսի փաթեթ անհրաժեշտ կլինի նաև ԼՂ բնակիչների համար։Սերգեյ Լավորովը կարծում է, որ դա այնքան էլ դժվար չէ ու հավելում, որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան պարկեշտ կվարվեն նրանք, ումից կախված կլինի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։Մարտի 1-ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Sputnik Արմենիային տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հանդիպման մասին։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպում էր կայացել նաև փետրվարի 24-ին։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/14/56973047_277:0:1477:900_1920x0_80_0_0_a3e78c71cb13252e702763cea14c0eef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, արարատ միրզոյան, հայաստան, ռուսաստան, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, արցախ
սերգեյ լավրով, արարատ միրզոյան, հայաստան, ռուսաստան, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, արցախ
Լավրովն աջակցում է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությանը՝ հիշեցնելով Դոնբասի օրինակը
17:29 20.03.2023 (Թարմացված է: 17:34 20.03.2023) ՌԴ ԱԳ նախարարի կարծիքով` արցախցիներին իրավունքների փաթեթ է անհրաժեշտ, որոնք վերաբերում են լեզվին, մշակույթին, տեղական ինքնակառավարմանը և այլ ոլորտներին։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սատարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության և իրավունքների ապահովման հարցերը պետք է լուծվեն ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև: Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը հավելեց, որ պաշտոնական Մոսկվան նույնպես հորդորում է կողմերին այդպես վարվել։ Միևնույն ժամանակ նա հիշեց Դոնբասի և «Մինսկի համաձայնագրերի» մասին:
«Անշուշտ, մեզ համար կարևոր է հասկանալ, թե որքան որակյալ կլինեն այդ պայմանավորվածությունները։ Եթե ցանկանում եք իմանալ իմ կարծիքը, ապա կան ոչ վաղ անցյալում տեղի ունեցած օրինակներ: Նույն պատմությունն էր նաև «Մինսկի համաձայնագրերում», այն մասին, թե ինչ իրավունքներ պետք է ունենան Ուկրաինայի արևելյան շրջանների բնակիչները։ Օրինակ` մայրենի լեզվի իրավունք, երեխաներին այդ լեզվով կրթություն ապահովելու իրավունք, այդ լեզուն օգտագործելով ապրելու, աշխատելու, սեփական մշակույթը և կրոնը պահպանելու, տեղական ինքնակառավարման հնարավորություն ունենալու իրավունք։ Միայն թե Դոմբասի դեպքում դա Ռուսաստանն էր»,– ասաց Լավովը։
ՌԴ ԱԳ նախարարի կարծիքով` իրավունքների նույնպիսի փաթեթ անհրաժեշտ կլինի նաև ԼՂ բնակիչների համար։
Սերգեյ Լավորովը կարծում է, որ դա այնքան էլ դժվար չէ ու հավելում, որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան պարկեշտ կվարվեն նրանք, ումից կախված կլինի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։
Մարտի 1-ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը
Sputnik Արմենիային տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի
հանդիպման մասին։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև
հանդիպում էր կայացել նաև փետրվարի 24-ին։