Հայաստանի և Բելառուսի փոխվարչապետները քննարկել են հնարավոր համագործակցության ոլորտները
13:17 20.03.2023 (Թարմացված է: 13:31 20.03.2023)
© Photo : official site of the Government of RAՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկին
© Photo : official site of the Government of RA
Բաժանորդագրվել
Քննարկվել է երկկողմ և ԵԱՏՄ բազմակողմ օրակարգի շրջանակներում փոխշահավետ համագործակցության նոր ուղղությունները։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է համագործակցությունը գյուղատնտեսության, մեքենաշինության և արդյունաբերության այլ ոլորտներում, ինչպես նաև առկա ներուժի լիարժեք իրացումը համատեղ կոոպերացիոն նախագծերի շրջանակներում:
Փոխվարչապետները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և ԵԱՏՄ բազմակողմ օրակարգի շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ: