https://arm.sputniknews.ru/20230320/haj-rusakan-dashnakcajin-haraberutjunnery-bardzr-makardaki-vra-en-mirzvojan-56972374.html
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. Միրզոյան
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ այսօրվա հանդիպումն անցել է անկեղծ ու վստահելի միջավայրում։ Քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։ 20.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-20T16:20+0400
2023-03-20T16:20+0400
2023-03-20T18:16+0400
արարատ միրզոյան
սերգեյ լավրով
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/14/56972981_0:0:1600:900_1920x0_80_0_0_0584e4d5e47f3b444053c371761d17ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և այդ համատեքստում շարունակվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ` անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։Հանդիպման ընթացքում ընդգծվել է 2 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների սերտ փոխգործակցությունը, որի հետագա առաջխաղացմանը միտված է ստորագրված երկամյա միջգերատեսչական խորհրդատվությունները։ Անդրադարձ է կատարվել նաև ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և այլ տարածաշրջանային, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համատեղ փոխգործակցությանը:Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ վերջին անգամ հանդիպել էին մարտի 3-ին Նյու Դելիում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/14/56972981_200:0:1400:900_1920x0_80_0_0_7ada8a5e1572814d1e747ae78667676a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, սերգեյ լավրով, հայաստան, ռուսաստան
արարատ միրզոյան, սերգեյ լավրով, հայաստան, ռուսաստան
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. Միրզոյան
16:20 20.03.2023 (Թարմացված է: 18:16 20.03.2023) ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ այսօրվա հանդիպումն անցել է անկեղծ ու վստահելի միջավայրում։ Քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և այդ համատեքստում շարունակվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ` անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։
«Այսօրվա հանդիպումն անցել է անկեղծ ու վստահելի միջավայրում։ Մենք քննարկել ենք երկկողմանի համագործակցության, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության թեմատիկային առնչվող հարցերը։ Արձանագրել ենք, որ հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունները բարձր մակարդակի վրա են։ Շարունակվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը»,– նշեց Միրզոյանը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է 2 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների սերտ փոխգործակցությունը, որի հետագա առաջխաղացմանը միտված է ստորագրված երկամյա միջգերատեսչական խորհրդատվությունները։ Անդրադարձ է կատարվել նաև ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և այլ տարածաշրջանային, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համատեղ փոխգործակցությանը:
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ վերջին անգամ հանդիպել էին մարտի 3-ին Նյու Դելիում։