https://arm.sputniknews.ru/20230320/burastani-pvoliklinikaji-tnoreny-covid-19-i-dem-patvastman-keghts-sertifikatner-e-tvel-56982838.html
Բուրաստանի պոլիկլինիկայի տնօրենը Covid-19-ի դեմ պատվաստման կեղծ սերտիֆիկատներ է տվել
Բուրաստանի պոլիկլինիկայի տնօրենը Covid-19-ի դեմ պատվաստման կեղծ սերտիֆիկատներ է տվել
Sputnik Արմենիա
Այնուհետև տվյալները մուտքագրվել են ՀՀ-ում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ: 20.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-20T18:07+0400
2023-03-20T18:07+0400
2023-03-20T18:07+0400
պատվաստում
կորոնավիրուս
հակակոռուպցիոն կոմիտե
չարաշահում
կեղծիք
https://cdn.am.sputniknews.ru/img/2350/68/23506872_0:0:1597:898_1920x0_80_0_0_475fa5f57910bc7ed778e06571ac58c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն գումարի դիմաց կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր է բացահայտել, տեղեկանում ենք կոմիտեի կայքից։Բուրաստանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Կարինե Թադևոսյանը` Ռ. Գ.-ի, Ա. Ջ.-ի, Լ. Մ.-ի, Մ. Ա.-ի և Ս. Զ.-ի դրդմամբ առանց կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստման, մեկ տասնյակից ավելի անձանց տրամադրել է պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ:Այնուհետև դրանք մուտքագրվել են ՀՀ-ում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ:Նույն եղանակով Ռ. Գ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Լ. Մ.-ի ու Մ. Ա.-ի հետ և նրանցից ստացել 40 000 և 50 000 դրամ: Այս դեպքում նույնպես պոլիկլինիկայի տնօրենը կեղծ սերտիֆիկատներ է տրամադրել։Կարինե Թադևոսյանին մեղադրանք է ներկայացվել նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև Ռ. Գ.-ին, Լ.Մ.-ին, Մ. Ա.-ին, Ա. Ջ.-ին, Ս. Զ.-ին ու ևս երկու անձի, որոնց վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:Հիշեցնենք, որ Covid-19-ի շրջանի (2020-2021թթ–ին) հետ կապված չարաշահումների վերաբերյալ գործով Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ու «Մեդլայն» բժշկական կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել են, իսկ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձինք` ձերբակալվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2350/68/23506872_175:0:1372:898_1920x0_80_0_0_e041bb931138db2e50a5ac61e43616e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատվաստում, կորոնավիրուս, հակակոռուպցիոն կոմիտե, չարաշահում, կեղծիք
պատվաստում, կորոնավիրուս, հակակոռուպցիոն կոմիտե, չարաշահում, կեղծիք
Բուրաստանի պոլիկլինիկայի տնօրենը Covid-19-ի դեմ պատվաստման կեղծ սերտիֆիկատներ է տվել
Այնուհետև տվյալները մուտքագրվել են ՀՀ-ում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ:
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն գումարի դիմաց կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր է բացահայտել, տեղեկանում ենք
կոմիտեի կայքից։
Բուրաստանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Կարինե Թադևոսյանը` Ռ. Գ.-ի, Ա. Ջ.-ի, Լ. Մ.-ի, Մ. Ա.-ի և Ս. Զ.-ի դրդմամբ առանց կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստման, մեկ տասնյակից ավելի անձանց տրամադրել է պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ:
«Պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսի դեմ պատվաստվել, դիմել է «Արտաշատի բժշկական կենտրոնի» մատենավար Ռ. Գ.-ին և խնդրել նրան իր և իր ներկայացրած անձանց՝ ընտանիքի անդամների համար գումարի դիմաց տրամադրել պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ: Ռ. Գ.-ն ընդունել է առաջարկը, ապա՝ Ա. Ջ.-ից ստացել է 330 000 դրամը: Այնուհետև Ռ. Գ.-ն, Կարինե Թադևոսյանի հետ հետ ազգակցական կապի մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով` դիմել է նրան։ Վերջինս էլ կեղծ սերտիֆիկատներ է տրամադրել»,–ասված է հաղորդագրության մեջ։
Այնուհետև դրանք մուտքագրվել են ՀՀ-ում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ:
Նույն եղանակով Ռ. Գ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Լ. Մ.-ի ու Մ. Ա.-ի հետ և նրանցից ստացել 40 000 և 50 000 դրամ: Այս դեպքում նույնպես պոլիկլինիկայի տնօրենը կեղծ սերտիֆիկատներ է տրամադրել։
Կարինե Թադևոսյանին մեղադրանք է ներկայացվել նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև Ռ. Գ.-ին, Լ.Մ.-ին, Մ. Ա.-ին, Ա. Ջ.-ին, Ս. Զ.-ին ու ևս երկու անձի, որոնց վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Covid-19-ի շրջանի (2020-2021թթ–ին) հետ կապված չարաշահումների վերաբերյալ գործով Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ու «Մեդլայն» բժշկական կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանը կալանավորվել են, իսկ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձինք` ձերբակալվել։