https://arm.sputniknews.ru/20230320/adrbejanic-5-tsanrvord-kmasnakci-erevanum-kajanaliq-evrvopaji-arajnutjany-56951783.html
Ադրբեջանից 5 ծանրորդ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
Ադրբեջանից 5 ծանրորդ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
Sputnik Արմենիա
Դատելով պաշտոնական տեղեկություններից` նրանց թվում նաև կին ծանրորդ կա։ 20.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-20T12:56+0400
2023-03-20T12:56+0400
2023-03-20T12:59+0400
ադրբեջան
ադրբեջանցի
ծանրամարտ
մարզիկ
ծանրորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/11/56867518_0:0:1600:901_1920x0_80_0_0_68140363cde01880bd38d4fe21c4620d.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ադրբեջանը հաստատել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությանը մասնակցելու հայտը, հինգ մարզիկ է հայտագրված:Միջազգային ֆեդերացիայի կայքում նշված են հայտագրված մարզիկների անունները՝ Իսա Ռուստամովը (67 կգ), Օմար Ջավադովը (73 կգ), Ալի Շուքուրլուն (102 կգ), Դադաշ Դադաշբեյլին (109 կգ), Նազիլյա Իսմայիլովան (49 կգ):Մարտի 17-ին Հյուսիսային պողոտայում խորհրդանշական կոճակի սեղմումով ազդարարվել է Երևանում կայանալիք Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը։ Կոճակը սեղմել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Երևանում ապրիլի 15-23-ը կայանալիք մրցաշարում, ըստ նախնական հայտերի, մասնակցելու են 40 երկրների 500-ից ավելի ծանրորդներ։ Հայաստանի կառավարությունն ու Եվրոպայի առաջնության կազմկոմիտեն անվտանգության բոլոր երաշխիքները տվել են մրցումների բոլոր մասնակիցներին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/11/56867518_88:0:1512:1068_1920x0_80_0_0_accac8f0b7663be3f3a50d92e7ecefab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, ադրբեջանցի, ծանրամարտ, մարզիկ, ծանրորդ
ադրբեջան, ադրբեջանցի, ծանրամարտ, մարզիկ, ծանրորդ
Ադրբեջանից 5 ծանրորդ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը
12:56 20.03.2023 (Թարմացված է: 12:59 20.03.2023) Դատելով պաշտոնական տեղեկություններից` նրանց թվում նաև կին ծանրորդ կա։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ադրբեջանը հաստատել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությանը մասնակցելու հայտը, հինգ մարզիկ է հայտագրված:
Միջազգային ֆեդերացիայի կայքում նշված են հայտագրված մարզիկների անունները՝ Իսա Ռուստամովը (67 կգ), Օմար Ջավադովը (73 կգ), Ալի Շուքուրլուն (102 կգ), Դադաշ Դադաշբեյլին (109 կգ), Նազիլյա Իսմայիլովան (49 կգ):
Ավելի վաղ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը, նախնական տվյալներով, հաստատել է իր մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը: Վերջնական հաստատման համար պետք է որոշակի դրամական փոխանցում կատարվեր այս մարզաձևի եվրոպական ֆեդերացիային։
Մարտի 17-ին Հյուսիսային պողոտայում խորհրդանշական կոճակի սեղմումով ազդարարվել է Երևանում կայանալիք Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը։ Կոճակը սեղմել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների 2023թ. առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Երևանում ապրիլի 15-23-ը կայանալիք մրցաշարում, ըստ նախնական հայտերի, մասնակցելու են 40 երկրների 500-ից ավելի ծանրորդներ։ Հայաստանի կառավարությունն ու Եվրոպայի առաջնության կազմկոմիտեն անվտանգության բոլոր երաշխիքները տվել են մրցումների բոլոր մասնակիցներին։