https://arm.sputniknews.ru/20230319/tghamardy-erusaghemum-nerkhuzhel-e-hajkakan-ekegheci-u-pvordzel-vnasner-hascnel-56933796.html
Տղամարդը Երուսաղեմում ներխուժել է հայկական եկեղեցի ու փորձել վնասներ հասցնել
Տղամարդը Երուսաղեմում ներխուժել է հայկական եկեղեցի ու փորձել վնասներ հասցնել
Sputnik Արմենիա
Սուրբ Աստվածամայր եկեղեցին գտնվում է նաև հունական եկեղեցու իրավասության տակ։ 19.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-19T14:30+0400
2023-03-19T14:30+0400
2023-03-19T14:41+0400
երուսաղեմ
իսրայել
հրեա
եկեղեցի
հայկական
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/13/56933630_0:0:1600:900_1920x0_80_0_0_69a8c201b1e3dd5da51e40e63ff719bd.jpg
Երուսաղեմում դեռևս անձը չպարզված տղամարդը Սուրբ Աստվածամայր եկեղեցի է մտել և փորձել է վնասներ հասցնել, պղծել սրբությունները։ Sputnik Արմենիան այս մասին տեղեկացել է Երուսաղեմի իր աղբյուրներից։Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան։Նախնական տվյալներով` հայկական եկեղեցի ներխուժած տղամարդու մասին առայժմ հայտնի է միայն, որ նա մոլեռանդ արմատական հրեա հավատացյալ է։Հավելենք, որ Սուրբ Աստվածամայր եկեղեցին հայկական ու հունական եկեղեցիների իրավասության տակ է։Հիշեցնենք` հունվարի 28-ի ուշ երեկոյան հրեա 2 ծայրահեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթևեկությունը, ապա դուրս գալով ճանապարհից՝ հարվածել են աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային՝ բղավելով. «Սա մե՛ր երկիրն է, գնացե՛ք մեր երկրից»:Նրանցից մեկը արցունքաբեր գազ է փչել, ապա երկուսով փախուստի են դիմել։ Ոստիկանները հայտնաբերել են հրեա ծայրահեղականներին ու ձերբակալել նրանց:Այդ դեպքից մեկ ժամ անց հրեա ծայրահեղականների մի ուրիշ խումբ փորձել է մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել պատրիարքարանի խաչակիր ու Հայաստանի դրոշները:
երուսաղեմ
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Տղամարդը Երուսաղեմում ներխուժել է եկեղեցի ու փորձել է վնասներ հասցնել
Sputnik Արմենիա
Տղամարդը Երուսաղեմում ներխուժել է եկեղեցի ու փորձել է վնասներ հասցնել
2023-03-19T14:30+0400
true
PT0M33S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/13/56933630_200:0:1400:900_1920x0_80_0_0_9cb65fc8a0528a99d792775e788e492c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երուսաղեմ, իսրայել, հրեա, եկեղեցի, հայկական, տեսանյութեր, видео
երուսաղեմ, իսրայել, հրեա, եկեղեցի, հայկական, տեսանյութեր, видео
Տղամարդը Երուսաղեմում ներխուժել է հայկական եկեղեցի ու փորձել վնասներ հասցնել
14:30 19.03.2023 (Թարմացված է: 14:41 19.03.2023) Սուրբ Աստվածամայր եկեղեցին գտնվում է նաև հունական եկեղեցու իրավասության տակ։
Երուսաղեմում դեռևս անձը չպարզված տղամարդը Սուրբ Աստվածամայր եկեղեցի է մտել և փորձել է վնասներ հասցնել, պղծել սրբությունները։
Sputnik Արմենիան այս մասին տեղեկացել է Երուսաղեմի իր աղբյուրներից։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան։
Երուսաղեմից
Sputnik Արմենիային ուղարկված տեսանյութում երևում է, որ իրավապահները բերման են ենթարկում խուլիգանություն կատարած տղամարդուն։ Վերջինիս չեզոքացրել էին եկեղեցու հայ աշխատակիցները։
Նախնական տվյալներով` հայկական եկեղեցի ներխուժած տղամարդու մասին առայժմ հայտնի է միայն, որ նա մոլեռանդ արմատական հրեա հավատացյալ է։
Հավելենք, որ Սուրբ Աստվածամայր եկեղեցին հայկական ու հունական եկեղեցիների իրավասության տակ է։
Հիշեցնենք` հունվարի 28-ի ուշ երեկոյան հրեա 2 ծայրահեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթևեկությունը, ապա դուրս գալով ճանապարհից՝
հարվածել են աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային՝ բղավելով. «Սա մե՛ր երկիրն է, գնացե՛ք մեր երկրից»:
Նրանցից մեկը արցունքաբեր գազ է փչել, ապա երկուսով փախուստի են դիմել։ Ոստիկանները հայտնաբերել են հրեա ծայրահեղականներին ու ձերբակալել նրանց:
Այդ դեպքից մեկ ժամ անց հրեա ծայրահեղականների մի ուրիշ խումբ փորձել է մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել պատրիարքարանի խաչակիր ու Հայաստանի դրոշները: