https://arm.sputniknews.ru/20230319/rd-n-hatuk-gvortsvoghutjan-yntacqum-hiperdzajnajin-zenq-chi-kirarel-bajc-ajn-ka-putin-56936635.html
ՌԴ-ն հատուկ գործողության ընթացքում հիպերձայնային զենք չի կիրառել, բայց այն կա․ Պուտին
ՌԴ-ն հատուկ գործողության ընթացքում հիպերձայնային զենք չի կիրառել, բայց այն կա․ Պուտին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահը մեկնաբանել է Ուկրաինայում հատուկ գործողությունը ոչ թե 2014-ին, այլ 2022-ին սկսելու նպատակահարմարությունը: 19.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-19T16:45+0400
2023-03-19T16:45+0400
2023-03-19T16:45+0400
վլադիմիր պուտին
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/10/56831753_0:0:3009:1694_1920x0_80_0_0_0b6317d6cc0c07d69d5eb36cf9153e0e.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ռուսաստանը փաստացի հիպերձայնային զենք չի կիրառում Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ընթացքում, սակայն այն կա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» ալիքով «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ։Պուտինին հարցրել են, թե արդյո՞ք չարժեր 2014 թվականին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսել։ Նա պատասխանել է, որ այն ժամանակ Մոսկվան ելնում էր այն բանից, որ բոլոր հարցերը բացառապես խաղաղ միջոցներով կհաջողվի լուծել։ Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք առճակատման չի ձգտել։«Ինչպես հիմա տեսնում ենք, մեզ ուղղակի խաբում էին։ Մեր, այսպես կոչված, գործընկերներից ոչ մեկը չէր էլ պատրաստվում խաղաղ միջոցներով ինչ – որ բան լուծել, նրանք պարզապես զենք էին մատակարարում Ուկրաինային ու պատրաստում մարտական գործողություններ», - ասել է Պուտինը։«Ուրեմն, մեզ մոտ, չնայած հակառակորդի սպասումներին, ոչինչ չի փլուզվել, ամեն ինչ աշխատում է, և «Միր» քարտն աշխատում է, ֆինանսական համակարգը գործում է, բանկերն ավելացնում են իրենց հնարավորությունները։ Ի՞նչ կլիներ 2014-ին: Շատ դժվար է ասել։ Եվ վերջապես մենք շատ բան ունենք անելու, ասենք, ցամաքային զորքերի զարգացման համար, նաև մենք այն ժամանակ հիպերձայնային զենք չունեինք, իսկ հիմա ունենք։ Այո, մենք այն փաստացի չենք կիրառում, բայց այն կա։ Հասկանու՞մ եք։ Կան նաև այլ ժամանակակից համակարգեր, իսկ 2014-ին նման բան չի եղել», - պարզաբանել է ՌԴ նախագահը։Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/10/56831753_278:0:3009:2048_1920x0_80_0_0_29ff194fc7776519a9ac5ffd8d82fb60.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, զենք
վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, զենք
ՌԴ-ն հատուկ գործողության ընթացքում հիպերձայնային զենք չի կիրառել, բայց այն կա․ Պուտին
Ռուսաստանի նախագահը մեկնաբանել է Ուկրաինայում հատուկ գործողությունը ոչ թե 2014-ին, այլ 2022-ին սկսելու նպատակահարմարությունը:
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ռուսաստանը փաստացի հիպերձայնային զենք չի կիրառում Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ընթացքում, սակայն այն կա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» ալիքով «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ։
Պուտինին հարցրել են, թե արդյո՞ք չարժեր 2014 թվականին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսել։ Նա պատասխանել է, որ այն ժամանակ Մոսկվան ելնում էր այն բանից, որ բոլոր հարցերը բացառապես խաղաղ միջոցներով կհաջողվի լուծել։ Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք առճակատման չի ձգտել։
«Ինչպես հիմա տեսնում ենք, մեզ ուղղակի խաբում էին։ Մեր, այսպես կոչված, գործընկերներից ոչ մեկը չէր էլ պատրաստվում խաղաղ միջոցներով ինչ – որ բան լուծել, նրանք պարզապես զենք էին մատակարարում Ուկրաինային ու պատրաստում մարտական գործողություններ», - ասել է Պուտինը։
Ինչ վերաբերում է նպատակահարմարությանը (հատուկ ռազմական գործողությունը ոչ թե 2014-ին, այլ 2022-ի փետրվարին սկսելուն-խմբ.), ապա այդ հարցը, Պուտինի կարծիքով, վերաբերում է նաև ՌԴ-ի պատրաստականությանն ավելի լուրջ գործողությունների, քան այսպես կոչված ղրիմյան գարունն էր: Խոսքը երկրին պարենով ապահովելու, ներմուծման փոխարինման, ֆինանսական համակարգի ամրապնդման, ժամանակակից սպառազինությունների մշակման մասին է։
«Ուրեմն, մեզ մոտ, չնայած հակառակորդի սպասումներին, ոչինչ չի փլուզվել, ամեն ինչ աշխատում է, և «Միր» քարտն աշխատում է, ֆինանսական համակարգը գործում է, բանկերն ավելացնում են իրենց հնարավորությունները։ Ի՞նչ կլիներ 2014-ին: Շատ դժվար է ասել։ Եվ վերջապես մենք շատ բան ունենք անելու, ասենք, ցամաքային զորքերի զարգացման համար, նաև մենք այն ժամանակ հիպերձայնային զենք չունեինք, իսկ հիմա ունենք։ Այո, մենք այն փաստացի չենք կիրառում, բայց այն կա։ Հասկանու՞մ եք։ Կան նաև այլ ժամանակակից համակարգեր, իսկ 2014-ին նման բան չի եղել», - պարզաբանել է ՌԴ նախագահը։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։