https://arm.sputniknews.ru/20230319/evrvopaji-mrcasharum-hajastani-kananc-havaqakany-hajvogh-e-meknarkel-3-haghtanak-e-grancvel-56927015.html
Եվրոպայի մրցաշարում Հայաստանի կանանց հավաքականը հաջող է մեկնարկել. 3 հաղթանակ է գրանցվել
Եվրոպայի մրցաշարում Հայաստանի կանանց հավաքականը հաջող է մեկնարկել. 3 հաղթանակ է գրանցվել
Sputnik Արմենիա
Էլինա Դանիելյանն առաջին տուրում խաղացել է իր հայրենակից Սուսաննա Գաբոյանի հետ, պարտիան էլ ավարտվել է ոչ–ոքի։ 19.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-19T10:35+0400
2023-03-19T10:35+0400
2023-03-19T10:38+0400
շախմատ
շախմատիստ
կին
եվրոպա
էլինա դանիելյան
լիլիթ մկրտչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1b/26954036_0:55:1600:956_1920x0_80_0_0_b705bac3c4cc46dc6cbf45cd3dde549e.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայաստանը ներկայացնող 3 կին շախմատիստները հաղթանակներով են մեկնարկել Եվրոպայի անհատական առաջնությունը։Նշենք, որ մրցաշարն անցկացվում է Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում։Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանն առաջին տուրում հանդիպել է իր հայրենակից Սուսաննա Գաբոյանի հետ։ Պարտիան ավարտվել է ոչ–ոքի։Առաջին տուրում միայն Աննա Սարգսյանն է պարտություն կրել, մրցակիցը եղել է Հունաստանի ներկայացուցիչը։Հիշեցնենք, որ Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնությունը մեկնարկել է մարտի 18-ին և ավարտվելու է մարտի 30-ին։ Առաջնությանը մասնակցում է 30 երկրի 140 շախմատիստ։Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանը (2431), Լիլիթ Մկրտչյանը (2379), Աննա Սարգսյանը (2371), Մարիամ Մկրտչյանը (2343), Սուսաննա Գաբոյանը (2160) և Պոլինա Կոբակը (1815):
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/1b/26954036_127:0:1551:1068_1920x0_80_0_0_47293f5a058d08b5955ad9dc8403dc2f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, շախմատիստ, կին, եվրոպա, էլինա դանիելյան, լիլիթ մկրտչյան
շախմատ, շախմատիստ, կին, եվրոպա, էլինա դանիելյան, լիլիթ մկրտչյան
Եվրոպայի մրցաշարում Հայաստանի կանանց հավաքականը հաջող է մեկնարկել. 3 հաղթանակ է գրանցվել
10:35 19.03.2023 (Թարմացված է: 10:38 19.03.2023) Էլինա Դանիելյանն առաջին տուրում խաղացել է իր հայրենակից Սուսաննա Գաբոյանի հետ, պարտիան էլ ավարտվել է ոչ–ոքի։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայաստանը ներկայացնող 3 կին շախմատիստները հաղթանակներով են մեկնարկել Եվրոպայի անհատական առաջնությունը։
Նշենք, որ մրցաշարն անցկացվում է Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում։
Հաղթանակներ տարել են Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը, որոնք համապատասխանաբար հաղթել են Ֆինլանդիայի, Ռումինիայի և Էստոնիայի մրցակիցներին։
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանն առաջին տուրում հանդիպել է իր հայրենակից Սուսաննա Գաբոյանի հետ։ Պարտիան ավարտվել է ոչ–ոքի։
Առաջին տուրում միայն Աննա Սարգսյանն է պարտություն կրել, մրցակիցը եղել է Հունաստանի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնությունը մեկնարկել է մարտի 18-ին և ավարտվելու է մարտի 30-ին։ Առաջնությանը մասնակցում է 30 երկրի 140 շախմատիստ։
Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանը (2431), Լիլիթ Մկրտչյանը (2379), Աննա Սարգսյանը (2371), Մարիամ Մկրտչյանը (2343), Սուսաննա Գաբոյանը (2160) և Պոլինա Կոբակը (1815):