https://arm.sputniknews.ru/20230318/ymbish-edik-harutjunjany-haghtec-adrbejancun-ev-brvonze-medal-nvatshec-m23-eaum-56921816.html
Ըմբիշ Էդիկ Հարությունյանը հաղթեց ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճեց Մ23 ԵԱ–ում
Ըմբիշ Էդիկ Հարությունյանը հաղթեց ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճեց Մ23 ԵԱ–ում
Sputnik Արմենիա
Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև 125 կգ քաշային Մարտին Սիմոնյանը, քանի որ նրան հաղթած ադրբեջանցի ըմբիշը որակազրկվել է վրացի ըմբիշի հետ գոտեմարտի վերջում... 18.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-18T20:34+0400
2023-03-18T20:34+0400
2023-03-18T20:55+0400
ըմբիշ
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
եվրոպայի ըմբշամարտի առաջնության
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/02/44616807_0:0:1101:619_1920x0_80_0_0_f58c803ef627f5d3768e1ce852bb5e7f.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Բուխարեստում անցկացվող մինչև 23 տարեկանների եվրոպայի առաջնությունում ազատ ոճի ըմբիշ Էդիկ Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի հակառակորդին ու դարձավ բրոնզե մեդալակիր։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։Ըմբշամարտիկ Հայկ Պապիկյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում էՆշենք, որ Էդիկ Հարությունյանը հավաքականին առաջին մեդալը բերեց այս ոճում։ Նա հաղթեց ադրբեջանցի Նուրադին Նովրուզովին 13:2 հաշվով։Այսօր ավելի ուշ 70 կգ քաշային կարգի Հայկ Պապիկյանը եզրափակիչում կմրցի Ադրբեջանը ներկայացնող դաղստանցի ըմբիշ Մագոմեդ Բաշիր Խանիևի հետ։Հիշեցնենք` 86 կգ քաշային կարգում հանդես եկող Կնյազ Իբոյանը կիսաեզրափակիչում հաղթել էր թուրք ըմբիշին և ստացել եզրափակիչի ուղեգիր։Իսկ 61 կգ քաշային կարգի Մեժլում Մեժլումյանը կիսաեզրափակիչում 6:5 հաշվով առավելության էր հասել իտալացի մարզիկի նկատմամբ։ԵԱ. ըմբշամարտիկ Հայկ Խլոյանը 6։0 հաշվով հաղթեց մրցակցին ու բրոնզե մեդալ նվաճեցՄինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենում Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։Ավելի վաղ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Մ23 ԵԱ-ում նվաճել էր մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/02/44616807_0:0:1101:825_1920x0_80_0_0_56203124b6cd4a80df4e132ffc3ca83c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ըմբիշ, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), եվրոպայի ըմբշամարտի առաջնության
ըմբիշ, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), եվրոպայի ըմբշամարտի առաջնության
Ըմբիշ Էդիկ Հարությունյանը հաղթեց ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճեց Մ23 ԵԱ–ում
20:34 18.03.2023 (Թարմացված է: 20:55 18.03.2023) Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև 125 կգ քաշային Մարտին Սիմոնյանը, քանի որ նրան հաղթած ադրբեջանցի ըմբիշը որակազրկվել է վրացի ըմբիշի հետ գոտեմարտի վերջում ծեծկռտուքի պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Բուխարեստում անցկացվող մինչև 23 տարեկանների եվրոպայի առաջնությունում ազատ ոճի ըմբիշ Էդիկ Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի հակառակորդին ու դարձավ բրոնզե մեդալակիր։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Նշենք, որ Էդիկ Հարությունյանը հավաքականին առաջին մեդալը բերեց այս ոճում։ Նա հաղթեց ադրբեջանցի Նուրադին Նովրուզովին 13:2 հաշվով։
Ֆեդերացիայից հայտնում են, որ կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև 125 կգ քաշային Մարտին Սիմոնյանը, քանի որ նրան հաղթած ադրբեջանցի ըմբիշը որակազրկվել է վրացի ըմբիշի հետ գոտեմարտի վերջում ծեծկռտուքի պատճառով:
Այսօր ավելի ուշ 70 կգ քաշային կարգի Հայկ Պապիկյանը եզրափակիչում կմրցի Ադրբեջանը ներկայացնող դաղստանցի ըմբիշ Մագոմեդ Բաշիր Խանիևի հետ։
Հիշեցնենք` 86 կգ քաշային կարգում հանդես եկող
Կնյազ Իբոյանը կիսաեզրափակիչում հաղթել էր թուրք ըմբիշին և ստացել եզրափակիչի ուղեգիր։
Իսկ 61 կգ քաշային կարգի Մեժլում Մեժլումյանը կիսաեզրափակիչում 6:5 հաշվով առավելության էր հասել իտալացի մարզիկի նկատմամբ։
Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենում Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։
Ավելի վաղ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Մ23 ԵԱ-ում նվաճել էր մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալ: