00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուղևորություններ Թուրքիա՝ ոչ արևայրուքի համար. հայ «առևտրականի» հուշերը

CC BY-SA 4.0 / Ben Men Lyun / Քաղաքի համայնապատկերը Կարսի բերդից (cropped, resized)Կարս քաղաքի տեսքը ամրոցից
Կարս քաղաքի տեսքը ամրոցից - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2023
Կարս քաղաքի տեսքը ամրոցից
Բաժանորդագրվել
Ցամաքային հաղորդակցությունների բացման հեռանկարների շուրջ հայ-թուրքական երկխոսության ֆոնին Sputnik Արմենիան հրապարակում է հայ լրագրության վետերան Աշոտ Արամյանի հուշերը դեպի Թուրքիա իր առևտրային ճամփորդությունների մասին:

Աշոտ Արամյան, հատուկ Sputnik Արմենիայի համար

Երբևէ հաց առնելու համար արտերկիր գնացե՞լ եք։ Ես գնացել եմ։ Թուրքիա, 1990-ականների սկզբին, երբ Հայաստանում մթերային կտրոնների անցան, այդ թվում՝ հացի համար։ Չջեռուցվող, թալանված վագոններում, «առևտրական-կոլեգաների» հետ միասին։ Շաբաթը մեկ անգամ մենք Գյումրիում գրոհում էինք ոչ մեծ երկաթուղային գնացքը, պետական սահմանը հատում էինք «Դողուքափը» սահմանային անցակետով և իջնում էինք Կարսում, որից ոչ հեռու ավելի խոշոր քաղաք կար՝ Էրզրումը։
Ադրբեջանի կողմից էներգետիկ և տրանսպորտային շրջափակման ընթացքում Թուրքիայի հետ սահմանը բաց մնաց 1991թ․-ից մինչև 1993թ․-ի կեսերը, երբ հայկական ուժերը վերահսկողություն հաստատեցին Քելբաջարի/Քարվաճառի շրջանի նկատմամբ։ Ես հասցրել էի երեք անգամ գնալ Թուրքիա և վերադառնալ։

Ստուգում անցակետում

․․․1992-ի օգոստոսի մի գիշերն անցավ Գյումրու անցակետի բացմանը սպասելով։ Բնականաբար, այնտեղ ստուգում անցնելը ոչ մեկին հիացմունք չէր պատճառում։ Դրա բացվելուն պես սպասումից տանջված և անքուն գիշերվանից հոգնած մարդիկ հսկայական պայուսակներով ու ճամպրուկներով նետվեցին դեպի նեղլիկ անցումը, սակայն գրոհը ձախողվեց․ մետաղաձույլ դռները, ներս թողնելով պատշաճ քանակությամբ առևտրականների՝ իրենց իրերի հետ միասին, փակվեցին։
Մաքսակետը ոչ միանշանակ էր աշխատում․ որոշ ծառայողներ մանրամասն քրքրում էին իրերը, այնտեղից որպես որս հանելով մեկ՝ ոսկու կտոր, մեկ՝ հեռուստացույց, մեկ որևէ այլ բան, իսկ ուրիշները, հազիվ մի հայացք գցելով իրերին, այդքանով ավարտում էին։
Այնուհետև սկսվում էր ոչ պակաս տանջալից սպասումը (անմիջապես նշենք, որ այն, չգիտես ինչու, առևտրականների ուղևորության պարտադիր և ամենածանր բաղկացուցիչն էր) սահմանային անցակետն անցնելու և գնացք նստելու համար, որը Գյումրիից գնում էր մինչև Թուրքիայի սահմանային անցակետ։
Դրան մոտենալիս պատուհաններից կարելի էր տեսնել առևտրականների խմբերը, որոնք նույն գնացքով պետք է հակառակ կողմ՝ Գյումրի վերադառնային․ նրանց նույնականացման նշանը գրեթե առանց բացառության դեղին գույնն էր՝ թուրքական հալած մարգարինի բանկաները։ Կարելի էր տեսնել նաև թուրք հսկիչներին՝ ինքաձիգով, կամուֆլյաժով և գլխարկների վրա կարմիր կոկարդով։ Այստեղ մենք 8-ական դոլար թողեցինք, որի զգալի մասը կազմեցին մաքսատան, ոստիկանական բաժանմունքի, սահմանային անցակետի ապօրինի «տուրքերը»։ Ուստի, վճարելով, բոլորն անցան առանց բարդության, իրերը նույնիսկ չբացեցին։ Կարս ենք հասնում ուշ երեկոյան։
Տեղեկանում ենք, որ նախօրեին եկած խումբը շուկայում վիճել է տեղացիների հետ։ Բացի այդ, Կարսում զգալի թվով ադրբեջանցիներ են ապրում՝ Նախիջևանից գնացած, այնպես որ մեզ զգուշավոր ենք պահում, թեև որևէ թշնամական բան չենք զգում։ Արագ լցվում ենք ավտոբուս և գնում Էրզրում։

Էրզրումի շուկան

Հասանը Էրզրումի շուկայի հնաբնակներից էր, դա իսկույն աչքի էր զարնում․ նա իր մշտական տեղն ուներ, որտեղ վաճառում էր ամեն ինչից մի քիչ, և այդ «ամեն ինչի» թվում հաճախ պատահում էին նաև հայ առևտրականներից գնած ապրանքներ։
Մեր՝ առաջին հայացքից տարօրինակ ընկերությունը սկսվեց նրանից, որ նա մեծ արժանապատվությամբ, առանց մի կաթիլ «բազարային» մանրախնդրության մեզանից մեծածախ, 90-ական ռուբլով (թուրքական լիրային համարժեք) գնեց իմ բերած հնդկական թեյի բոլոր տուփերը, որոնք Երևանում գնել էի տուփը 45 ռուբլով։
Այդ կոլորիտային անձնավորությունը (որի վայրի գեղեցկությունն ակամա հիշեցնում էր Գորկու «բոսյակներին», որոնց կյանքը լավ թափ է տվել, բայց չի կարողացել կոտրել) իմանալով, որ իր առաջ հայեր են, ոչ միայն ոչ մի գրամ թշնամություն կամ անբարյացակամություն չէր ցուցաբերում, այլև մեզ ծառայություններ մատուցելու առիթը բաց չէր թողնում՝ երբեմն մրգեր էր հյուրասիրում, երբեմն մեզ զիջում էր իր վաճառասեղանի մի մասը։
Միանգամից նշեմ, որ Հայաստանի ներկայացուցիչներն այստեղ ամեն քայլափոխի էին բարյացակամ վերաբերմունքի հանդիպում։ Թեև բացառություններ նույնպես լինում էին։ Մեր խմբի տղերքը, որոնք թուրքերեն հասկանում էին, պատմեցին, որ հաց են գնել երկու թուրք վաճառականներից, և մեկը մյուսին չարացած ասել է․ «Շպրտիր այդ հայկական փողերը»։
Պետք է ասել, որ փողոցում իրենց խիստ անհարմար էին զգում հայ կանայք․ պատահում էր՝ գալիս-կպչում էին, վիրավորական առաջարկություններ անում։ Ի դեպ, հենց կանայք էլ պատմում էին, որ Թուրքիայում դոլարով իրենց մարմինը վաճառող հայ «գաստրոլյորշաների» մասին ասեկոսեներն այնքան էլ անհիմն չեն։ Խմբի ղեկավարը (նույնպես կին էր) դեռ Գյումրիում կանանց խորհուրդ էր տալիս Թուրքիայում անթև շրջազգեստներ կամ բլուզներ չհագնել։
Առևտրական-շուկայական կյանքի յուրացման երկրորդ օրը շուկան անսպասելի դատարկվեց։ Դրանից անմիջապես հետո հնչեց մոլլայի կանչը, որի ձայնը հզոր բարձրախոսները տարածեցին քաղաքով մեկ։ Շշուկ անցավ՝ շուկայում և փողոցներում գտնվող բոլոր հայերը պետք է արագ հեռանան, թաքնվեն հյուրանոցներում։ Թուրքերի մոտ սկսվում էր ուրբաթօրյա տոնը՝ Բայրամը։ Լարվածությունը սկսեց սրընթաց աճել, հայերի մի մասը, իրենց ապրանքները հավաքելով, իսկույն հեռացան։ Մենք մոտեցանք Հասանին։
«Ոչ մի խնդիր, հանգիստ նստեք, շուտով Բայրամը կավարտվի, ու նորից մարդաշատ կդառնա»,-վստահեցրեց նա։
Նրա խոսքերը լիովին արդարացվեցին, ոչ մի հատիկ միջադեպ չեղավ․․․ Երեք օր խաղաղ ու հանգիստ Էրզրումում մնալուց հետո մենք գիշերով նստեցինք ավտոբուս և ճամփա ընկանք աշխույժ նավահանգստային քաղաք Տրապիզոն։
Ժամեր տևած ճամփորդությունից, փոշոտ, ոլոր-մոլոր, անտառների գանգուր սաղարթով առատորեն պատված լեռնային ճանապարհներից հետո, լավ հոգնած և ջրի պակասից տանջված, մենք հանկարծ զգացինք ծովի հոտը։ Այստեղ հյուրանոցների մեծ մասը գերլցված էին բազմաթիվ զբոսաշրջիկներով, ուստի որևէ հյուրանոցում որևէ համար գտնելը բարդ գործ դարձավ։
Վերջիվերջո տեղավորվեցինք, մասամբ՝ «Էրզրում» հյուրանոցում, մասամբ էլ «Սարպ» հյուրանոցի նեղլիկ ու շոգ սենյակներում, որոնք հաստատ գիշերը 4 եվրո չարժեին (այն ժամանակ Հայաստանում դա լուրջ գումար էր), բայց ուրիշ տարբերակ չկար։ Տրապիզոնը՝ իր նեղ ու ծուռումուռ փողոցներով, աղմուկով և ազգերի բազմազանությամբ, աշխույժ առևտրով երբեմն Բուլգակովի «Վազք»-ից տեսարան էր հիշեցնում։

Ստուգում՝ ինքնաձիգի փողի տակ

Դա տիպիկ հարուստ թուրքական քաղաք էր։ Նախկին ԽՍՀՄ-ից զբոսաշրջիկների հոսքը փոխել էր Տրապիզոնի կյանքը․ խանութների վրա հաճախ էին հանդիպում ռուսերեն ցուցանակներ («Ամենաէժան թուրքական բաճկոնները՝ 55 դոլար», «Կփոխեմ դոլարը ռուբլիով և լիրայով և հակառակը», «Կգնեմ ոսկի»), իսկ խանութներում վաճառողներից մեկնումեկը անպայման ռուսերեն գիտեր։
Որևէ խանութի ցուցափեղկին մոտենալուն պես «մուշտարի» կանչողը պնդերես, բայց քաղաքավարի ձևով մեզ ներս էր հրավիրում։ Բայց թուրքական ապրանքների հարուստ ընտրանին բավականին թանկ էր (1 բինը կամ հազար թուրքական լիրան 20 ռուբլի էր, 7,2 բինը՝ 1 ԱՄՆ դոլար)․ տաբատը՝ 1,5-2 հազար ռուբլի, լավ կաշվե բաճկոնը՝ 16-17 հազարից ոչ պակաս, կնոջ պայուսակը՝ 6 հազար ռուբլի։
Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման խորհրդանիշը. Անիի կամրջի բացառիկ կադրերը
Էլ չասած պարենային ապրանքների մասին․ հացի մի բատոնը՝ 60 ռուբլի, 1 կգ կարագը՝ 500 ռուբլի, 1կգ շոկոլադե կարագը՝ մինչև 650 ռուբլի, դեղձը՝ 100, լոլիկը՝ 50, մեկ հատ խորոված եգիպտացորենը՝ 40 ռուբլի։
Այդ մասին նախապես իմանալով, խմբի բոլոր անդամները պահածոների պաշար էին հավաքել, այնպես որ հիմնականում միայն հաց էինք գնում։ Շքեղությամբ և բազմազանությամբ ապշեցնում էին ոսկերչական խանութները, որոնք հանդիպում էին բառացիորեն յուրաքանչյուր 5 մետրը մեկ։
Դրանց տերերը հաճույքով զբոսաշրջիկներից ոսկի էին գնում․ «չերվոնը»՝ գրամը 10 դոլար, մյուս հարգերը՝ 6 դոլար։ Ամբողջ գործընթացը 2-3 րոպե էր տևում․ էլեկտրական կշեռքը ցույց էր տալիս ոսկու քաշը, համակարգիչը՝ գինը։ Տրապիզոնում արագ էին աշխատում, խաղալու նման։ Ժամանակը փող է։ Այդ պատճառով էլ փողն այստեղ շատ էր․․․
Արդեն պետք է երկար ճանապարհ ընկնեինք հետ՝ դեպի Կարս։ Թուրքերի մեջ գտնվող «հայի բարդույթը» ավելի ու ավելի զգալի էր դառնում։ Ավտոբուսը շարժվում էր ամայի գիշերային ճանապարհով, որի եզրերին երբեմն հանդիպում էին փոքր գյուղերի լույսերը, և վտանգի զգացումը սկսեց աստիճանաբար ներս թափանցել։
Ճամփաբաժանին ցուցանակը միանշանակ ցույց էր տալիս, որ Կարս գնալու համար պետք է ձախ թեքվել, բայց ավտոբուսը հանկարծ աջ թեքվեց։ Մենք տարակուսած իրար նայեցինք, և մեզնից մեկը, որը մի քիչ թուրքերեն գիտեր, մոտեցավ վարորդին։ «Կարճ ճանապարհով ենք գնում»,-անփութորեն նետեց վերջինս, ինչը մեզ բնավ չհանգստացրեց։
Կարճ ճանապարհով, բայց ուրիշ կո՞ղմ։ Իսկ ճանապարհը ավելի ու ավելի էր խորանում լեռների մեջ, և որքան էլ փորձում էինք խտացող խավարի մեջ տեսնել «Կարս» ցուցանակը, որտեղ պետք է հասնեինք առավոտյան գնացքին, այլ ցուցանակների թվում այն այդպես էլ չերևաց։
Հանկարծ ավտոբուսը հուսահատ ճռռոցով արգելակեց և մեխվեց տեղում․ ճանապարհը փակում էր շուռ տված ծառը։ Ճանապարհի կողքի թփուտներից ինքնաձիգներով զինված մարդիկ դուրս եկան։ Մեզ վրա նշան բռնած՝ նրանք մոտենում էին ավտոբուսին։ Քիչ մարդ կլիներ մեր մեջ, որ այդ պահին ներսում սառնություն չզգաց։ Վարորդը նույնպես լրջորեն վախեցած էր թվում։
-Դուրս եկեք,-հրամայեք մոտեցողներից մեկը։
Ընտրություն չունեինք, և մենք, մտքում հազար անգամ անիծելով մեր ուղևորությունը, շարվեցինք ճանապարհին։ Ծանր զինվորական կոշիկները, քողարկիչ հագուստը և գլխարկների կարմիր օղակները վկայում էին, որ մենք հայտնվել ենք թուրքական կանոնավոր բանակի կամ ժանդարմերիայի ինչ-որ ստորաբաժանման ձեռքում։
Հայաստանի նախագահը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժից զոհվածների հարազատներին
Վարորդն իսկույն ևեթ սկսեց ինչ-որ բան բացատրել երիտասարդ, վճռական տեսք ունեցող տղամարդուն, ըստ ամենայնի՝ սպային (մյուսները առանց առարկությունների նետվում էին նրա հրամանները կատարելու)։
-Անձնագրերը,-ընդհատեց նա վարորդի կցկտուր բացատրությունները։ Մի քանի հոգի ծոցագրպաններից հանեցին անձնագրերը։ Դրանք զննելուց հետո ուշադիր նայեց ինձ․ «Քո՞նը»։ Ես ձեռքով ցույց տվեցի ավտոբուսի սրահը։ Ստուգումը շարունակվեց։ Սպայի հայացքը նորից հանդիպեց իմին․ «Անձնագի՞րը»։ Ես նորից գլխով արեցի ավտոբուսի կողմը, բայց տեղիցս չշարժվեցի, ենթադրելով, որ սպառիչ պատասխանել եմ հարցին։ «Ինչի՞ ես սպասում, հատուկ հրավերի՞, վազիր բեր, մի նյարդայնացրու նրանց»,-բոլոր կողմերից քրթմնջացին ուղեկիցներս։
Սակայն սպային, թվում էր, պատասխանը բավարարեց, և նա չպահանջեց անձնագիրը ցույց տալ։ Մի քանի րոպե անց նա ավելի ուշադիր նայեց ինձ․ հավանաբար իմ անկախ տեսքը՝ ատամների արանքում պահած ծխախոտով, քթի ծայրին նստած բարակ շրջանակով ակնոցով, կարճաթև անփույթ-ծովափնյա շապիկով, որը չէր բռնում տագնապալի մթնոլորտի, ցուրտ գիշերվա և ամայի լեռնային ճանապարհի հետ, նրա մոտ ինչ-որ կասկածներ առաջացրեց։
-Մասնագիտությո՞ւնը,-անսպասելի հարցը ինձ հանկարծակիի բերեց։ Մյուսները նույնպես շփոթվեցին,-Ասկյա՜ր,-պատասխանի չսպասելով, գրեթե հաստատելով ասաց նա։
Թե ինչու ի դեմս ինձ նա հենց զինվոր տեսավ, ինձ համար ամբողջ կյանքում հանելուկ կմնա։ Այդ ընթացքում, ուշքի գալով, ես եռանդուն թափահարեցի գլուխս․ «Ես լրագրող եմ»։ Մեր խմբից մի քանիսը այդպիսի անխոհեմությունից լեզուն կուլ տվեցին, մյուսները հակառակը՝ գլխի շարժումներով քաջալերում էին ինձ՝ հասկացնելով, որ հենց այդ բառն է, որ կարող է մեղմացնել թուրք սպայի անհասկանալի կատաղությունն ու կտրուկությունը։
Եվս մեկ զննող հայացք և նրա արտահայտությունը՝ «Քեզնից լրագրող դուրս չի գա», ուղեկցվեց զինվորների քրքջոցով։ Տհաճ կերպով ապշեցրեց այն, որ իր զինվորական կատակից ակնհայտորեն գոհ սպայի ծիծաղին միացան նաև իմ ուղեկիցներից մի քանիսը։ «Արդեն դուրս է եկել․․․»,-ասացի ես և ևս մի բառ ավելացրեցի, որ թերթերում չեն գրում։
Իրավիճակը, թվում էր, մի փոքր լիցքաթափվել էր, երբ հանկարծ սպան, կրկին տաքանալով, սկսեց արագ-արագ ինչ-որ բան ասել, ուղեկցելով իր խոսքերը ժեստերով, որոնք միանգամայն հասկանալի էին. նա, ցույց տալով ինձ և մեկ այլ տղայի՝ մեր թարգմանչին, ցույց էր տալիս, թե ինչպես են մեր ձեռքերին ձեռնաշղթաներ հագցնում և տանում սարեր՝ ինչ-որ տեղ։
Մենք մի քիչ շշմեցինք, բայց շուտով թյուրիմացությունը ցրվեց․ պարզվեց՝ սպան մեզ վրա բացատրում էր, որ մի քանի օր առաջ այստեղ նույնպիսի զբոսաշրջային խումբ ստուգելիս երկու հոգու մոտ 5 միավոր հրազեն են հայտնաբերել։
Երկրաշարժը` հարաբերությունների ջերմացման խթան. ինչի կհանգեցնի Հայաստանի և Թուրքիայի շփումը
Հաջորդ շարժումները ոչ պակաս արտահայտիչ էին և մեկնաբանություն չէին պահանջում․ 6 մատ՝ 6 տարի, խաչված 4 մատ՝ վանդակաճաղ։ Հավանաբար Թուրքիայում այդպես է պատժվում ապօրինի զենք պահելը։ Այնուհետև, հիշելով մեր ուղեբեռի մասին, սպան հրամայեց բացել ավտոբուսի բեռնախցիկը։
Իր առջև հայտնված թուրքական մարգարինով լի տասնյակ դեղին տարրաներից սպան, ինչպես և զինվորները, քարացան։ Ուշքի գալով, նա կարգուկանոնի համար ոտքով խփեց պայուսակներից մեկ-երկուսին և այդքանով ավարտեց ստուգումը։ Զինվորներից մեկը, որը բացահայտ ցույց էր տալիս մեր հանդեպ բարյացակամությունը, թարգմանչի միջոցով խնդրեց, որ չանհանգստանանք, ոչ մի սարսափելի բան չկա։ Որ գիշերները այս ճանապարհը վտանգավոր է, ահաբեկիչները հաճախ են սարերում հարձակվում անցնող մեքենաների վրա և որ, եթե ինքը որոշողը լիներ, մեզ անմիջապես բաց կթողներ, բայց սպան հրամայել է մինչև առավոտյան 5-ը մեզ տեղավորել մոտակա գյուղում, իսկ առավոտյան կամրջով բաց կթողնեն․․․

«Առևտրականները» սեզոնից դուրս են

Թուրքիայում հայ զբոսաշրջիկների համար «մեռած սեզոն» չկա։ Նույնիսկ հոկտեմբերի 1-ից Գյումրի-Կարս գնացքների անցումը ձմեռային գրաֆիկի, որն արտահայտվեց շաբաթական երկու չվերթը մեկի հասցնելով, հանգեցրեց առևտրականների թվի էլ ավելի մեծացմանը, աժիոտաժ ավելացրեց Գյումրու մաքսատան և ցանկալի գնացքի «գրոհներին»։
Նախորդ անգամ դուրս էին մնացել զգալի թվով առևտրականներ, որոնք, հսկայական դժվարություններ հաղթահարելով, անթիվ-անհամար բեռներով մայրաքաղաքից և Հայաստանի մյուս շրջաններից հասել էին Գյումրի։ Վերջին անգամ կրքերը լիարժեք դուրս թափվեցին․ կայարանի պատուհաններն էին ջարդում, իրար էին ծեծում։ Հայհոյանքներ, ճիչեր, նեղվածք։ Եվ այնուամենայնիվ սեփական փոքրիկ բիզնես անելու ձգտումը ամեն ինչից ուժեղ էր։
Կարսում գիշերը ցուրտ է։ Օգտվելով սառցակալած առևտրականների գրեթե անելանելի վիճակից՝ սայլերին լծված ձիերի տերերը 4-5 դոլար են պահանջում իրերը և առևտրականներին 1000 մետր հեռու գտնվող հյուրանոցը հասցնելու համար։
Վաղ առավոտից սկսում է աղմկել տեղական շուկան, ընդ որում՝ աշխուժությունը հիմնականում այն հատվածում է, որտեղ նորեկներն են առևտուր անում։ Առհասարակ այն փաստից, որ առևտրականները Բաթումիով և Գյումրիով ճանապարհ են գցել և շարունակում են գցել դեպի թուրքական շուկաներ, ոչ միայն իրենք են շահել․ առաջին հերթին դա ձեռնտու էր նախկինում հետամնաց թուրքական գավառական քաղաքներին՝ նույն Կարսին, Էրզրումին և մյուսներին, որոնք սկսել էին ակտիվորեն զարգանալ ու բարգավաճել։
Հիմա այստեղ ամբողջ տարին աշխուժություն է, առևտուրը եռում է, հյուրանոցները լցվում են, աշխատում են եկվորերին Տրապիզոն և ավելի հեռու՝ Ստամբուլ տանող ավտոբուսները։ Ճիշտ ժամանակն է այդ քաղաքներում առևտրականներին նվիրված հուշարձան դնել․ մեծ պայուսակների ծանրության տակ կռացած կերպարանքը իմաստուն հայացքով նայում է ապագային․․․
Նրան «անգիր» գիտեն առանց բացառության բոլոր հայ առևտրականները, որոնք Էրզրում են գնում-գալիս։ Ջամիլը խոշոր, համակրելի տղամարդ է՝ ամենածաղկուն տարիքում, հաստ բեղերով, սննդի մեծածախ բազայի սեփականատերն է, որտեղից խանութների տերերը ապրանք են գնում իրենց համար: Հասկանալի է, որ Ջամիլից ամեն ինչ կարելի է ավելի էժան գնել, առանց մանրածախ հավելման, այսպես ասած:
Թուրքիան Հայաստանին համագործակցության է հրավիրում «Միջին միջանցքի» շրջանակում. Չավուշօղլու
Բազայի կենախինդ տիրոջը դժվար է նախանձել․ ամեն օր պահեստավորված սննդի կույտերի միջև մնացած նեղ «կածաններում» կուտակվում են առևտրականների 15-20 հոգանոց խմբերը, որոնք այստեղ աներևակայելի աղմուկ են բարձրացնում, սեփականատիրոջը հսկայական քանակությամբ հարցեր են տալիս․ ի՞նչ արժե այս թխվածքաբլիթը, այս կոնֆետնե՞րը, «էն ծամոնից» չկա՞, որից անցած անգամ էին վերցրել, և այլն, և այլն։
Ջամիլը ճարպիկ է, արագաշարժ, քաղաքավարի ու պատրաստակամ։ Համառորեն փորձում է «չնկատել», որ զբոսաշրջիկները, «փորձելով» մեկ այս, մեկ այն, մեծ քանակությամբ քաղցրավենիք են ուտում իր բազայից, իսկ երբեմն էր ինչ-որ բան տանում են՝ «մոռանալով» գնում ձևակերպել։
Բայց նա էլ երկաթից չէ։ Մի անգամ, արտասահմանյան ուտելիքներով բեռնված ուրախ-զվարթ առևտրականների հեռանալուց հետո նկատելով մի դյուժին 9 լիտրանոց յուղի բանկաների պակասորդը՝ յուրաքանչյուրը 10 դոլար արժողությամբ, Ջամիլը չալարեց հասնել հյուրանոց և լուռումունջ, առանց աղմուկ բարձրացնելու հետ վերցնել գողոնը։
Վերջին անգամ նկատելի էր, որ բազայի ելքի մոտ հսկողությունը խստացվել է, ավելացել է նաև աշխատողների թիվը։ Բայց Ջամիլը առաջվա պես հասցնում է ճշգրիտ պատասխանել ամեն րոպե բոլոր կողմերից իր վրա թափվող 15 հարցերին (հաճախ հայերեն է խոսում, որը մեծ եռանդով սովորում է), առաջվա պես ժպտում է և կատակում․ չնայած ամեն ինչին՝ նրան ձեռնտու են առևտրականների «արշավանքները» (այլ կերպ չես անվանի), որոնք նրա մոտ են թողնում շուկայում վաստակածի զգալի մասը։ Իսկ ընդհանրապես՝ ի՞նչ իմանաս, թե հոգու խորքում մեր մասին ինչ կարծիքի է։
Դեպի Կարս հետադարձ ճանապարհին վագոնի լուսամուտից այն կողմ նշմարվում են կայարանների հայկական անունները։ Անսպասելի նոստալգիա է սկսվում, բերանդ դառնանում է, սիրտդ՝ ճմլվում, մի տեսակ տհաճ նստվածք կա։ Նախընտրում ենք ընդհատումներով քնի մոռացությունը․․․
Իսկ Կարսում տոն է՝ Աթաթուրքի կողմից այդ քաղաքի գրավման հերթական ամյակը։ Կայարանին կից հրապարակում գորգեր են փռում, բարձրախոսներ ու աթոռներ են դնում, զուգված-զարդարված ու լարված նվագախումբն է քայլում, մեր կողքով դանդաղ անցնում է եղևնու ճյուղերով զադարված գնացքը, ամենուր թուրք առաջնորդի դիմանկարներն են։
Գուցե տոնի առթիվ, գուցե՝ ղեկավարության փոփոխության հետ կապված այդ օրը Կարսի մաքսատանը մեզնից սովորական դոլարային «խարջը» չվերցրին։ Բայց մենք առհասարակ տոնով չենք հետաքրքրվում․ ութը ժամ շարունակ նստած ենք մեր անշարժ գնացքում։ Նստած ենք ու բացահայտ դողում ենք։ Իհարկե՝ ոչ վախից․ հայերի վրա, որոնք այստեղ արդեն բնապատկերի անքակտելի մասն են դարձել, ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Ուղղակի եղանակը վատն է, և գնացքում սառնամանիք է։ Բայց հավանաբար, դա նույնպես հոգեբանորեն ազդում էր․ տոնը հո ակնհայտորեն մերը չէ․․․
Այդ երեկո մեր հյուրանոցատերը՝ ծեր, պատկառելի մի տղամարդ, իմանալով, որ մենք Հայաստանից ենք, մեզ թեյ հյուրասիրեց և զրույցի ընթացքում մի քանի անգամ, ասես կասկածելով, որ մենք հասկանում ենք, կրկնեց․ «Ինձ համար միևնույնն է՝ դու հայ ես, թե ադրբեջանցի։ Ձեր պետությունների միջև խնդիր կա, բայց Հայաստանի ու Թուրքիայի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև այն չկա»։ Այնուհետև, միտքը զարգացնելով, խրատական նկատեց․ «Դժվար է ժողովրդի համար, որը լավ առաջնորդ չունի»։ Մեր հարցին, թե արդյո՞ք Թուրքիան հիմա այդպիսի առաջնորդ ունի, ակտիվորեն գլխով արեց և ասաց․ «Թուրգութ Օզալը»։
Հաջորդ օրերին Էրզրումում փոթորիկ էր մոլեգնում, ժամանակ առ ժամանակ ընդհատվելով հորդառատ անձրևներով, իսկ մեզ արդեն սպասում էր Կարսը։ Եվ երկար սպասված գնացքը, որը մեզ կհասցնի ցուրտ ու սոված, բայց երկար բացակայությունից հետո հարազատ ու ցանկալի Գյումրի։
Լրահոս
0