00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է` մարտի 21-ին իրեն ձերբակալեն

© AFP 2024 / JIM WATSONԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2023
Բաժանորդագրվել
Շրջանային դատախազության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի հնարավոր ձերբակալման մասին տեղեկությունը։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սպասում է մարտի 21-ին իր ձերբակալմանը Մանհեթենի շրջանային դատախազության հարուցած գործի շրջանակում։ Այս մասին հայտնել է Reuters–ը` հղում անելով Թրամփի ստեղծած Truth Social սոցցանցում նրա հաղորդագրությանը։
Նա մասնավորապես հայտնել է, որ իր ձերբակալման մասին է վկայում Մանհեթենի շրջանային դատախազի գրասենյակից տեղի ունեցած «անօրինական արտահոսքը»։ Միևնույն ժամանակ նա չի բացահայտել, թե ինչում է նա մեղադրվելու, ինչպես նաև իր պնդման վերաբերյալ որևէ փաստաթղթային ապացույց չի ներկայացրել։
Նշվում է, որ նախկին նախագահը իր համախոհներին կոչ է արել ի նշան բողոքի փողոց դուրս գալ։
«Բողոքե՛ք, մեր ազգին վերադարձրե՛ք», – հորդորել է Դոնալդ Թրամփը։
Միևնույն ժամանակ շրջանային դատախազության ներկայացուցիչը հրաժարվել է Reuters–ին մեկնաբանել Թրամփի հնարավոր ձերբակալման մասին տեղեկությունը։
Reuters–ը հայտնում է, որ 2023 թվականին Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգի գրասենյակը սկսել է գործը հետաքննող մեծ ժյուրին ապացույցներ ներկայացնել` կապված 2016 թվականի ընտրարշավի վերջին օրերին պոռնոաստղ Սթորմի Դենիելսին Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոենի կողմից 130 հազար դոլարի վճարման վերաբերյալ։
Թրամփը հայտարարել է, որ 24 ժամում կպայմանավորվեր Ուկրաինայում պատերազմի դադարեցման մասին
Մայքլ Քոենի փաստաբան Լենի Դևիսի խոսքով` Քոենը մեծ ժյուրիի առաջ ցուցմունք է տվել 2 անգամ։ Reuters–ը նշում է, որ մեծ ժյուրիի նիստերը հրապարակային չեն։
ԱՄՆ 45-րդ նախագահի փաստաբան Սյուզան Նեչելսի խոսքով` պարոն Բրեգի գրասենյակը ավելի վաղ Դոնալդ Թրամփին հրավիրել էր գործը հետաքննող մեծ ժյուրիի առաջ ցուցմունք տալու։
Լրահոս
0