https://arm.sputniknews.ru/20230318/hhn-rdic-hasceakan-hajtararutjunner-e-spasum-lachini-bacman-veraberjal-alen-simvonjan-56910862.html
ՀՀ–ն ՌԴ–ից հասցեական հայտարարություններ է սպասում Լաչինի բացման վերաբերյալ. Ալեն Սիմոնյան
ՀՀ–ն ՌԴ–ից հասցեական հայտարարություններ է սպասում Լաչինի բացման վերաբերյալ. Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԺ–իև ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերը հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու տարածաշրջանների... 18.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-18T13:45+0400
2023-03-18T13:45+0400
2023-03-18T14:03+0400
ալեն սիմոնյան
աժ (ազգային ժողով)
հայաստան
ռուսաստան
յուրի վորոբյով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/12/56910108_0:66:800:516_1920x0_80_0_0_afb83e719cfe4664a8442dc65f68dad5.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հարցում ՀՀ–ն հասցեական հայտարարություններ է ակնկալում միջազգային գործընկերներից և առաջին հերթին Ռուսաստանից, որի խաղաղապահ զորակազմը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում։ Այսօր այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։Նշենք, որ Յուրի Վորոբյովը Հայաստանում է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի շրջանակում:Կողմերը կարևորել են նաև Հայաստանի և Ռուսաստանի օրենսդիր մարմինների միջև ակտիվ փոխգործակցությունը, ընդգծել միջխորհրդարանական և միջկառավարական հանձնաժողովների նիստերի անցկացման կարևորությունը:«Հուսով եմ, որ երեկվա նիստն արդյունավետ էր և դրա արդյունքները կամրապնդեն Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունն ու փոխգործակցությունը»,- ասել է Ալեն Սիմոնյանը։Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը մասնակցել էր Գևորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոցի ինժեներական լաբորատորիաների դասասենյակի, իսկ երեկ Ծաղկաձորում` Ռուսական կենտրոնի բացմանը։Նա այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/12/56910108_10:0:745:551_1920x0_80_0_0_58d7827162a23385b99476657c15d899.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, աժ (ազգային ժողով), հայաստան, ռուսաստան, յուրի վորոբյով
ալեն սիմոնյան, աժ (ազգային ժողով), հայաստան, ռուսաստան, յուրի վորոբյով
ՀՀ–ն ՌԴ–ից հասցեական հայտարարություններ է սպասում Լաչինի բացման վերաբերյալ. Ալեն Սիմոնյան
13:45 18.03.2023 (Թարմացված է: 14:03 18.03.2023) ՀՀ ԱԺ–իև ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերը հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու տարածաշրջանների հնարավորություններին։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հարցում ՀՀ–ն հասցեական հայտարարություններ է ակնկալում միջազգային գործընկերներից և առաջին հերթին Ռուսաստանից, որի խաղաղապահ զորակազմը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում։ Այսօր այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Յուրի Վորոբյովը Հայաստանում է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի
36-րդ նիստի շրջանակում:
«Հանդիպմանն արձանագրվել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերի անցկացումը Հայաստանի և Ռուսաստանի տարբեր մարզերում և քաղաքներում լավ ավանդույթ է դարձել, այն եզակի հնարավորություն էч տեղում ծանոթանալու տարածաշրջանների հնարավորություններին և կոնկրետ քայլեր նախանշելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Կողմերը կարևորել են նաև Հայաստանի և Ռուսաստանի օրենսդիր մարմինների միջև ակտիվ փոխգործակցությունը, ընդգծել միջխորհրդարանական և միջկառավարական հանձնաժողովների նիստերի անցկացման կարևորությունը:
«Հուսով եմ, որ երեկվա նիստն արդյունավետ էր և դրա արդյունքները կամրապնդեն Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունն ու փոխգործակցությունը»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ
Յուրի Վորոբյովը մասնակցել էր Գևորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոցի ինժեներական լաբորատորիաների դասասենյակի, իսկ երեկ
Ծաղկաձորում` Ռուսական կենտրոնի բացմանը։