00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանը հաստատել է, որ հացահատիկային գործարքը երկարացվել է

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցՌեջեփ Թայիփ Էրդողան
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2023
Բաժանորդագրվել
Թուրքիայի առաջնորդը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ–ին պայմանավորվածությունները երկարացնելուն ուղղված ջանքերի համար։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտնել է հացահատիկային գործարքի երկարացման մասին։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին` հղում անելով TRT հեռուստաալիքին։
«Մարտի 19-ին ավարտվող հացահատիկային գործարքի ժամկետը երկարացվել է։ Համաձայնագրի նոր ժամկետի երկարացումն ապահովել են բանակցությունների շնորհիվ, որոնք իրականացրել ենք երկու կողմերի հետ (Ռուսաստանի և Ուկրաինայի)», – ասել է Էրդողանը` ելույթ ունենալով երկրի արևմուտքում գտնվող Չանաքալե քաղաքում։
Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄԱԿ–ին պայմանավորվածությունները երկարացնելուն ուղղված ջանքերի համար։ Միևնույն ժամանակ Էրդողանը նշել է, թե ինչ ժամկետով է երկարացվել սևծովյան հացահատիկային նախաձեռնության համաձայնագրի գործողությունը։ Նրա խոսքով` գործարքը կարևոր նշանակություն ունի գլոբալ պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից։
Պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն կողմերից որևէ մեկի առարկությունների բացակայության պարագայում ենթադրում էր երկարացում 120 օր` մինչև մարտի 18-ը։ ՌԴ ԱԳՆ–ում հայտարարել են, որ նման առարկություններ չեն եղել` միաժամանակ նշելով, որ ռուսական կողմը ուկրաինական հացահատիկի դուրսբերմանն ուղղված «սևծովյան նախաձեռնության» տեխնիկական երկարացում թույլ է տալիս՝ առանց ժամկետների և ծավալների փոփոխության։
Չավուշօղլուն Լավրովի հետ քննարկել է հացահատիկային գործարքը․ ԶԼՄ
Ուկրաինայից պարենի արտահանման վերաբերյալ պայմանավորվածություները կնքվել էին 2022 թվականի հուլիսի 22-ին Ստամբուլում 120 օրով և երկարացվել նոյեմբերին նույնքան օրով։ Համաձայնագրերից մեկը կանոնակարգում է Կիևի ենթակայության տակ գտնվող Օդեսայի, Չերնոմորսկի և Յուժնի նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման կարգը։
Բացի այդ, հուշագրեր են ստորագրվել ՌԴ–ի և ՄԱԿ–ի միջև, ինչը ենթադրում է, որ համաշխարհային կազմակերպությունը կչեղարկի համաշխարհային շուկաներ ՌԴ պարարտանյութերի և գյուղմթերքի արտահանման սահմանափակումները։ Մոսկվան նշում է, որ պայմանագրի երկրորդ մասը չի կատարվում։
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը Զելենսկիի հետ կքննարկի հացահատիկային գործարքի հարցը
Լրահոս
0