https://arm.sputniknews.ru/20230317/varchapety-karevvorel-e-amh-ajakcutjuny-karavarutjan-barepvokhumneri-orakargin-56901190.html
Վարչապետը կարևորել է ԱՄՀ աջակցությունը կառավարության բարեփոխումների օրակարգին
Վարչապետը կարևորել է ԱՄՀ աջակցությունը կառավարության բարեփոխումների օրակարգին
Sputnik Արմենիա
Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավականին նշանակալի են, և ԱՄՀ-ն հետաքրքրված է արդյունավետ գործակցության զարգացմամբ: 17.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-17T20:45+0400
2023-03-17T20:45+0400
2023-03-17T20:46+0400
նիկոլ փաշինյան
արժույթի միջազգային հիմնադրամ (ամհ)
հայաստան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/11/56899597_0:67:1280:787_1920x0_80_0_0_fb9358409e9ab8206e81c21d07889bfe.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային և նրա գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Վարչապետը կարևորել է ԱՄՀ աջակցությունը կառավարության բարեփոխումների օրակարգին:ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշել է, որ ԱՄՀ-ն կշարունակի աջակցել մեր երկրի տնտեսական առաջընթացին, կառավարության նախաձեռնած բարեփոխումներին: Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավականին նշանակալի են։ Ընդգծել է, որ ԱՄՀ-ն հետաքրքրված է արդյունավետ համագործակցության զարգացմամբ:Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է տնտեսության դիվերսիֆիկացման, ֆինանսատնտեսական կայունության ապահովման, ներդրումային միջավայրի բարելավման և այլ ուղղություններով բարեփոխումներն ու արձանագրվող արդյունքները:Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության առկա միտումներին ու 2023թ. ակնկալիքներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/11/56899597_3:0:1140:853_1920x0_80_0_0_0fb0c4365e196ea6c837f5afbc7452b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, արժույթի միջազգային հիմնադրամ (ամհ) , հայաստան, տնտեսություն
նիկոլ փաշինյան, արժույթի միջազգային հիմնադրամ (ամհ) , հայաստան, տնտեսություն
Վարչապետը կարևորել է ԱՄՀ աջակցությունը կառավարության բարեփոխումների օրակարգին
20:45 17.03.2023 (Թարմացված է: 20:46 17.03.2023) Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավականին նշանակալի են, և ԱՄՀ-ն հետաքրքրված է արդյունավետ գործակցության զարգացմամբ:
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային և նրա գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը
հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը կարևորել է ԱՄՀ աջակցությունը կառավարության բարեփոխումների օրակարգին:
«Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նախորդ տարի ՀՀ-ն արձանագրել է տնտեսական աճի և պետական բյուջեի եկամուտների աճի բարձր ցուցանիշներ։ Հայաստանի վարչապետն ընդգծել է՝ կառավարությունը վճռական է տարբեր ուղղություններով բարեփոխումները շարունակելու հարցում և կարևորում է այդ ճանապարհին միջազգային գործընկեր կառույցների հետ հետևողական աշխատանքը»,– նշված է հաղորդագրության մեջ։
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշել է, որ ԱՄՀ-ն կշարունակի աջակցել մեր երկրի տնտեսական առաջընթացին, կառավարության նախաձեռնած բարեփոխումներին: Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավականին նշանակալի են։ Ընդգծել է, որ ԱՄՀ-ն հետաքրքրված է արդյունավետ համագործակցության զարգացմամբ:
Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է տնտեսության դիվերսիֆիկացման, ֆինանսատնտեսական կայունության ապահովման, ներդրումային միջավայրի բարելավման և այլ ուղղություններով բարեփոխումներն ու արձանագրվող արդյունքները:
Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության առկա միտումներին ու 2023թ. ակնկալիքներին։