https://arm.sputniknews.ru/20230317/hh-nakhagahn-ajcelel-e-azgajin-patkerasrah-ev-patmutjan-tangaran-56866196.html
ՀՀ նախագահն այցելել է Ազգային պատկերասրահ և Պատմության թանգարան
ՀՀ նախագահն այցելել է Ազգային պատկերասրահ և Պատմության թանգարան
Sputnik Արմենիա
Վահագն Խաչատուրյանին է ներկայացվել Մարտիրոս Սարյանի նախկինում չցուցադրված գրաֆիկական աշխատանքները: 17.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-17T12:43+0400
2023-03-17T12:43+0400
2023-03-17T12:47+0400
վահագն խաչատուրյան
թանգարան
հայաստանի ազգային պատկերասրահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/11/56863802_0:0:2001:1125_1920x0_80_0_0_47029e40ca9339b6855024ce58d8bd2d.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և Հայաստանի պատմության թանգարան ու ծանոթացել նորաբաց ցուցադրություններին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է թանգարանի սրահներում։ Նախագահին է ներկայացրել ներկայումս իրականացվող միջոցառումների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ մանրամասներ:Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ էլ նախագահը շրջել է ցուցասրահներում և ծանոթացել հայ հին և միջնադարյան մշակութային կոթողների, ինչպես նաև դասական ու ժամանակակից ստեղծագործողների ցուցադրություններին։ Նախագահը ծանոթացել է Մարտիրոս Սարյանի նախկինում չցուցադրված գրաֆիկական աշխատանքների, Հակոբ Գյուրջյանի, Եղիշե Թադևոսյանի, Վարդգես Սուրենյանցի, Գառզուի, Կամո Նիգարյանի և այլ հեղինակների աշխատանքների հետ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/11/56863802_0:0:1775:1331_1920x0_80_0_0_18b80376507b281f78f99af15e5b8c75.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն խաչատուրյան, թանգարան, հայաստանի ազգային պատկերասրահ
վահագն խաչատուրյան, թանգարան, հայաստանի ազգային պատկերասրահ
ՀՀ նախագահն այցելել է Ազգային պատկերասրահ և Պատմության թանգարան
12:43 17.03.2023 (Թարմացված է: 12:47 17.03.2023) Վահագն Խաչատուրյանին է ներկայացվել Մարտիրոս Սարյանի նախկինում չցուցադրված գրաֆիկական աշխատանքները:
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և Հայաստանի պատմության թանգարան ու ծանոթացել նորաբաց ցուցադրություններին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է թանգարանի սրահներում։ Նախագահին է ներկայացրել ներկայումս իրականացվող միջոցառումների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ մանրամասներ:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ էլ նախագահը շրջել է ցուցասրահներում և ծանոթացել հայ հին և միջնադարյան մշակութային կոթողների, ինչպես նաև դասական ու ժամանակակից ստեղծագործողների ցուցադրություններին։
Նախագահը ծանոթացել է Մարտիրոս Սարյանի նախկինում չցուցադրված գրաֆիկական աշխատանքների, Հակոբ Գյուրջյանի, Եղիշե Թադևոսյանի, Վարդգես Սուրենյանցի, Գառզուի, Կամո Նիգարյանի և այլ հեղինակների աշխատանքների հետ: