00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
7 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. 80-летие освобождения Выборга советскими войсками
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Лето 1944 года: как Германия реагировала на успехи СССР
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաջողությունը լռություն է սիրում. Ալեքսանդր Պետրակովն անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանին

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսանդր Պետրակով
Ալեքսանդր Պետրակով - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2023
Ալեքսանդր Պետրակով
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերին մասնակցել է 7 անգամ՝ սկսած 1996 թվականից։ Առայժմ մեր ընտրանու լավագույն արդյունքը ընտրական խմբային մրցաշարերում 3-րդ տեղն է 2012 թվականին։ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական պայքարին մեր թիմը պատրաստվում է նորանշանակ մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ղեկավարությամբ։
ԵՐԵՎԱՆ,17 մարտի – Sputnik. Մարտի 25-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա խաղից առաջ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հանդիպել է լրագրողների հետ։
Նա նախ ներկայացրեց Հայաստանի հավաքականի նախապատրաստական հավաքին հրավիրված 26 ֆուտբոլիստներին, ինչպես նաև այն խաղացողներին, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հայտնվել մեր ազգային թիմում։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա նշեց, որ Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի կողմից իր առջև առաջադրանք է դրվել պայքարել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար։
«Ես բոլոր ֆուտբոլիստների հետ շփվել եմ տարբեր տեղերում, հեռախոսով և համացանցով։ Բայց անձնական շփումը, սեփական աչքերով ֆուտբոլիստներին տեսնելը գործի մեջ ավելի եմ կարևորում։ Ֆուտբոլիստի մասին կարծիք կազմելու համար պետք է տեսնել նրանց գոնե մարզումների ժամանակ։ Հավաքականում հիմա բոլորն էլ շատ լավ տղաներ են, լավ տրամադրված։ Ուղղակի ես կուզենայի ու ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները զերծ մնային քաղաքականությունից և առաջնորդվեին միայն սպորտային մղումներով։ Ֆուտբոլը մեզ համար խաղ պետք է լինի առանց քաղաքականության», - հավելեց Ալեքսանդր Պետրակովը։
Հավաքական Հենրիխ Մխիթարյանի վերադառնալու մասին գլխավոր մարզիչը խոսեց բավականին հակիրճ․ «Ես մի քանի աղբյուրների միջոցով փորձեցի շփվել Մխիթարյանի հետ։ Գիտեմ, որ Հենրիխը եզակի ֆուտբոլիստ է Հայաստանի հավաքականի համար։ Փորձեցի առաձնազրույց էլ ունենալ՝ որպես միջնորդ օգտագործելով Ռոման Բերեզովսկուն։ Մխիթարյանը չուզեց շփվել, նշելով որ իր որոշումը չի ուզում փոխել, ու Հայաստանի հավաքականին հաջողություններ ցանկացավ։ Դա նրա որոշումն է, և պետք է հարգել այդ որոշումը», - ասաց Պետրակովը։
Անդրադառնալով Հայաստանի հավաքականի կազմի հետ կապված խնդիրներին Պետրակովը նշեց, որ դժվարություններ կան պաշտպանությունում։ Մարզչին դուր է եկել Ստյոպա Մկրտչյանի և Արմեն Ղազարյանի խաղը, սակայն այս ֆուտբոլիստները հիվանդության պատճառով լիարժեք պատրաստ չեն առաջիկա խաղին։ Գլխավոր մարզիչը նշեց նաև, որ խնդիրներ ունեն դարպասապահի հարցում։
Ովքե՞ր կմասնակցեն Հայաստան– Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը. մարզիչը ցանկ է հրապարակել
Ըստ Ալեքսանդր Պետրակովի, ներկա դրությամբ խոսել հավաքականի հաջող ելույթների մասին չի կարելի․ «Ես շատ կուզենայի, որ մեզ խաղերի ընթացքում նաև բախտը ժպտար։ Դա շատ կարևոր գործոն եմ համարում։ Միևնույն ժամանակ մարզիչը ստեղծագործ անձնավորություն է, և խաղերի ընթացքում ավելի լավ է երևում, թե ինչ պետք է անել ու ինչ բացթողումներ կամ առավելություններ ունի թիմը։ Մարզիչը նաև սխալվելու իրավունք ունի ֆուտբոլիստների ընտրության հարցում։ Ամեն ինչ կգնահատենք ըստ խաղի։ Ես առայժմ թիմին լավ չեմ ճանաչում, դրա համար ժամանակ ու խաղեր են հարկավոր։ Ներքին խոհանոցի ոչ մի թեմա մենք չենք հրապարակելու ու չենք խոսելու լրագրողների հետ։ Հաջողությունը լռություն է սիրում»,-եզրափակեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։
Այսպիսով՝ Եվրոպայի 2024 թվականի ընտրական մրցաշարը Հայաստանի հավաքականը սկսում է մարտի 25-ին Երևանում, Թուրքիայի ընտրանու հետ։ Թե ինչքանյով կհասցնի ճանաչել թիմին մինչ այդ խաղը Ալեքսանդր Պետրակովը, ցույց կտա մրցավեճը։
Լրահոս
0