https://arm.sputniknews.ru/20230317/hajtni-e-erb-ksksvi-hjusis-harav-tshanaparhi-qajaran-agarak-hatvatsi-shinararutjuny-56873655.html
Հայտնի է՝ երբ կսկսվի Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը
Հայտնի է՝ երբ կսկսվի Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը
Sputnik Արմենիա
Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի... 17.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-17T14:27+0400
2023-03-17T14:27+0400
2023-03-17T14:33+0400
հայաստան
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
քաջարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/11/56871069_5:0:1596:895_1920x0_80_0_0_ceb379ddc1825581ccdde9c239ca9baf.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ (ՀՀ-Իրան սահման) հատվածի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել այս տարվա երրորդ-չորրորդ եռամսյակի ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական զարգացման բանկի վարկային և ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորման միջոցներով։Նշվում է, որ այս հատվածի վերակառուցման մանրամասն նախագիծը պատրաստ է, այն անցել է պարզ և համալիր փորձաքննությունները՝ ստանալով դրական եզրակացությունները:2022 թվականի հոկտեմբերի 24–ին հայտարարվել է շինարարական աշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթ։ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին կայացել է մրցութային հայտերի բացումը։ Այժմ իրականացվում է միջազգային շինարարական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի գնահատումը։Հայտերի գնահատումը նախատեսվում է ավարտել 2023 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում։Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը և այլն: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի սևծովյան նավահանգիստներ։ Դա թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:«Չոր նավահանգիստը» գտնվում է խորը ուսումնասիրման փուլում. Քերոբյանը հավատում է գաղափարին
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
քաջարան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/11/56871069_204:0:1397:895_1920x0_80_0_0_8dff8487621122f94354f46f53eb1d20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, քաջարան
հայաստան, «հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, քաջարան
Հայտնի է՝ երբ կսկսվի Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը
14:27 17.03.2023 (Թարմացված է: 14:33 17.03.2023) Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ (ՀՀ-Իրան սահման) հատվածի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել այս տարվա երրորդ-չորրորդ եռամսյակի ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Նախատեսվում է վերակառուցել շուրջ 32կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ -Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական զարգացման բանկի վարկային և ՀՀ պետբյուջեի համաֆինանսավորման միջոցներով։
Նշվում է, որ այս հատվածի վերակառուցման մանրամասն նախագիծը պատրաստ է, այն անցել է պարզ և համալիր փորձաքննությունները՝ ստանալով դրական եզրակացությունները:
2022 թվականի հոկտեմբերի 24–ին հայտարարվել է շինարարական աշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթ։ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին կայացել է մրցութային հայտերի բացումը։ Այժմ իրականացվում է միջազգային շինարարական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի գնահատումը։
Հայտերի գնահատումը նախատեսվում է ավարտել 2023 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում։
Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը և այլն: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի սևծովյան նավահանգիստներ։ Դա թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին: