00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է. հանդիպել են ՀՀ և ՌԴ խորհրդարանականները

© Photo : official site of the Parliament of RAՀՀ և ՌԴ խորհրդարանականները
ՀՀ և ՌԴ խորհրդարանականները - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2023
Բաժանորդագրվել
ԱԺ փոխխոսնակը կարևորել է ռուս խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման, Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման գործում:
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը հետևողականորեն զարգացնում են քաղաքական երկխոսությունը և ակտիվացնում համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Իր խոսքում շեշտել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը։ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Ծաղկաձորում անցկացվել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը։
ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանը, առկա սպառնալիքներին, խոսել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման մասին:
«Պաշտոնական Բաքվի նման գործողությունները ոչ այլ ինչ են, քան հայերի (Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակիչների) էթնիկ զտման քաղաքականության դրսևորում: Ստեղծված իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է: Միջանցքի երկայնքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի առանց հապաղելու: Այսօր առավել քան արդիական է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը»,- ասել է ԱԺ փոխխոսնակը:
Այս համատեքստում Հակոբ Արշակյանը կարևորել է ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման, ինչպես նաև Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման գործում:
Արշակյանը նաև հիշեցրել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման մասին։ Նա շեշտել է, որ Ադրբեջանի անօրինական գործողությունները նպաստում են լարվածության աճին և խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու կայունության հաստատմանը:
«Մենք ընդգծում ենք միջազգային մեխանիզմների, այդ թվում մոնիտորինգի մեխանիզմների գործարկման կամ վերսկսման անհրաժեշտությունը` ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները ևանվտանգությունը»,- հավելել է խորհրդարանի փոխխոսնակը:
ՀՀ փոխվարչապետը հանդիպել է Եկատերինբուրգի քաղաքապետի հետ
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի ավանդական ռազմավարական գործընկերն է։ Ռուս խորհրդարանականի խոսքով` միջազգային հարաբերությունների գլոբալ փոփոխությունների ժամանակաշրջանում խորհրդարանականների միջև վստահելի փոխգործակցությունն առավել պահանջված է: Նա շեշտել է, որ Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունը նպաստում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը: Վորոբյովը ևս կարևորել է ռուս խաղաղապահների առաքելությունը տարածաշրջանում խաղաղության ապահովման, Լաչինի միջանցքի ապաշրջափակման գործում։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրանք նույնպես անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը, ռազմավարական գործընկերությանը, խնդիրների համալիր լուծման առաջնահերթություններին։
Հայ ուսանողները ՌԴ–ում երիտասարդական փառատոնին ներկայացրել են Հայաստանի ավանդույթները
Հարությունյանն ու Կոպիրկինը խոսել են ռուս-հայկական համագործակցության հեռանկարների մասին` ներառյալ Հայաստանում ռուսերենի, իսկ Ռուսաստանում` հայերենի տարածմանն ուղղված միջոցառումները։
Զեկուցողները համոզմունք են հայտնել, որ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
Նիստի ավարտին Հայաստանի Տավուշի մարզի և Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Որոշվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաքում:
Լրահոս
0