https://arm.sputniknews.ru/20230317/hajastan-turqia-khaghi-5000-tvoms-qaghaqacinerin-chi-vatsharvel-ur-en-anhetacel-dranq-56858449.html
Հայաստան-Թուրքիա խաղի 5000 տոմս քաղաքացիներին չի վաճառվել. ո՞ւր են անհետացել դրանք
Հայաստան-Թուրքիա խաղի 5000 տոմս քաղաքացիներին չի վաճառվել. ո՞ւր են անհետացել դրանք
Sputnik Արմենիա
Հաղորդվել էր, որ տոմսերն ինչպես առցանց, այնպես էլ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղից հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում... 17.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-17T10:19+0400
2023-03-17T10:19+0400
2023-03-17T10:39+0400
թուրքիա
հայաստան
ֆուտբոլ
հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
տոմս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0b/35225657_0:0:1601:901_1920x0_80_0_0_1758968833324061fe369e69cd7a67c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Որոշում է կայացվել Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մոտ 5 հազար տոմս ոչ թե վաճառել, այլ տրամադրել սեփական և վստահելի մարդկանց՝ այնտեղ հնարավոր լարվածություն թույլ չտալու համար: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Թերթը շեշտադրում է անում այն բանի վրա, որ ՀՖՖ–ն կրկին չի կարողանում վերահսկել խաղերի տոմսերի վաճառքն ու սև շուկան, և մեծ թվով ֆուտբոլասերներ պարզապես զրկվել են մարզադաշտում Հայաստանի հավաքականի խաղը դիտելու հնարավորությունից:Մարտի 6-ին ՀՖՖ-ն պաշտոնական կայքում հայտնեց, որ մեկնարկում է Հայաստան-Թուրքիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը: Ֆեդերացիան երկրպագուներին խոստացել էր, որ տոմսերի վաճառքը «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի ավելի ուշ:Ընդ որում՝ տոմսերն ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղից հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան երկու տոմս:Ովքե՞ր կմասնակցեն Հայաստան– Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը. մարզիչը ցանկ է հրապարակելԲայց ստացվեց, որ մեկ շաբաթում սպառվել է գրեթե 15 հազար տոմս։ Տոմսերի սպառման վերաբերյալ ՀՖՖ–ի հայտարարությունից հետո համացանցում մի շարք երկրպագուներ հայտնել են իրենց դժգոհությունը։Հիշեցնենք` մարտի 25-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Թուրքիայի հավաքականին:Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ Հայաստանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպման խաղին թուրք երկրպագուներ ներկա չեն լինի։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0b/35225657_0:0:1247:935_1920x0_80_0_0_67c2d3b8ba8cc582450a1b8e08251ac3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հայաստան, ֆուտբոլ, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, տոմս
թուրքիա, հայաստան, ֆուտբոլ, հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, տոմս
Հայաստան-Թուրքիա խաղի 5000 տոմս քաղաքացիներին չի վաճառվել. ո՞ւր են անհետացել դրանք
10:19 17.03.2023 (Թարմացված է: 10:39 17.03.2023) Հաղորդվել էր, որ տոմսերն ինչպես առցանց, այնպես էլ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղից հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Որոշում է կայացվել Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մոտ 5 հազար տոմս ոչ թե վաճառել, այլ տրամադրել սեփական և վստահելի մարդկանց՝ այնտեղ հնարավոր լարվածություն թույլ չտալու համար: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը շեշտադրում է անում այն բանի վրա, որ ՀՖՖ–ն կրկին չի կարողանում վերահսկել խաղերի տոմսերի վաճառքն ու սև շուկան, և մեծ թվով ֆուտբոլասերներ պարզապես զրկվել են մարզադաշտում Հայաստանի հավաքականի խաղը դիտելու հնարավորությունից:
Մարտի 6-ին ՀՖՖ-ն պաշտոնական կայքում հայտնեց, որ մեկնարկում է Հայաստան-Թուրքիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը: Ֆեդերացիան երկրպագուներին խոստացել էր, որ տոմսերի վաճառքը «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի ավելի ուշ:
Ընդ որում՝ տոմսերն ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղից հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան երկու տոմս:
Բայց ստացվեց, որ մեկ շաբաթում սպառվել է գրեթե 15 հազար տոմս։ Տոմսերի սպառման վերաբերյալ ՀՖՖ–ի հայտարարությունից հետո համացանցում մի շարք երկրպագուներ հայտնել են իրենց դժգոհությունը։
«Եվ, ահա, այս հանգամանքն առաջացրել է երկրպագուների զայրույթը, դարձել տոմսերի սև շուկայում ընթացող վաճառքի զարգացման հիմք: Օրինակ՝ արևելյան տրիբունայում այժմ կարող եք մեկ տոմսը 3-5 հազար դրամի փոխարեն ձեռք բերել 25-35 հազար դրամով, հարավային և հյուսիսային տրիբունաներում մեկ տոմսի արժեքը, 2 հազար դրամի փոխարեն, 20 հազար դրամ է, արևմտյան տրիբունայում մեկ տոմսի արժեքը հասնում է 50 հազար դրամի՝ 10 հազար դրամի փոխարեն»,–գրում է օրաթերթը:
Հիշեցնենք` մարտի 25-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Թուրքիայի հավաքականին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ Հայաստանում կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպման խաղին
թուրք երկրպագուներ ներկա չեն լինի։