https://arm.sputniknews.ru/20230317/akh-qartugharn-yndunel-e-hapk-glkhavvor-qartugharin-56870609.html
ԱԽ քարտուղարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին. ի՞նչ են քննարկել
ԱԽ քարտուղարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին. ի՞նչ են քննարկել
Sputnik Արմենիա
Արմեն Գրիգորյան ու Իմանգալի Տասմագամբետովը անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ 17.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-17T13:49+0400
2023-03-17T13:49+0400
2023-03-17T16:44+0400
արմեն գրիգորյան
հայաստան և հապկ
իմանգալի տասմագամբետով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/11/56869380_0:44:1501:888_1920x0_80_0_0_a1777ab45bf8f6c0f9e0c2ffe04a2c84.jpg
ԵՐԵՎԱՆ,17 մարտի – Sputnik. Ադրբեջանի նախագահի նախօրեին արված հայտարարությանը հակասում է Պրահայի և Սոչիի հայտարարություններին։ Այս մասին արձանագրել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԱԽՔ մամուլի ծառայությունը։Կողմերն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել մարտի 16-ին երկօրյա այցով։ Նա եղել է Ջերմուկում, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների, զինված ուժերի ներկայացուցիչների հետ։ Տասմագամբետովը նաև ծանոթացել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքներին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մարտի 16-ին հանդիպել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Այսօր առավոտյան նա այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/11/56869380_40:0:1371:998_1920x0_80_0_0_63ed900c203614513d9e072089e372e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն գրիգորյան, հայաստան և հապկ, իմանգալի տասմագամբետով
արմեն գրիգորյան, հայաստան և հապկ, իմանգալի տասմագամբետով
ԱԽ քարտուղարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին. ի՞նչ են քննարկել
13:49 17.03.2023 (Թարմացված է: 16:44 17.03.2023) Արմեն Գրիգորյան ու Իմանգալի Տասմագամբետովը անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
ԵՐԵՎԱՆ,17 մարտի – Sputnik. Ադրբեջանի նախագահի նախօրեին արված հայտարարությանը հակասում է Պրահայի և Սոչիի հայտարարություններին։ Այս մասին արձանագրել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
ԱԽՔ մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը զեկուցել է Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանազատման վերաբերյալ իրավիճակը»,– ասված է հաղորդագրությունում:
Կողմերն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել
մարտի 16-ին երկօրյա այցով։ Նա եղել է
Ջերմուկում, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների, զինված ուժերի ներկայացուցիչների հետ։ Տասմագամբետովը նաև ծանոթացել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքներին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մարտի 16-ին հանդիպել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Այսօր առավոտյան նա
այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին։