https://arm.sputniknews.ru/20230317/adrbejani-agresiaji-veraberjal-hstak-ardzaganq-e-petq-mirzvojany-hapk-glkhavvor-qartugharin-56887406.html
Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հստակ արձագանք է պետք․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հստակ արձագանք է պետք․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ նախագահին ասել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, ինչպես նաև Լեռնային... 17.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-17T17:29+0400
2023-03-17T17:29+0400
2023-03-17T17:34+0400
հայաստան
արարատ միրզոյան
իմանգալի տասմագամբետով
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ադրբեջան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/11/56886178_0:261:2500:1667_1920x0_80_0_0_be80e763211c5cfaa0fc5fda5a172fbd.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին և քննարկել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: ԱԳ նախարարը շեշտել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների և Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման հրամայականը:Նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին։ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ ուժի կիրառման համար հող նախապատրաստելուն:Այս համատեքստում կարևորվել է ՀՀ դաշնակիցների և գործընկերների կողմից գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից իր պարտավորությունները կատարելու և ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ։Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ուղեկցությամբ այցելել էր «Եռաբլուր» պանթեոն:ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել երկօրյա այցով։ Երեկ նա եղել է Ջերմուկում, որտեղ հանդիպել է տեղական իշխանությունների, զինված ուժերի ներկայացուցիչների հետ: Նրան ընդունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/11/56886178_212:0:2435:1667_1920x0_80_0_0_8c24aae6d9358bd788c42abc0e7070ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, իմանգալի տասմագամբետով, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ադրբեջան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
հայաստան, արարատ միրզոյան, իմանգալի տասմագամբետով, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ադրբեջան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հստակ արձագանք է պետք․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
17:29 17.03.2023 (Թարմացված է: 17:34 17.03.2023) Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ նախագահին ասել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ ուժի կիրառման համար հող նախապատրաստելուն:
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին և քննարկել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրությունը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միրզոյանն իր խոսքում ընդգծել է ՀԱՊԿ անդամ-պետություն հանդիսացող Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի վերաբերյալ կազմակերպության հստակ և հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: ԱԳ նախարարը շեշտել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների և Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման հրամայականը:
Նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին։ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ ուժի կիրառման համար հող նախապատրաստելուն:
Այս համատեքստում կարևորվել է ՀՀ դաշնակիցների և գործընկերների կողմից գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից իր պարտավորությունները կատարելու և ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ։
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ուղեկցությամբ
այցելել էր «Եռաբլուր» պանթեոն:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը
Հայաստան է ժամանել երկօրյա այցով։ Երեկ նա
եղել է Ջերմուկում, որտեղ հանդիպել է տեղական իշխանությունների, զինված ուժերի ներկայացուցիչների հետ: Նրան ընդունել են պաշտպանության նախարար
Սուրեն Պապիկյանը, ԱԽ քարտուղար
Արմեն Գրիգորյանը, վարչապետ
Նիկոլ Փաշինյանը։