https://arm.sputniknews.ru/20230316/vrac-gvortsynkerneri-het-khndraharujc-keter-chkan-glkhavor-datakhazn-yndunel-e-despanin-56832746.html
Վրաց գործընկերների հետ խնդրահարույց կետեր չկան. գլխավոր դատախազն ընդունել է դեսպանին
Վրաց գործընկերների հետ խնդրահարույց կետեր չկան. գլխավոր դատախազն ընդունել է դեսպանին
Sputnik Արմենիա
Հայաստանի դատախազության հիմնադրման 105-ամյակին ՀՀ գլխավոր դատախազը հրավեր կուղարկվի վրաց գործընկերոջը: 16.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-16T17:53+0400
2023-03-16T17:53+0400
2023-03-16T17:53+0400
դատախազ
հհ գլխավոր դատախազություն
աննա վարդապետյան
վրաստանի հանրապետություն
դեսպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_15:183:1586:1067_1920x0_80_0_0_8b3e83c7475872813742eba0fd51aa1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Միջազգային-իրավական փոխգործակցության շրջանակում վրաց գործընկերների հետ խնդրահարույց կետեր չկան: Այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։Աննա Վարդապետյանը արդյունավետ է գնահատել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև առկա համագործակցությունը։Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են 2022 թվականի ապրիլին ՀՀ դատախազության և Վրաստանի դատախազության միջև ստորագրված համագործակցության փոխըմբռնման հուշագրին։ Փաստաթուղթն ուղղված է երկու երկրների դատախազությունների միջև գործընկերության արդյունավետության բարձրացմանը:Ընդգծվել է պրակտիկ փորձառության փոխանակման նպատակով երկու երկրների դատախազների համար տարբեր ձևաչափերի քննարկումների, ֆորումների, ուսումնական այցերի և համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Վրաստանի վարչապետն ընդունել է Ժաննա ԱնդրեասյանինՀանդիպման ավարտին Վարդապետյանը դեսպանին տեղեկացրել է, որ 2023 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի դատախազությունը կնշի հիմնադրման 105-ամյակը, որի շրջանակում հրավեր կուղարկվի վրաց գործընկերոջը՝ Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին:Դեսպանն իր հերթին կարևորել է երկու երկրների դատախազությունների միջև ձևավորված սերտ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու ՀՀ գլխավոր դատախազին հրավիրել է այցելել Վրաստան:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_94:0:1517:1067_1920x0_80_0_0_6676806b3b3e22915dcfeadb60d6c51a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատախազ, հհ գլխավոր դատախազություն, աննա վարդապետյան, վրաստանի հանրապետություն, դեսպան
դատախազ, հհ գլխավոր դատախազություն, աննա վարդապետյան, վրաստանի հանրապետություն, դեսպան
Վրաց գործընկերների հետ խնդրահարույց կետեր չկան. գլխավոր դատախազն ընդունել է դեսպանին
Հայաստանի դատախազության հիմնադրման 105-ամյակին ՀՀ գլխավոր դատախազը հրավեր կուղարկվի վրաց գործընկերոջը:
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Միջազգային-իրավական փոխգործակցության շրջանակում վրաց գործընկերների հետ խնդրահարույց կետեր չկան: Այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Աննա Վարդապետյանը արդյունավետ է գնահատել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև առկա համագործակցությունը։
«Երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը թույլ է տալիս գործընկերային ձևաչափով լուծել բոլոր խնդիրները»,- շեշտել է ՀՀ գլխավոր դատախազը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են 2022 թվականի ապրիլին ՀՀ դատախազության և Վրաստանի դատախազության միջև ստորագրված համագործակցության փոխըմբռնման հուշագրին։ Փաստաթուղթն ուղղված է երկու երկրների դատախազությունների միջև գործընկերության արդյունավետության բարձրացմանը:
Ընդգծվել է պրակտիկ փորձառության փոխանակման նպատակով երկու երկրների դատախազների համար տարբեր ձևաչափերի քննարկումների, ֆորումների, ուսումնական այցերի և համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին Վարդապետյանը դեսպանին տեղեկացրել է, որ 2023 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի դատախազությունը կնշի հիմնադրման 105-ամյակը, որի շրջանակում հրավեր կուղարկվի վրաց գործընկերոջը՝ Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին:
Դեսպանն իր հերթին կարևորել է երկու երկրների դատախազությունների միջև ձևավորված սերտ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու ՀՀ գլխավոր դատախազին հրավիրել է այցելել Վրաստան: