https://arm.sputniknews.ru/20230316/tevakvokhel-enq-khaghaghutjan-pajmanagri-nakhagtsi-qnnarkman-4-rd-shrjapul-pashinjan-56806971.html
Թևակոխել ենք խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ. Փաշինյան
Թևակոխել ենք խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ. Փաշինյան
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու չի շեղվելու դրանից։ 16.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-16T12:02+0400
2023-03-16T12:02+0400
2023-03-16T12:12+0400
նիկոլ փաշինյան
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0f/56759297_0:167:1600:1067_1920x0_80_0_0_fe2655eb044cc0f651d0a3645692936f.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ: Այսպիսով թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Միևնույն ժամանակ, նա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի` մինչև հիմա Ադրբեջանը չի վերադարձրել հայ գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց։ Նա նաև հիշեցրեց, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել 1994, 2021, 2022 թթ. ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետությունից բռնազավթած ինքնիշխան տարածքները։Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։Բաքուն խաղաղ բանակցությունների առաջարկությունները Երևանի հետ փոխանակում է առցանց ձևաչափով
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0f/56759297_0:0:1423:1067_1920x0_80_0_0_6f02689c0a74b0b1878223ee8e9b6079.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան
նիկոլ փաշինյան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան
Թևակոխել ենք խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ. Փաշինյան
12:02 16.03.2023 (Թարմացված է: 12:12 16.03.2023) Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու չի շեղվելու դրանից։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ: Այսպիսով թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք կքննարկենք և առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները։ Հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից»,– ընդգծեց վարչապետը։
Միևնույն ժամանակ, նա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի` մինչև հիմա Ադրբեջանը չի վերադարձրել հայ գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց։ Նա նաև հիշեցրեց, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել 1994, 2021, 2022 թթ. ագրեսիայի հետևանքով Հայաստանի Հանրապետությունից բռնազավթած ինքնիշխան տարածքները։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։