https://arm.sputniknews.ru/20230316/rd-dashnajin-zhvoghvovi-patvirakutjunn-ajcelel-e-gevvorg-vardanjani-anvan-dprvoc-56849757.html
ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությունն այցելել է Գևորգ Վարդանյանի անվան դպրոց
ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությունն այցելել է Գևորգ Վարդանյանի անվան դպրոց
Sputnik Արմենիա
Ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ դպրոցի ռուսերենով ուսուցմամբ դասարաններին փոխանցվել է ռուսաց լեզվի դասագրքերի մեծ խմբաքանակ: 16.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-16T22:04+0400
2023-03-16T22:04+0400
2023-03-16T22:08+0400
հայաստան
ռուսաստան
դպրոց
երևան
հակոբ արշակյան
յուրի վորոբյով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/10/56848869_0:20:800:470_1920x0_80_0_0_9880bbe13f15f4f835ccd0e1181ad52c.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովն այսօր մասնակցել է Գևորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոցի ինժեներական լաբորատորիաների դասասենյակի բացմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։«ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի նախաձեռնությամբ` միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի փորձագիտական խորհրդի անդամների միջոցներով դպրոցի համար ձեռք է բերվել գույք, համակարգչային տեխնիկա, ինչպես նաև վերանորոգվել է դպրոցի դասասենյակներից մեկը։ Ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ էլ դպրոցի ռուսերենով ուսուցմամբ դասարաններին փոխանցվել է ռուսաց լեզվի դասագրքերի մեծ խմբաքանակ»,– ասված է հաղորդագրությունում:Արշակյանը համոզմունք է հայտնել, որ նման նախաձեռնությունները երկկողմ արդյունավետ համագործակցության ևս մեկ ապացույց են:Նա և Յուրի Վորոբյովը ևս մեկ անգամ արձանագրել են, որ հայ և ռուս ժողովուրդների պատմամշակութային կապերն անհերքելի են։Հիշեցնենք՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի գլխավարած պատվիրակությունը Երևան է ժամանել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով։Ավելի վաղ նրանք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/10/56848869_0:0:712:534_1920x0_80_0_0_f55ab234017e280e8b28315bc4cef4be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, դպրոց, երևան, հակոբ արշակյան, յուրի վորոբյով
հայաստան, ռուսաստան, դպրոց, երևան, հակոբ արշակյան, յուրի վորոբյով
ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությունն այցելել է Գևորգ Վարդանյանի անվան դպրոց
22:04 16.03.2023 (Թարմացված է: 22:08 16.03.2023) Ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ դպրոցի ռուսերենով ուսուցմամբ դասարաններին փոխանցվել է ռուսաց լեզվի դասագրքերի մեծ խմբաքանակ:
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովն այսօր մասնակցել է Գևորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոցի ինժեներական լաբորատորիաների դասասենյակի բացմանը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
«ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի նախաձեռնությամբ` միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի փորձագիտական խորհրդի անդամների միջոցներով դպրոցի համար ձեռք է բերվել գույք, համակարգչային տեխնիկա, ինչպես նաև վերանորոգվել է դպրոցի դասասենյակներից մեկը։ Ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ էլ դպրոցի ռուսերենով ուսուցմամբ դասարաններին փոխանցվել է ռուսաց լեզվի դասագրքերի մեծ խմբաքանակ»,– ասված է հաղորդագրությունում:
Արշակյանը համոզմունք է հայտնել, որ նման նախաձեռնությունները երկկողմ արդյունավետ համագործակցության ևս մեկ ապացույց են:
Նա և Յուրի Վորոբյովը ևս մեկ անգամ արձանագրել են, որ հայ և ռուս ժողովուրդների պատմամշակութային կապերն անհերքելի են։
Հիշեցնենք՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովի գլխավարած պատվիրակությունը
Երևան է ժամանել ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով։