https://arm.sputniknews.ru/20230316/lavrvovy-marti-20-in-mvoskvajum-kbanakci-ararat-mirzvojani-het-rd-agn-56830622.html
Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում կբանակցի Արարատ Միրզոյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում կբանակցի Արարատ Միրզոյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Մոսկվան ակնկալում է, որ հանդիպումը կնպաստի Երևանի հետ երկխոսության որակի կատարելագործմանը: 16.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-16T17:30+0400
2023-03-16T17:30+0400
2023-03-16T17:37+0400
հայաստան
ռուսաստան
սերգեյ լավրով
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/09/43129002_0:96:1600:997_1920x0_80_0_0_77d135b47187d486f7eb96417de00ade.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում կբանակցի իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Բանակցությունների օրակարգում են տարածաշրջանային խնդիրները՝ ներառյալ Լաչինի միջանցքի և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը:Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաև ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում համագործակցության զարգացմանն ու փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը: Նախատեսվում է մտքեր փոխանակել միջազգային օրակարգի, տարբեր միջազգային հարթակներում գործողությունների համակարգման ծուրջ։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։Երևանի և Մոսկվայի միջև տարաձայնությունների մասին խոսակցությունները սկսվեցին նոյեմբերի 23-ին Հայաստանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել երկու փաստաթուղթ։ Նա պնդում էր, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային քաղաքական գնահատական պետք է տրվի։ՌԴ-ի հետ հարաբերություններում ճգնաժամ չկա. Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/09/43129002_127:0:1547:1065_1920x0_80_0_0_b95c8342bd8cc44a79055f73d76dbd20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, սերգեյ լավրով, արարատ միրզոյան
հայաստան, ռուսաստան, սերգեյ լավրով, արարատ միրզոյան
Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում կբանակցի Արարատ Միրզոյանի հետ. ՌԴ ԱԳՆ
17:30 16.03.2023 (Թարմացված է: 17:37 16.03.2023) Մոսկվան ակնկալում է, որ հանդիպումը կնպաստի Երևանի հետ երկխոսության որակի կատարելագործմանը:
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին Մոսկվայում կբանակցի իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Բանակցությունների օրակարգում են տարածաշրջանային խնդիրները՝ ներառյալ Լաչինի միջանցքի և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաև ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում համագործակցության զարգացմանն ու փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը: Նախատեսվում է մտքեր փոխանակել միջազգային օրակարգի, տարբեր միջազգային հարթակներում գործողությունների համակարգման ծուրջ։
«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա հանդիպումը կնպաստի Երևանի հետ երկխոսության որակի կատարելագործմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին
Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը`
Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։
Երևանի և Մոսկվայի միջև տարաձայնությունների մասին խոսակցությունները սկսվեցին նոյեմբերի 23-ին Հայաստանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո, երբ
վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել երկու փաստաթուղթ։ Նա պնդում էր, որ Ադրբեջանի
սեպտեմբերյան ագրեսիային քաղաքական գնահատական պետք է տրվի։