https://arm.sputniknews.ru/20230316/israjelum-zangvatsajin-bvoghvoqi-akcianer-en-7-mard-kalanavvorvel-e-56817814.html
Իսրայելում զանգվածային բողոքի ակցիաներ են. 7 մարդ կալանավորվել է
Իսրայելում զանգվածային բողոքի ակցիաներ են. 7 մարդ կալանավորվել է
Sputnik Արմենիա
Ակցիաներն ամբողջ երկրում շարունակվելու են ողջ օրը. ցուցարարները դեմ են կառավարության նախաձեռնած դատական բարեփոխմանը։ 16.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-16T14:52+0400
2023-03-16T14:52+0400
2023-03-16T14:58+0400
իսրայել
բողոքի ակցիա
ոստիկան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/10/56816800_0:124:1601:1024_1920x0_80_0_0_0774168547f4c02ca130cdc949077187.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Իսրայելի ողջ տարածքում զանգվածային բողոքի ակցիաներ են, առնվազն 7 մարդ կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է իսրայելական Haaretz պարբերականը։Շուրջ 200 ցուցարար հավաքվել է Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսության մոտ, իսկ մի քանի հարյուր ակադեմիկոս և ուսուցիչ իր բողոքն արտահայտում է Հայֆա քաղաքում։Հիշեցնենք, որ Իսրայելում մասսայական բողոքի ակցիաները անցկացվում են երկրի 150 հատվածում։Նախօրեին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հանդես է եկել արտահերթ հեռուստաուղերձով` առաջարկելով իրավական բարեփոխման արդեն 2-րդ փոխզիջումային պլանը, որը հրահրել է Իսրայելում բազմահազարանոց բողոքի ակցիաները։ Օրինագիծը զգալիորեն կկրճատի Գերագույն դատարանի լիազորությունները, ինչպես նաև կառավարությանը հնարավորություն կտա դատավորների նշանակման ընթացակարգը վերահսկելու համար։
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/10/56816800_50:0:1473:1067_1920x0_80_0_0_b97df04b0ad28d7289acd62d41e6b0b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, բողոքի ակցիա, ոստիկան
իսրայել, բողոքի ակցիա, ոստիկան
Իսրայելում զանգվածային բողոքի ակցիաներ են. 7 մարդ կալանավորվել է
14:52 16.03.2023 (Թարմացված է: 14:58 16.03.2023) Ակցիաներն ամբողջ երկրում շարունակվելու են ողջ օրը. ցուցարարները դեմ են կառավարության նախաձեռնած դատական բարեփոխմանը։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Իսրայելի ողջ տարածքում զանգվածային բողոքի ակցիաներ են, առնվազն 7 մարդ կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է իսրայելական Haaretz պարբերականը։
Նշվում է, որ 5 մարդ կալանավորվել է այն բանից հետո, երբ ցուցարարների խումբը կարմիր գիծ է նկարել ճանապարհին, որը տանում է դեպի Երուսաղեմի Գերագույն դատարան։ Ակցիայի մասնակիցները բողոքում են երկրի կառավարության նախաձեռնած դատական բարեփոխման համակարգի դեմ։
Շուրջ 200 ցուցարար հավաքվել է Թել Ավիվում ԱՄՆ հյուպատոսության մոտ, իսկ մի քանի հարյուր ակադեմիկոս և ուսուցիչ իր բողոքն արտահայտում է Հայֆա քաղաքում։
Հիշեցնենք, որ Իսրայելում մասսայական բողոքի ակցիաները անցկացվում են երկրի 150 հատվածում։
Նախօրեին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հանդես է եկել արտահերթ հեռուստաուղերձով` առաջարկելով իրավական բարեփոխման արդեն 2-րդ փոխզիջումային պլանը, որը հրահրել է Իսրայելում բազմահազարանոց բողոքի ակցիաները։ Օրինագիծը զգալիորեն կկրճատի Գերագույն դատարանի լիազորությունները, ինչպես նաև կառավարությանը հնարավորություն կտա դատավորների նշանակման ընթացակարգը վերահսկելու համար։