https://arm.sputniknews.ru/20230316/inch-pashtvon-kstana-vahan-hunanjany-hraparak-56787284.html
Ի՞նչ պաշտոն կստանա Վահան Հունանյանը. «Հրապարակ»
Ի՞նչ պաշտոն կստանա Վահան Հունանյանը. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
ԱԳՆ ներկայիս մամուլի խոսնակ Անի Բադալյանը լրատվամիջոցի տեղեկությունը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել։ 16.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-16T09:56+0400
2023-03-16T09:56+0400
2023-03-16T09:58+0400
վահան հունանյան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
դեսպան
լեհաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/08/34077946_0:33:1600:934_1920x0_80_0_0_487f63e1f8cd8d9c11a8b02545e5f826.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին մամուլի խոսնակ Վահան Հունանյանը կնշանակվի Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնին, գրում է «Հրապարակ» թերթը։«Ներկայում այդ պաշտոնը զբաղեցնում է Սամվել Մկրտչյանը, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը` 4 տարին, վաղուց լրացել է, և, ըստ օրենքի, եթե դեսպանին իր զբաղեցրած պաշտոնից չեն ազատում, նա շարունակում է պաշտոնավարել»,–գրում է թերթը։Լրատվամիջոցին չի հաջողվել կապ հաստատել Վահան Հունանյանի հետ և ճշտել տեղեկությունը։ԱԳՆ նորանշանակ մամուլի խոսնակ Անի Բադալյանը լրատվամիջոցի տեղեկությունը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել։Հիշեցնենք` մարտի 13 Վահան Հունանյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնից։ Նա հայտնել էր, որ իրեն կփոխարինի Անի Բադալյանը, իսկ ինքը դիվանագիտական ծառայությունը կշարունակի ԱԳՆ համակարգում։Վահան Հունանյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի օգոստոսի 4–ին։ Մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսնակի, ապա խորհրդականի պաշտոնը։
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/08/34077946_180:0:1600:1065_1920x0_80_0_0_94829f3330727ff709a5bafd1185c25c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան հունանյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, դեսպան, լեհաստան
վահան հունանյան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, դեսպան, լեհաստան
Ի՞նչ պաշտոն կստանա Վահան Հունանյանը. «Հրապարակ»
09:56 16.03.2023 (Թարմացված է: 09:58 16.03.2023) ԱԳՆ ներկայիս մամուլի խոսնակ Անի Բադալյանը լրատվամիջոցի տեղեկությունը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին մամուլի խոսնակ Վահան Հունանյանը կնշանակվի Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնին, գրում է «Հրապարակ» թերթը։
«Ներկայում այդ պաշտոնը զբաղեցնում է Սամվել Մկրտչյանը, սակայն նրա պաշտոնավարման ժամկետը` 4 տարին, վաղուց լրացել է, և, ըստ օրենքի, եթե դեսպանին իր զբաղեցրած պաշտոնից չեն ազատում, նա շարունակում է պաշտոնավարել»,–գրում է թերթը։
Լրատվամիջոցին չի հաջողվել կապ հաստատել Վահան Հունանյանի հետ և ճշտել տեղեկությունը։
ԱԳՆ նորանշանակ մամուլի խոսնակ Անի Բադալյանը լրատվամիջոցի տեղեկությունը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել։
«Այս պահին Վահան Հունանյանը շարունակում է իր դիվանագիտական ծառայությունը ԱԳՆ կենտրոնական ապարատում»,- ասել է նա։
Հիշեցնենք` մարտի 13 Վահան Հունանյանը սեփական դիմումի համաձայն
ազատվել էր ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնից։ Նա հայտնել էր, որ իրեն կփոխարինի Անի Բադալյանը, իսկ ինքը դիվանագիտական ծառայությունը կշարունակի ԱԳՆ համակարգում։
Վահան Հունանյանն այդ պաշտոնը
ստանձնել էր 2021 թվականի օգոստոսի 4–ին։ Մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսնակի, ապա խորհրդականի պաշտոնը։