https://arm.sputniknews.ru/20230316/hh-pvokhvarchapetn-u-amerikaji-arevtri-palati-nerkajacucichnery-tntesakan-harcer-en-qnnarkel-56852616.html
ՀՀ փոխվարչապետն ու Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները տնտեսական հարցեր են քննարկել
ՀՀ փոխվարչապետն ու Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները տնտեսական հարցեր են քննարկել
Sputnik Արմենիա
Տիգրան Խաչատրյանը ՀԱԱՊ ներկայացուցիչներին հայտնել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ Ամերիկայի առևտրի պալատի համագործակցությամբ նպաստելու Հայաստանում բիզնես... 16.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-16T23:29+0400
2023-03-16T23:29+0400
2023-03-16T23:34+0400
հայաստան
տիգրան խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53991083_0:0:1601:901_1920x0_80_0_0_13d281fc825e71b13c2821b4f8a8cab9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ու Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) և պալատի անդամ-կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության հնարավոր ազդեցությանն առնչվող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխվարչապետի գրասենյակը։Փոխվարչապետը հյուրերին է ներկայացրել Հայաստանում նախորդ և ընթացիկ տարվա մակրոտնտեսական և հարկաբյուջետային հիմնական ցուցանիշները, տնտեսական զարգացման միտումները:Խաչատրյանը հայտնել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ Ամերիկայի առևտրի պալատի համագործակցությամբ նպաստելու Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը, օտարերկրյա ներդրողների հետ կապերի ամրապնդմանը և պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ամրապնդմանը։ՌԴ–ն պատրաստ է համագործակցել բոլոր ոլորտներում. Խաչատրյանն ընդունել է Կոպիրկինին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53991083_88:0:1511:1067_1920x0_80_0_0_9022aba64583b7d2dcaa383191da8d7e.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տիգրան խաչատրյան
հայաստան, տիգրան խաչատրյան
ՀՀ փոխվարչապետն ու Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները տնտեսական հարցեր են քննարկել
23:29 16.03.2023 (Թարմացված է: 23:34 16.03.2023) Տիգրան Խաչատրյանը ՀԱԱՊ ներկայացուցիչներին հայտնել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ Ամերիկայի առևտրի պալատի համագործակցությամբ նպաստելու Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ու Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) և պալատի անդամ-կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության հնարավոր ազդեցությանն առնչվող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխվարչապետի գրասենյակը։
«Նիստի ընթացքում ներկաները քննարկել են ՀԱԱՊ անդամների բարձրացրած հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը, փոխարժեքի տատանումներին և դրանցով պայմանավորված խնդիրներին, ինչպես նաև Հայաստանում օտարերկրյա ներդրումներին վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Փոխվարչապետը հյուրերին է ներկայացրել Հայաստանում նախորդ և ընթացիկ տարվա մակրոտնտեսական և հարկաբյուջետային հիմնական ցուցանիշները, տնտեսական զարգացման միտումները:
Խաչատրյանը հայտնել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ Ամերիկայի առևտրի պալատի համագործակցությամբ նպաստելու Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը, օտարերկրյա ներդրողների հետ կապերի ամրապնդմանը և պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ամրապնդմանը։