https://arm.sputniknews.ru/20230316/depi-eatm-artahanumy-bavakanachap-hagecats-che-bardzr-tekhnvolvogiakan-artadranqvov-avagjan-56819267.html
Դեպի ԵԱՏՄ արտահանումը բավականաչափ հագեցած չէ բարձր տեխնոլոգիական արտադրանքով. Ավագյան
Դեպի ԵԱՏՄ արտահանումը բավականաչափ հագեցած չէ բարձր տեխնոլոգիական արտադրանքով. Ավագյան
Sputnik Արմենիա
Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնը տնտեսական ծրագրեր է մշակում ՝ գործակցելով Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի մասնագետների հետ։ 16.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-16T15:17+0400
2023-03-16T15:17+0400
2023-03-16T15:20+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
կարեն ավագյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/10/56807839_0:0:1600:901_1920x0_80_0_0_4d6f6b136b0d418b89d53006ca08b9b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Հայաստանը պետք է աշխատի դեպի ԵԱՏՄ երկրներ բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման ավելացման ուղղությամբ։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեց «ՀՀ ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավագյանը։Նա նաև ընդգծեց ԵԱՏՄ շուկայի կարևորությունը ՀՀ տնտեսության կառուցվածքային, համալիր զարգացման համար։Փետրվարի կեսից կենտրոնն աշխատում է չորս հիմնական ուղղությամբ` մանկապարտեզների կառուցման համար պետական–մասնավոր հատվածի համագործակցության կիրառում, տնտեսական զարգացման միասնական ինստիտուտի ձևավորում, արդյունաբերական և տեխնոլոգիական պարկերի ստեղծում, ինչպես նաև ներդրումային կլիմայի ուսումնասիրություն և երկրորդական պատժամիջոցների վտանգից խուսափելուն ուղղված խորհուրդների նախապատրաստում։«Գիտահետազոտական աշխատանքը ճիշտ կառուցելու հարցում մեզ օգնում են ՌԴ տնտեսական զարգացման նախարարության Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի մեր գործընկերները», – ասաց Ավագյանը։Ինչո՞ւ է ՀՀ–ն ԵԱՏՄ «կաթսային» ավելի շատ տալիս, քան ստանում. պարզաբանում է նախարարըՆախորդ աշնանը Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիան դարձավ Երևանում իր աշխատանքը սկսած ՀՀ ռազմավարական զարգացման կենտրոնի համահիմնադիրը։ Ռազմավարական զարգացման կենտրոնի ստեղծման որոշումն ընդունել էին ՌԴ–ի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարները 2022 թվականի հունիսին Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։ Կենտրոնն իր գործունեության մեջ հաշվի է առնում ԵԱՏՄ փաստաթղթերում ամրագրված առաջնահերթություններն ու ռազմավարական ուղղությունները։ԵԱՏՄ-ն տարեկան 1,3 մլրդ ռուբլի կհատկացնի արդյունաբերական նախագծերի աջակցությանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/10/56807839_17:0:1441:1068_1920x0_80_0_0_68c835fae7e4402a01a0cd1284c5ac20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), կարեն ավագյան
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), կարեն ավագյան
Դեպի ԵԱՏՄ արտահանումը բավականաչափ հագեցած չէ բարձր տեխնոլոգիական արտադրանքով. Ավագյան
15:17 16.03.2023 (Թարմացված է: 15:20 16.03.2023) Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնը տնտեսական ծրագրեր է մշակում ՝ գործակցելով Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի մասնագետների հետ։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Հայաստանը պետք է աշխատի դեպի ԵԱՏՄ երկրներ բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման ավելացման ուղղությամբ։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեց «ՀՀ ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավագյանը։
«ԵԱՏՄ–ին բաժին է հասնում հայկական արտադրանքի արտահանման կեսից ավելին։ Այլ հարց է, որ այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք առաջարկում ենք արտահանման համար, այդ թվում` նաև ԵԱՏՄ երկրներ, դեռ բավականաչափ հագեցած չեն բարդ ապրանքներով։ Եվ այդ ուղղությամբ դեռ աշխատելու տեղ կա», – նշեց Ավագյանը։
Նա նաև ընդգծեց ԵԱՏՄ շուկայի կարևորությունը ՀՀ տնտեսության կառուցվածքային, համալիր զարգացման համար։
Փետրվարի կեսից կենտրոնն աշխատում է չորս հիմնական ուղղությամբ` մանկապարտեզների կառուցման համար պետական–մասնավոր հատվածի համագործակցության կիրառում, տնտեսական զարգացման միասնական ինստիտուտի ձևավորում, արդյունաբերական և տեխնոլոգիական պարկերի ստեղծում, ինչպես նաև ներդրումային կլիմայի ուսումնասիրություն և երկրորդական պատժամիջոցների վտանգից խուսափելուն ուղղված խորհուրդների նախապատրաստում։
«Գիտահետազոտական աշխատանքը ճիշտ կառուցելու հարցում մեզ օգնում են ՌԴ տնտեսական զարգացման նախարարության Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի մեր գործընկերները», – ասաց Ավագյանը։
Նախորդ աշնանը Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիան դարձավ Երևանում իր աշխատանքը սկսած ՀՀ ռազմավարական զարգացման կենտրոնի համահիմնադիրը։ Ռազմավարական զարգացման կենտրոնի ստեղծման որոշումն ընդունել էին ՌԴ–ի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարները 2022 թվականի հունիսին Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։ Կենտրոնն իր գործունեության մեջ հաշվի է առնում ԵԱՏՄ փաստաթղթերում ամրագրված առաջնահերթություններն ու ռազմավարական ուղղությունները։