https://arm.sputniknews.ru/20230316/arsen-tvorvosjann-ir-nkatmamb-qreakan-hetapndman-pattshar-chi-tesnum-56830252.html
Արսեն Թորոսյանն իր նկատմամբ քրեական հետապնդման պատճառ չի տեսնում
Արսեն Թորոսյանն իր նկատմամբ քրեական հետապնդման պատճառ չի տեսնում
Sputnik Արմենիա
Առողջապահության նախկին նախարարին կապում են կորոնավիրուսի շրջանում տեղի ունեցած չարաշահումների մասով հարուցված քրեական գործի հետ։ 16.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-16T17:23+0400
2023-03-16T17:23+0400
2023-03-16T17:41+0400
հայաստան
արսեն թորոսյան
քրեական գործ
կորոնավիրուս
https://cdn.am.sputniknews.ru/img/2288/55/22885571_0:0:1601:901_1920x0_80_0_0_077acacb884f56c91cca423286de55e5.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե գլխավոր դատախազությունը մտադիր է քրեական հետապնդման նպատակով իրեն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնել։ Լրագրողների հետ զրույցում Թորոսյանն ասաց, որ դրա համար պատճառ չի տեսնում։ Նա ընդգծեց, որ իր անձի շուրջ ծավալված քննարկումների ֆոնին մանդատից հրաժարվելու հիմքեր ևս չկան։Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ կապված 2020-2021 թվականներին Covid-19 համաճարակի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների հետ։ Գործի շրջանակում կալանավորվել են առողջապահության նախկին փոխնախարար, այժմ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Գործով ներգրավված են առողջապահության ոլորտի ևս 9 ներկայացուցիչներ։ Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ քրեական գործ կարող է հարուցվել անձամբ Արսեն Թորոսյանի դեմ։Սիմոնյանին ու «Մեդլայն» ԲԿ-ի տնօրենին նույն խցում են նստեցրել, որ գաղտնալսեն․ «Հրապարակ»Նախկին նախարարն ընդգծեց, որ ինքը շատ հստակ իր հաղորդագրություններում կետերով նշել է առկա պրոբլեմները։«Հույս ունեմ, որ այն մարմինները, որոնք այդ պրոբլեմներով զբաղվում են նաև իրենց ներքին ընթացակարգերով կպարզեն, թե ինչու է այդ ամենը տեղի ունեցել, և ի վերջո արդարադատությունը կհաղթի»,–ասաց նա։Թորոսյանն ընդգծեց, որ եթե ժամանակին իրեն և գործող նախարարին հարցեր ուղղեին, նման քրեական գործ չէր լինի։ՀՀ–ում համակարգային կոռուպցիա չկա. Փաշինյանը` աղմկահարույց ձերբակալությունների մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2288/55/22885571_0:0:1417:1063_1920x0_80_0_0_569df55676c19048039007aee9d101cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արսեն թորոսյան, քրեական գործ, կորոնավիրուս
հայաստան, արսեն թորոսյան, քրեական գործ, կորոնավիրուս
Արսեն Թորոսյանն իր նկատմամբ քրեական հետապնդման պատճառ չի տեսնում
17:23 16.03.2023 (Թարմացված է: 17:41 16.03.2023) Առողջապահության նախկին նախարարին կապում են կորոնավիրուսի շրջանում տեղի ունեցած չարաշահումների մասով հարուցված քրեական գործի հետ։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե գլխավոր դատախազությունը մտադիր է քրեական հետապնդման նպատակով իրեն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնել։ Լրագրողների հետ զրույցում Թորոսյանն ասաց, որ դրա համար պատճառ չի տեսնում։ Նա ընդգծեց, որ իր անձի շուրջ ծավալված քննարկումների ֆոնին մանդատից հրաժարվելու հիմքեր ևս չկան։
Հակակոռուպցիոն կոմիտեն
քրեական գործ է հարուցել՝ կապված 2020-2021 թվականներին Covid-19 համաճարակի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների հետ։ Գործի շրջանակում կալանավորվել են առողջապահության նախկին փոխնախարար, այժմ Երևանի փոխքաղաքապետ
Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրեն
Բաբկեն Շահումյանը։ Գործով ներգրավված են առողջապահության ոլորտի ևս 9 ներկայացուցիչներ։
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ քրեական գործ կարող է հարուցվել անձամբ Արսեն Թորոսյանի դեմ։
«Ես երբևէ որև պատճառ չեմ տեսել նման միջնորդության համար։ Մամուլում կեղծ տեղեկությունների հիման վրա հրապարակումներ են անում։ Այս ամեն ինչն ինձ հետ ընդհանրապես կապ չունի, և չի կարելի նման ձևակերպումներ անել, թե իմ նկատմամբ ինչ–որ գործողություններ կլինեն»,–լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թորոսյանը։
Նախկին նախարարն ընդգծեց, որ ինքը շատ հստակ իր հաղորդագրություններում կետերով նշել է առկա պրոբլեմները։
«Հույս ունեմ, որ այն մարմինները, որոնք այդ պրոբլեմներով զբաղվում են նաև իրենց ներքին ընթացակարգերով կպարզեն, թե ինչու է այդ ամենը տեղի ունեցել, և ի վերջո արդարադատությունը կհաղթի»,–ասաց նա։
Թորոսյանն ընդգծեց, որ եթե ժամանակին իրեն և գործող նախարարին հարցեր ուղղեին, նման քրեական գործ չէր լինի։