https://arm.sputniknews.ru/20230316/akademiakan-qaghaqy-ksteghtsvi-minchev-2030t-y-petakan-buheri-tivy-kdarna-8-56806386.html
Ակադեմիական քաղաքը կստեղծվի մինչև 2030թ-ը. պետական բուհերի թիվը կդառնա 8
Ակադեմիական քաղաքը կստեղծվի մինչև 2030թ-ը. պետական բուհերի թիվը կդառնա 8
Sputnik Արմենիա
Կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհեր կներառվեն միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։ 16.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-16T11:47+0400
2023-03-16T11:47+0400
2023-03-16T12:23+0400
բուհ
https://cdn.am.sputniknews.ru/img/2318/00/23180079_0:0:1601:901_1920x0_80_0_0_2953a807dae624dc656d82844215016c.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Պետական բուհերի թիվը մինչև 2030թ-ը կհասցվի 8-ի։ Այս մասի այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` կառավարության հաստատմանը ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը»։Նշենք, որ հիմա ՀՀ–ում պետական ֆինանսավորմամբ բուհերի թիվը 23 է։Կրթական զարգացման բարեփոխումները, Անդրեասյանի խոսքով, նախատեսվում է սկսել մսուրներից։ Այդ նպատակով բոլոր խոշորացված համայնքներում կստեղծվեն 0-2 տարեկան երեխաների համար մսուրի ծառայություններ` աշխատող մայրերի հոգսը թեթևացնելու համար։Իսկ խոշոր դպրոցական կրթահամալիրների թիվը մինչև 2030թ–ը նախատեսվում է հասցնել 156-ի։ Բոլոր դպրոցների տարրական դասարանների աշակերտները հնարավորություն կստանան օգտվել դպրոցական սննդի ծրագրից։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ռազմավարության կարևոր բաղադրիչներից է նաև ուսուցիչների ատեստավորման գործընթացը` կրթական բոլոր մակարդակներում` մանկապարտեզներից ու խմբակներից մինչև քոլեջներ ու բուհեր։Քննարկման ավարտին կառավարությունը հաստատեց կրթության մինչև 2030 թվականի զարգացման գործողությունների ծրագիրը։Նշենք, որ ծրագիրն իրականացվելու է Համաշխարհային բանկից 100 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային աջակցության վարկով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2318/00/23180079_0:0:1423:1067_1920x0_80_0_0_586a9f47e8dfcc4e652c79f7a7091c98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բարեփոխումներ մսուրներ նախարար
բարեփոխումներ մսուրներ նախարար
Ակադեմիական քաղաքը կստեղծվի մինչև 2030թ-ը. պետական բուհերի թիվը կդառնա 8
11:47 16.03.2023 (Թարմացված է: 12:23 16.03.2023) Կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհեր կներառվեն միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Պետական բուհերի թիվը մինչև 2030թ-ը կհասցվի 8-ի։ Այս մասի այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` կառավարության հաստատմանը ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը»։
«Խոսքը պետական ֆինանսավորմամբ բուհերի մասին է։ Դրանց թիվը պետք է հասցնենք մինչև 8-ի, և այդտեղ պետք է պարտադիր գիտական–հետազոտական ուժեղ բաղադրիչներ արվեն։ Կստեղծվի ակադեմիական քաղաք` որպես որակյալ կրթության ու գիտության արդիականացման ենթակառուցվածք։ Նախատեսվում է, որ այս ուղղությամբ արվող գործողությունների արդյունքում մեր 4 բուհեր առնվազն ներառված կլինեն միջազգային վարկանիշավորման համակարգերի 500-յակում»,– ասաց նախարարը։
Նշենք, որ հիմա ՀՀ–ում պետական ֆինանսավորմամբ բուհերի թիվը 23 է։
Կրթական զարգացման բարեփոխումները, Անդրեասյանի խոսքով, նախատեսվում է սկսել մսուրներից։ Այդ նպատակով բոլոր խոշորացված համայնքներում կստեղծվեն 0-2 տարեկան երեխաների համար մսուրի ծառայություններ` աշխատող մայրերի հոգսը թեթևացնելու համար։
Իսկ խոշոր դպրոցական կրթահամալիրների թիվը մինչև 2030թ–ը նախատեսվում է հասցնել 156-ի։ Բոլոր դպրոցների տարրական դասարանների աշակերտները հնարավորություն կստանան օգտվել դպրոցական սննդի ծրագրից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ռազմավարության կարևոր բաղադրիչներից է նաև ուսուցիչների ատեստավորման գործընթացը` կրթական բոլոր մակարդակներում` մանկապարտեզներից ու խմբակներից մինչև քոլեջներ ու բուհեր։
Քննարկման ավարտին կառավարությունը հաստատեց կրթության մինչև 2030 թվականի զարգացման գործողությունների ծրագիրը։
Նշենք, որ ծրագիրն իրականացվելու է Համաշխարհային բանկից 100 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային աջակցության վարկով։