https://arm.sputniknews.ru/20230315/rusastani-mi-sharq-shrjannerum-wildberries-i-handznman-ketery-pakvel-en-hajtni-e-pattshary-56737189.html
Ռուսաստանի մի շարք շրջաններում Wildberries-ի հանձնման կետերը փակվել են. հայտնի է պատճառը
Ռուսաստանի մի շարք շրջաններում Wildberries-ի հանձնման կետերը փակվել են. հայտնի է պատճառը
Sputnik Արմենիա
Դեռ մարտի 14-ին Մոսկվայում առցանց գնումների հարթակի գլխավոր գրասենյակ էին ժամանել պատվերների հանձնման կետի սեփականատերերը, բայց նրանց չէին ընդունել։ 15.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-15T11:38+0400
2023-03-15T11:38+0400
2023-03-15T11:39+0400
ռուսաստան
գործադուլ
վայլդբերիզ (wildberries)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/17/28405565_0:100:3122:1856_1920x0_80_0_0_dc450b9c5ea9d9c58e0741aef8d756e2.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Wildberries ընկերության հանձնման կետերը Ռուսաստանի մի շարք շրջաններում փակվել են, աշխատակիցները գործադուլ են անում։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ–ները։Որոշ կետեր փակվել են մեկ օրով, իսկ մի քանիսն էլ անորոշ ժամանակով։ Աշխատակիցները դժգոհ են աշխատավարձի հաշվարկման նորամուծությունից։ Թեև Wildberries–ը պատվերների հանձնման կետի աշխատակիցներին ուղիղ չի վճարում, այնուամենայնիվ այդ պարտականությունը դրված է կետերի սեփականատերերի վրա։ Սակայն մարտի 3-ից առցանց գնումների հարթակն իր գործընկերներին խոշոր գումարներով և տարբեր հիմքերով տուգանում է (գնորդից թերի կամ փոխարինված ապրանք ընդունելու համար), իսկ դա ազդում է սովորական աշխատողներին աշխատավարձ վճարելու վրա։Ապրանքների սեփականատերերը պահանջում են բացառել ապրանքների վերադարձի և դրա խոտանված լինելու համար հանձնման կետերից պահումները, ինչպես նաև հաստատել վնասը անմիջապես ընդունման ժամանակ՝ ֆիքսելով դա տեսանյութի միջոցով։ Բացի այդ, նրանք ցանկանում են նվազեցնել տուգանքները տեսահսկման և փաթեթների բացակայության համար առնվազն 10 անգամ (այժմ ՝ 100 հազար ռուբլի է), ներդնել ճկուն ժամանակացույց և ապրանքների ընդունման ժամանակահատված՝ կախված դրանց ծավալից, ուժեղացնել վերահսկողությունը ապրանքների տեղափոխման նկատմամբ և ֆուրգոններում տեսախցիկներ տեղադրել և այլն։Դեռևս մարտի 14-ին, հանձնման կետերի մի քանի առավել ակտիվ սեփականատեր եկել էին առցանց գնումների հարթակի Մոսկվայի գլխավոր գրասենյակ, բայց Wildberries-ի ներկայացուցիչները չէին ընդունել նրանց, իսկ անվտանգության աշխատակիցները նրանց թույլ չէին տվել մտնել ղեկավարների մոտ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/17/28405565_195:0:2926:2048_1920x0_80_0_0_cf75c24c9d20eae029c8d5862cee05bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, գործադուլ, վայլդբերիզ (wildberries)
ռուսաստան, գործադուլ, վայլդբերիզ (wildberries)
Ռուսաստանի մի շարք շրջաններում Wildberries-ի հանձնման կետերը փակվել են. հայտնի է պատճառը
11:38 15.03.2023 (Թարմացված է: 11:39 15.03.2023) Դեռ մարտի 14-ին Մոսկվայում առցանց գնումների հարթակի գլխավոր գրասենյակ էին ժամանել պատվերների հանձնման կետի սեփականատերերը, բայց նրանց չէին ընդունել։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Wildberries ընկերության հանձնման կետերը Ռուսաստանի մի շարք շրջաններում փակվել են, աշխատակիցները գործադուլ են անում։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ–ները։
Որոշ կետեր փակվել են մեկ օրով, իսկ մի քանիսն էլ անորոշ ժամանակով։ Աշխատակիցները դժգոհ են աշխատավարձի հաշվարկման նորամուծությունից։ Թեև Wildberries–ը պատվերների հանձնման կետի աշխատակիցներին ուղիղ չի վճարում, այնուամենայնիվ այդ պարտականությունը դրված է կետերի սեփականատերերի վրա։ Սակայն մարտի 3-ից առցանց գնումների հարթակն իր գործընկերներին խոշոր գումարներով և տարբեր հիմքերով տուգանում է (գնորդից թերի կամ փոխարինված ապրանք ընդունելու համար), իսկ դա ազդում է սովորական աշխատողներին աշխատավարձ վճարելու վրա։
Այժմ հանձնման կետերի սեփականատերերն ու աշխատակիցները սկսել են ակտիվ պայքարել և որոշել են պատվերներ չտալ, քանի դեռ շուկան չի կատարել իրենց պահանջները և չի դադարել տուգանել ապրանքների վերադարձի և խոտանված ապրանքի համար։
Ապրանքների սեփականատերերը պահանջում են բացառել ապրանքների վերադարձի և դրա խոտանված լինելու համար հանձնման կետերից պահումները, ինչպես նաև հաստատել վնասը անմիջապես ընդունման ժամանակ՝ ֆիքսելով դա տեսանյութի միջոցով։ Բացի այդ, նրանք ցանկանում են նվազեցնել տուգանքները տեսահսկման և փաթեթների բացակայության համար առնվազն 10 անգամ (այժմ ՝ 100 հազար ռուբլի է), ներդնել ճկուն ժամանակացույց և ապրանքների ընդունման ժամանակահատված՝ կախված դրանց ծավալից, ուժեղացնել վերահսկողությունը ապրանքների տեղափոխման նկատմամբ և ֆուրգոններում տեսախցիկներ տեղադրել և այլն։
Դեռևս մարտի 14-ին, հանձնման կետերի մի քանի առավել ակտիվ սեփականատեր եկել էին առցանց գնումների հարթակի Մոսկվայի գլխավոր գրասենյակ, բայց Wildberries-ի ներկայացուցիչները չէին ընդունել նրանց, իսկ անվտանգության աշխատակիցները նրանց թույլ չէին տվել մտնել ղեկավարների մոտ: