00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմի լրջագույն վտանգ կա. Թովմասյանը գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին

© Sputnik / Aram NersesyanԹագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյան - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2023
Թագուհի Թովմասյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թագուհի Թովմասյանը հույս է հայտնել, որ ՀՀ սահմանի ողջ երկայնքով տեղակայված ԵՄ դիտորդները և Արցախի սահմանները հսկող ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղում իրավիճակը ճիշտ կգնահատեն։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Հայաստանի և Արցախի սահմաններին ադրբեջանական զինուժի և ծանր տեխնիկայի կուտակումների հետ կապված հրատապ գրություններ է ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին։ Այս մասին Թովմասյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա ընդգծել է, որ պատերազմի լրջագույն վտանգ և սպառնալիք կա. ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում շփման գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ, որը սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է անգամ տեսանելի:
«Հրատապ գրություններով դիմել եմ միջազգային բոլոր գործընկերներիս՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հարաբերական կայունության լրջագույն սպառնալիքների, Ադրբեջանի տարածքային նկրտումների մասին»,–գրել է Թովմասյանը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահը հանդես է գալիս ծավալապաշտական հռետորաբանությամբ, երբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ Արցախը՝ «Ադրբեջան»։
Թովմասյանի խոսքով` Ադրբեջանի ագրեսիայի և ցեղասպան քաղաքականության շարունակականությանն են ծառայում միջազգային հանրության կողմից համապատասխան գործողությունների ձեռնարկման բացակայությունը կամ սին դատապարտումները:
ՀԱՊԿ-ի վերաբերյալ անլուրջ հայտարարություններից պետք է խուսափել․ փորձագետը վտանգ է տեսնում
«Միջազգային գործընկերներից խնդրել եմ գործուն և կանխարգելիչ քայլերի իրականացում՝ նպաստելու Ադրբեջանի կողմից պլանավորված հնարավոր էսկալացիայի կանխմանը, թույլ չտալու հայերի նկատմամբ նոր ցեղասպանության իրագործումը»,–գրել է նա։
Թովմասյանը հույս է հայտնել, որ ՀՀ սահմանի ողջ երկայնքով տեղակայված ԵՄ դիտորդները և Արցախի սահմանները հսկող ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղում իրավիճակը ճիշտ կգնահատեն՝ դրանից բխող պատժիչ հետևանքներով:
Լրահոս
0