00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Moody's-ի ահազանգը. ԱՄՆ-ի բանկերի վարկանիշը կայունից հասել է բացասականի

© AP Photo / Jeff ChiuSilicon Valley Bank-ի մասնաճյուղը Սան Ֆրանցիսկոյում
Silicon Valley Bank-ի մասնաճյուղը Սան Ֆրանցիսկոյում - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2023
Silicon Valley Bank-ի մասնաճյուղը Սան Ֆրանցիսկոյում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ֆինանսական շուկաներում աղմկահարույց իրադարձություն է տեղի ունեցել․ անսպասելիորեն «պայթել է» ԱՄՆ-ի՝ ակտիվների չափով 16-րդ Silicon Valley Bank-ը, որը մասնագիտացած է ստարտափների սպասարկման հարցերում։ Իսկ SVB-ից հետո կարգավորիչները փակեցին նրա մրցակցին՝ Նյու Յորքի Signature Bank-ը, որից սիրում էին օգտվել կրիպտոարժույթների սեփականատերերը: Դրանից հետո Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը ԱՄՆ բանկային համակարգի վերաբերյալ կանխատեսումը կայունից նվազեցրել է մինչև բացասական։ Այս թեմայի շուրջ խորհրդածում է ռադիոյի վերլուծաբան Միխայիլ Շեյնքմանը։
Վարկանիշային գործակալությունների կանխատեսումները, սակայն, ինքնին շատ պայմանական բան են։ Նույն 2008-ին, օրինակ, նրանք բոլորը համերաշխորեն աչքաթող արեցին գլոբալ անախորժությունները։ Գուցե նաև դա է պատճառը, որ Moody's-ը հիմա շտապում է եզրակացություններ անել: Ապահովության բարձիկ է ստեղծում:
Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգի առջև Moody's-ը փայլեց իր ամբողջ հմայքով։ Բայց այն, որ այն ԱՄՆ-ի բանկային գործերի վիճակի կանխատեսումը «կայուն»-ից իջեցրել է մինչև «բացասական», ինքնին նշանակում է, որ հիմա նրանց մոտ արդեն ամեն ինչ վատ է, իսկ հետո է՛լ ավելի վատ է լինելու։
ԵՄ-ն 2 մլրդ եվրոյով ավելացրել է ֆոնդը, որից վճարում են Կիևին զենք մատակարարելու համար
Թվում է՝ ինչո՞ւ պետք է այդպես լինի։ Անգամ եթե Ջո Բայդենն ինքը առավոտյան ժամը 9-ին հինգ րոպեանոց արտակարգ ուղերձով դիմում է ժողովրդին, ինչը, Սպիտակ տան կարգուկանոնին քաջատեղյակ Ջեն Պսակիի խոսքով, թեմայի մեջ նրա անձնական ներգրավվածության վկայությունն է, քանի որ սովորաբար այդ ժամին նա մյուս կողքին է շրջվում ու քնում՝ բու է։ Եվ տեսեք, կարծես աշխատեց։ Ամերիկյան բանկերը մասամբ հետ բերեցին իրենց արժեթղթերի գնանշումների անկումը։
Որովհետև հազիվ թե ամեն ինչ դրանով սահմանափակվի։ Հյուսիսամերիկյան ավելի քան 80 բանկերի ներկայիս արժեքի ցուցանիշը գրեթե 10 տոկոսով ցածր է անցյալ տարվա ցուցանիշից:
Նրանցից 30-ը ռիսկային գոտում են, ոչ ոք չի երաշխավորում 20-ի ճակատագիրը, իսկ 10-ի ավանդատուներին արդեն կարելի է կարեկցել: Վարկանիշային գործակալությունների կանխատեսումները, սակայն, շատ պայմանական բան են։ Նույն 2008-ին, օրինակ, որի հետ զուգահեռները մեր օրերում ավելի ու ավելի համառորեն են հայտնվում, նրանք համերաշխ կերպով աչքաթող արեցին Lehman Brothers-ի անկումը և դրան հաջորդած գլոբալ անախորժությունները։ Գուցե նաև դա է պատճառը, որ Moody's-ը հիմա շտապում է եզրակացություններ անել:
Առնվազն՝ սեփական հեղինակության համար, թե՝ դե նայեք, եթե մի բան լինի, մենք ձեզ նախազգուշացրել էինք։ Չնայած՝ միայն նրանք չեն։ Տնտեսական վերլուծաբան Ջեսսի Կոլոմբոն, որը կանխատեսել էր 15 տարի առաջվա ճգնաժամը, կարծում է, որ այս անգամ այն ավելի լուրջ կլինի։
Չափից դուրս շատացել են, նրա խոսքով, ֆինանսական «պղպջակները», որոնք ցանկացած պահի կարող են պայթել։ Հատկապես եթե շարունակեն դրանք լցնել ԱՄՆ նախագահների դիմանկարներով արժեզրկված թղթիկներով։ Իսկ ԱՄՆ-ն այսպիսի դեպքերում որևէ այլ զենք գործածելու սովորություն չունի։ Թերևս միայն իսկական զենք լինի։ Հերթական չափաբաժինն էլ հենց պատրաստվում են Ուկրաինա ուղարկել։
Բա ի՞նչ եք ուզում, սթրես է։ Մարդ կա՝ նյարդայնանալիս շատ է ուտում, մարդ կա՝ խմում է, մարդ կա՝ ծխում, սրանք էլ կրակի վրա յուղ են լցնում։ Սպասեք, դեռ պարզվելու է, որ SVB-ի փլուզման համար դրա «ռուսամետ» ավանդատուներն են մեղավոր, որոնք որոշել են այդ կերպ Սպիտակ տնից վրեժ լուծել «ուկրաինամետ ակտիվիստների» համար, որոնք պայթեցրել են «Հյուսիսային հոսքերը»։ Փնտրիր, թե ում է ձեռնտու։ Իսկ Ռուսաստանը սկզբում Արևմուտքին «ստիպել է» իր դեմ դժոխային պատժամիջոցներ սահմանել, որպեսզի հիմա իր միջազգայն մեկուսացումից քմծիծաղ տա նրա խնդիրների վրա ։
Լրահոս
0