https://arm.sputniknews.ru/20230315/jrar-petakan-pbyn-petutjunic-khvoshvor-gumarner-e-taqcrel-pvtsi-bacahajtumy-56778178.html
«Ջրառ» պետական ՓԲԸ–ն պետությունից խոշոր գումարներ է թաքցրել. ՊՎԾ–ի բացահայտումը
«Ջրառ» պետական ՓԲԸ–ն պետությունից խոշոր գումարներ է թաքցրել. ՊՎԾ–ի բացահայտումը
Sputnik Արմենիա
Պետական վերահսկողական ծառայության կողմից արձանագրված հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։ 15.03.2023, Sputnik Արմենիա
2023-03-15T20:22+0400
2023-03-15T20:22+0400
2023-03-15T20:34+0400
պետական վերահսկողական ծառայություն (պվծ)
ջրառ
վնաս
բյուջե
հարկեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41298949_0:57:1500:901_1920x0_80_0_0_e18c031e10213dcdb2a9d2d6f8fb7c8b.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Ջրառ» 100% պետական մասնաբաժնով փակ բաժնետիրական ընկերությունում լուրջ խախտումներ է հայտնաբերել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՎԾ-ից։Մասնավորապես, 2019-2022 թվականների ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում 843 դեպքով անտեսելով ՀՀ գնումների օրենսդրության պահանջները, ձեռք է բերվել 242,397,450 ՀՀ դրամի աշխատանքներ և ծառայություններ՝ տրանսպորտային միջոցների, տեխնիկական շահագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման նպատակով:«Ջրառի» գլխավոր հաշվապահն իր հաշվեհամարին է փոխանցել շուրջ 257 մլն դրամ. ՊՎԾ բացահայտումըԱրձանագրվել է նաև, որ ընկերությունը, որպես հարկային գործակալ, ֆիզիկական անձանց վճարելու յուրաքանչյուր դեպքով կիրառել է ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված եկամտային հարկի դրույքաչափերը, սակայն 483 դեպքով դրանք չի արտացոլել հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներումՄիաժամանակ ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընկերությունը՝ որպես հարկային գործակալ շուրջ 300 դեպքերով հարկային մարմին չի ներկայացրել նոր աշխատողների գրանցման հայտերը։ Բացի այդ, աշխատանքային հարաբերություններում գտնվող անձանց հետ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով չի կնքել գրավոր աշխատանքային պայմանագրեր, ինչը չի արձանագրվել հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից իրականացված համալիր ստուգումների արդյունքում:Վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով:Հիշեցնենք` ավելի վաղ ՊՎԾ–ն բացահայտել էր, որ «Ջրառի» գլխավոր հաշվապահն իր հաշվեհամարին է փոխանցել շուրջ 257 մլն դրամ։Փետրվարի 13–ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որ հարուցված քրեական գործի շրջանակներում հաշվապահի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայության արգելքը և պաշտոնավարման կասեցումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/19/41298949_84:0:1417:1000_1920x0_80_0_0_abc7de7e060a95a31c42f9b4aa4a5772.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետական վերահսկողական ծառայություն (պվծ), ջրառ, վնաս, բյուջե, հարկեր
պետական վերահսկողական ծառայություն (պվծ), ջրառ, վնաս, բյուջե, հարկեր
«Ջրառ» պետական ՓԲԸ–ն պետությունից խոշոր գումարներ է թաքցրել. ՊՎԾ–ի բացահայտումը
20:22 15.03.2023 (Թարմացված է: 20:34 15.03.2023) Պետական վերահսկողական ծառայության կողմից արձանագրված հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Ջրառ» 100% պետական մասնաբաժնով փակ բաժնետիրական ընկերությունում լուրջ խախտումներ է հայտնաբերել։ Այս մասին հայտնում են
ՀՀ ՊՎԾ-ից։
Մասնավորապես, 2019-2022 թվականների ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում 843 դեպքով անտեսելով ՀՀ գնումների օրենսդրության պահանջները, ձեռք է բերվել 242,397,450 ՀՀ դրամի աշխատանքներ և ծառայություններ՝ տրանսպորտային միջոցների, տեխնիկական շահագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման նպատակով:
Արձանագրվել է նաև, որ ընկերությունը, որպես հարկային գործակալ, ֆիզիկական անձանց վճարելու յուրաքանչյուր դեպքով կիրառել է ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված եկամտային հարկի դրույքաչափերը, սակայն 483 դեպքով դրանք չի արտացոլել հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում
Այս առումով թաքցված կամ պակաս ցույց տրված միայն եկամտային հարկի գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմել է 35,371,055.0 ՀՀ դրամ:
Միաժամանակ ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընկերությունը՝ որպես հարկային գործակալ շուրջ 300 դեպքերով հարկային մարմին չի ներկայացրել նոր աշխատողների գրանցման հայտերը։ Բացի այդ, աշխատանքային հարաբերություններում գտնվող անձանց հետ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով չի կնքել գրավոր աշխատանքային պայմանագրեր, ինչը չի արձանագրվել հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից իրականացված համալիր ստուգումների արդյունքում:
Վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով:
Հիշեցնենք` ավելի վաղ
ՊՎԾ–ն բացահայտել էր, որ «Ջրառի» գլխավոր հաշվապահն իր հաշվեհամարին է փոխանցել շուրջ 257 մլն դրամ։
Փետրվարի 13–ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որ հարուցված քրեական գործի շրջանակներում հաշվապահի նկատմամբ
որպես խափանման միջոց ընտրվել է բացակայության արգելքը և պաշտոնավարման կասեցումը։