00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու են հայաստանյան բանկերն այդքան պատրաստակամորեն ավանդներ ներգրավում

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցԿինը ռուսական ռուբլի է ստանում բանկում
Կինը ռուսական ռուբլի է ստանում բանկում - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2023
Կինը ռուսական ռուբլի է ստանում բանկում
Բաժանորդագրվել
Այսօրվա անորոշ իրավիճակում քաղաքացիներն ու բիզնեսն ավելի շատ գերադասում են խնայել, քան ծախսել։ Ու թեև ավանդների ծավալն աճում է, բայց բանկերը դրանք ավելի մեծ տոկոսներով են վերցնում, որովհետև տեղաբաշխման համար երաշխավորված խողովակ կա։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik, Արամ Գարեգինյան. Թեև ավանդների հոսքն աճում է, բայց հայաստանյան բանկերը շարունակում են ավանդներ ներգրավել ավելի բարձր տոկոսներով։ Կենտրոնական բանկի վիճակագրության համաձայն` 2021 թվականի դեկտեմբերին բանկային համակարգում ավանդների ծավալը կազմել է մոտ 4 տրիլիոն 20 մլրդ դրամ, իսկ 2022 թվականի դեկտեմբերին` արդեն 5 տրիլիոն 120 մլրդ (ընթացիկ փոխարժեքով շուրջ 12,9 մլրդ դոլար) կամ գրեթե 30%–ով ավելի։ Փորձենք հասկանալ՝ բիզնեսն ու քաղաքացիները ինչպես են հավաքել այդ գումարները և ինչի վրա են ծախսում (կամ որտեղ են ներդնում)։

Բիզնեսի գումարներն ավելի երկար են «քնում» բանկերում

2022 թվականի տնտեսության աճը (տնտեսական ակտիվության ցուցանիշը հանրապետությունում աճել է 14,2%–ով) ավելացրել է բիզնեսի եկամուտները։ Սակայն բիզնեսը զգուշավոր է և հավելյալ հասույթները գործի մեջ չի դնում` որոշ մասը թողնելով ընթացիկ հաշիվներին կամ ավանդներում։ Օրինակ՝ բիզնեսի դեպքում ցպահանջ ավանդների ծավալը ընդամենը մեկ տարվա ընթացքում աճել է 45%–ով՝ մինչև 500 մլրդ դրամ (շուրջ 1 մլրդ 260 մլն դոլար)։ Հիմնականում բիզնեսը հենց ցպահանջ ավանդներ է բացում, որպեսզի հարմար պահի կարողանա գումարը հետ վերցնել և ներդնել գործի մեջ։ Բայց հիմա այդ պահին ստիպված են երկար սպասել (ընդհանուր անորոշության պատճառով` Հայաստանում և ոչ միայն)։
Հայտարարագրերը կներկայացնեմ, կտեսնեք. Պապիկյանը` իր գնած նոր տան մասին

Քաղաքացիները ևս գումարները տանում են բանկ

2022 թվականին դեպի Հայաստան դրամական փոխանցումները գրեթե բոլոր հիմնական ուղղություններից կրճատվել են, բացի Ռուսաստանից. ՌԴ–ից դրանք աճել են շուրջ 7 անգամ՝ մինչև 3 մլրդ 145 մլն դոլար։ Սակայն ԿԲ–ի գնահատականներով՝ այդ գումարների զգալի մասն (ավելին, քան կարելի էր ակնկալել նման ներհոսքի դեպքում) ուղղվում է ոչ թե սպառման վրա, այլ ներդրվում են որպես ավանդներ։ 2022 թվականին քաղաքացիների (ռեզիդենտների) ավանդներն աճել են մոտ 11%–ով։ Հարկ է նշել, որ քաղաքացիները ևս հիմնականում ցպահանջ ավանդներ են բացել։ Դրամով և արտարժույթով այդ ցուցանիշներն աճել են 27 և 57%-ով, իսկ ժամկետային ավանդները առաջին դեպքում ավելացել են 0,3%–ով, երկրորդ դեպքում` կրճատվել 1,3%–ով։
Նախորդ տարիներին Հայաստանում ժամկետային ավանդները կայուն աճ էին արձանագրում։ Այսօրվա ոչ սովորական իրավիճակը ցույց է տալիս, որ քաղաքացիները ևս (թե՛ տեղի բնակիչները, թե՛ ՌԴ-ից եկածները, որոնք ռեզիդենտ են դարձել) վստահ չեն վաղվա օրվա վրա, այդ իսկ պատճառով ֆիքսված ժամկետով ներդրումներ չեն անում։

Շատ լինի, քիչ չլինի

Այլ հավասար պայմաններում սա պետք է հագեցներ բանկերի պահանջարկը, և նրանք պիտի ներդրողներին ավելի ցածր տոկոսադրույքներ առաջարկվեին։ Բայց եղավ հակառակը՝ բանկերը բարձրացրին ավանդների տոկոսները ինչպես բիզնեսի, այնպես էլ քաղաքացիների համար։ Եթե դիտարկենք հայկական դրամով ավանդների 5 ամենատարածված (ժամկետի առումով) տեսակները, ապա, ըստ ԿԲ–ի վիճակագրության, իրավաբանական անձանց համար բանկերը տոկոսադրույքները բարձրացրել են 5-ից 3-ի դեպքում, ֆիզիկական անձանց համար` 5-ից 4-ի դեպքում (վիճակագրության մեջ արտացոլվում են նոր ներգրավված ավանդները, ընթացիկների դեպքում տոկոսների հնարավոր վերանայումները հաշվի չեն առնվում)։
Չենք շարժվել կազինոյի լոգիկայով. Պապոյանը` դոլարով հիփոթեքային վարկերն արգելելու մասին

Բանկերի ինչին է դա պետք

Հավանական պատճառներից մեկը կարող է լինել հիպոթեքը։ Վարկերի այլ տեսակների ֆոնին այն կտրուկ առանձնանում է աճի ծավալներով։ Միայն 2022 թվականին դրա ծավալներն աճել են մոտ 30%–ով՝ մինչև շուրջ 850 մլրդ դրամ (մոտավորապես 2 մլրդ 145 մլն դոլար)։ Համեմատության համար նշենք` շինարարության ոլորտում վարկերն աճել են 11%–ով, սպառողական վարկերը` շուրջ 9%-ով (գնաճի սահմաններում), վերամշակող արդյունաբերության ոլորտում դրանք կրճատվել են 2%-ով, առևտրում` մոտ 3%–ով։
Իհարկե հիպոթեքի տոկոսներն ավելի ցածր են, քան սպառողական վարկերինը, և դրանց հետ կապված դժվարություններ կան (հիպոթեքը տրամադրվում է մի քանի տարով, իսկ ավանդների մեծ մասը Հայաստանում կարճաժամկետ են, ուստի ստիպված են լինում մշտապես հավասարակշռել դրանց ծավալը)։ Բայց մյուս կողմից հիպոթեքը բավական պարտաճանաչ են վճարում (չաշխատող վարկերի տոկոսներն այս վարկատեսակով համեմատաբար ցածր են)։ Իսկ ամենակարևորը՝ նոր բնակարանների համար հիպոթեքի կայուն պահանջարկ է պահպանվում` պետական արտոնությունների (եկամտահարկի վերադարձի) հաշվին։

Պետական արտոնություններ բնակիչների՞, թե՞ բանկերի համար

Դրան գումարած՝ առաջնային շուկայում հիպոթեքային վարկի տոսկոսը, ըստ ամենայնի, ավելի բարձր է, քան երկրորդայինում։ Քանի որ վարկառուներին փոխհատուցում են տոկոսները (գանձելով եկամատահարկից), նրանք բանկերում ցածր տոկոսներ փնտրելու ազդակ չունեն, բանկերն էլ շահագրգռված չեն դրանք առաջարկելու հարցում. չէ՞ որ երկու կողմերն էլ գիտեն, որ հաշիվ փակողը պետությունն է։
Հավելենք, որ Հայաստանում դրամով հիպոթեքի միջին տոկոսը նախորդ մի քանի տարիներին կազմում էր 10,5-11%, իսկ 2022 թվականի ընթացքում աճեց մինչև մոտ 12%։ Հավանաբար դա տեղի է ունենում հանրապետության հիպոթեքի ընդհանուր պորտֆելում արտոնյալ վարկերի մասնաբաժնի աճին զուգահեռ։
Ցածր մրցակցային պայմանների պատճառով պետությունը մտահոգված է բյուջետային միջոցների գերծախսով (ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը)։ Իսկ բանկերը, ինչպես նշեցինք, պատրաստակամորեն ընդունում են դեպոզիտներ, որպեսզի, առիթից օգտվելով, շահավետ տեղաբաշխեն դրանք։
Աճ է գրանցվել. որքա՞ն մարդ է նախորդ տարի օգտվել եկամտային հարկի վերադարձից
Լրահոս
0